«Ո՞վ կպատկերացներ, որ Փաշինյանի օրոք Հայաստանում կլինեն քաղաքական բանտարկյալներ». Էդմոն Մարուքյան
ANALYSISՍամվել Կարապետյանի պաշտպանական խումբը մամուլի ասուլիս տվեց՝ ներկայացնելով նոր մանրամասներ գործի վերաբերյալ։
«Առաջին օրվանից ես հայտարարել եմ, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, և շարունակում եմ պնդել այդ տեսակետը։ Ո՞վ կմտածեր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ նրա իսկ հրահանգներով, մարդկանց կազատազրկեն այլակարծության համար։ Սա ոչ միայն դատական սխալ է, այլև քաղաքական պատվեր, որն ուղղված է ընդդիմադիր դաշտի կասեցմանը»,- «Փաստի» հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, եթե Հայաստանում այսօր մարդիկ կարող են հայտնվել բանտում միայն իշխանության քաղաքական դիրքորոշման հետ չհամաձայնելու պատճառով, ապա սա վտանգավոր նախադեպ է ժողովրդավարական կառավարման համար։
1
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
2
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
3
Ameriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion
4
The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej Times
5
AraratBank – Title Sponsor of Urartu Football Club



