Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է երկրի արտաքին քաղաքականության վրա, ազգային տնտեսության հարցերը որոշ չափով դուրս են մնում ուշադրության կենտրոնից։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունից կարելի է եզրակացնել, որ բարեկեցությունը, իբր, ինքնաբերաբար կգա Հայաստան՝ թուրքերի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու դեպքում։

Այսպիսով, կարելի է առանձնացնել Հայաստանի տնտեսական զարգացման ցանկացած ծրագրի յուրահատկությունը, որը ներկայացվում է ներկայիս իշխանության կողմից։ Դրանք միշտ ենթադրում են, որ Հայաստանը այս կամ այն ձևով պետք է սպասարկի Թուրքիային և Ադրբեջանին՝ որպես շուկա, որպես տարանցիկ հարթակ, որպես օղակ՝ թուրքերին անհրաժեշտ տնտեսական շղթաներում, և այլ նման եղանակներով։ Սա վնասակար է Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նրան մշտապես կախվածության մեջ է դնում թուրքական և ադրբեջանական էլիտաների տրամադրություններից։ Իսկ այդ տրամադրությունները, ինչպես հեշտ է պատկերացնել, միշտ պայմանավորված են լինելու նրանով, թե ինչ զիջումների է պատրաստ Հայաստանը՝ կատարելու Բաքվի և Անկարայի պահանջները։

Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այդքան ակտիվորեն քարոզվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, ըստ էության, կրկին հանգեցնում է նույն բանին՝ ՀՀ-ի վերածմանը թուրքերի համար տարանցիկ գոտու։ Նախագիծը ո՛չ լոգիստիկայի առումով, ո՛չ քաղաքականապես կենսունակ չէ։ Մի՞թե Հայաստանը ոչ մի այլ բանի համար պիտանի չէ, քան լինել Թուրքիային և Ադրբեջանին ծառայող տարանցիկ միջանցք։ Փաշինյանը խոստանում է, որ դա կբարձրացնի Հայաստանի միջազգային կարգավիճակը, սակայն նույն Ալիևների կողմից տարածվող նարատիվներից պարզ է դառնում, որ նման նախագծերում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը լինելու է ծայրահեղ անհարգալից։ Մեզանից պահանջվելու է պարզապես ճանապարհ տալ (և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով) ու լռել։

Բացի այդ, գոյություն ունի համարձակ գաղափար՝ Հայաստանի տնտեսական խնդիրները լուծել՝ կազմակերպելով նրա անդամակցությունը Եվրամիությանը։ Սակայն հայերի մեծամասնությունը նման ծրագրերին արձագանքում է տխուր ժպիտով։ Անկեղծ ասած՝ Հայաստանի համար ԵՄ անդամ դառնալը այնքան իրական է, որքան Ամերիկայի հիսունմեկերորդ նահանգը դառնալը։ Եթե Եվրոպային Հայաստանը հետաքրքրում էլ է, ապա բացառապես որպես տարանցիկ տարածք՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այսինքն, կրկին թուրքերի հետ կապով, ընդ որում՝ ոչ որպես հավասար գործընկեր, այլ ենթակա դերակատարությամբ։ Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը ակնհայտորեն չի կարող առաջարկել Հայաստանի համար որևէ նոր տնտեսական նախագիծ, որտեղ չլինի առանցքային կետ՝ թուրքական և ադրբեջանական տնտեսությունների սպասարկման անհրաժեշտության մասին։

Այս ֆոնին լայն հասարակական հետաքրքրություն են առաջացրել Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող պարզ և կոնկրետ տնտեսական լուծումները, որոնք չեն ենթադրում բազմաչարչար Հայաստանի անդամակցությունը ո՛չ «տնտեսական Օսմանյան կայսրությանը», ո՛չ հեռավոր արևմտյան միություններին։

Խոսելով ենթադրվող բարեփոխումների մասին՝ Կարապետյանը բավականին կոնկրետ է։ Նա նշում է գործազրկության բարձր մակարդակը (և դրա հետևանքով՝ կյանքի ցածր որակը) հանրապետության մարզերում, ինչի պատճառով հուսահատված մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթը։ Խնդրի լավագույն լուծում նա համարում է ինդուստրիալիզացումը, մասնավորապես գործարանների կառուցումը այնտեղ, որտեղ դրանք ժամանակին եղել են։ Նա կարևորում է նաև Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանումը։ Սա իրատեսական է՝ ներկայում երկիրը տարեկան 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք է գնում, քան վաճառում։

Մեկ այլ միջոց է՝ գյուղատնտեսական արտադրանքի գնման համակարգի փոփոխությունը և այս ոլորտում մրցակցության ձևավորումը։ Սա հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին իրենց արտադրանքի համար արժանապատիվ գումար ստանալ։ Դա կխթանի գյուղաբնակներին աշխատել այս ոլորտում, այլ ոչ թե ապրել նպաստներով՝ նարդի խաղալով ու առանց որևէ փոփոխությունների հույսի։

Այսպիսով, խոսելով գործազրկության խնդրի մասին՝ Կարապետյանը առաջարկում է.

- նոր արտադրությունների ստեղծում,

- գնման համակարգի բարեփոխում,

- միջազգային ներդրողների ներգրավում,

- պետական նպատակային ծրագրեր՝ տեղական բիզնեսի աջակցման համար։

Եվ հաճելի է, որ այս ցանկում չկա ոչ մի կետ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման մասին, ոչ էլ ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից ինչ-որ բան խնդրելու փորձ։ Այսինքն, ինքնաբերաբար հասկանալի է դառնում, որ Հայաստանը իր տնտեսական խնդիրները կարող է լուծել ինքնուրույն։ Ի վերջո, նա հաշմանդամ չէ։

Սամվել Կարապետյանի մոտեցումը անվանում են «գործնական» և կապում նրա՝ խոշոր գործարար լինելու հանգամանքի հետ։ Բայց ինչ-որ իմաստով ցանկացած մոտեցում տնտեսությանը բիզնեսային է, պարզապես շատ բան կախված է իշխանությունների մոտեցումից. սեփական երկիրը կարելի է հարգել կամ չհարգել, հավատալ նրա հնարավորություններին կամ ձեռք թափ տալ, համարել, որ նա արժանի է ինքնուրույն լինել կա ենթադրել, որ նրա ճակատագիրն է միշտ լինել ուրիշների «օգնականը»։

Փաշինյանը, որը Հայաստանի համար ընտրում է «մեծ խաղացողների» տարանցիկ հարթակի դերը, ուղղակի չի հարգում մեր երկիրը։ Եվ դա իր իրավունքն է։ Պարզապես երկրի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի պայմաններում լավ չէ մնալ նրա ղեկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվիԵրևանում ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել Ուժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Վրաստանում Բելառուսի երկու քաղաքացիներից առգրավել են մինչեւ 6 կիլոգրամ թմրանյութ. նրանց սպառնում է ցմահ բանտարկություն Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ Վաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետ