Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Օր օրի հայտնվում ենք վերին աստիճանի ծանր վիճակում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«18 արդարների», Միքայել Աջապահյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերով դատական նիստերը շարունակում են ընթանալ դատարաններում։ Ու մինչ փաստաբանները, մեղադրյալների պաշտպանները շարունակում են պնդել, որ հարուցված քրեական գործերը հիմնազուրկ են, իսկ քաղաքացիների ձերբակալումները, կալանավորումները՝ անհիմն, տպավորություն է, թե դատավորները և մեղադրող կողմը չեն ընկրկում նախապես գծված պլանից։ Մի պարագայում մարդկանց մեղադրանք են առաջադրում հանրային խոսքի համար, մյուս պարագայում՝ առգրավում տարաբնույթ իրեր և հավաստիացնում հանրությանը, թե ահաբեկչություն են կանխել։ Որքան էլ դատական նիստերի ընթացքում փաստաբանները կոտրում են այս գործերի մասով առկա բոլոր միֆերը, բայց նաև փաստում են՝ կարծես պայքարելիս լինեն աբսուրդի դեմ, քանի որ այս բոլոր գործերում բացակայում են ոչ միայն իրավունքն ու օրենքը, այլ նաև ողջախոհությունը։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ փաստաբաններն ուղղակի արձանագրում են եղելությունը, իրականությունը։ «Ես շատ վրդովված եմ, որ «իրական Հայաստանը» անօրինական Հայաստանն է։ Այս առումով կցանկանամ ևս մեկ անգամ իմ զայրույթն արտահայտել և դատապարտել տեղի ունեցողը։ Ինքս համաձայն եմ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։ Նա ասում է, որ անգամ Սոմալիում, որտեղ կան ծովահեններ, այսպիսի կամայականություն, այսպիսի արհամարհանք իրավունքի և օրենքի հանդեպ չկա։ Բայց այստեղ ծագում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Իշխանական կուսակցության ներկայացուցիչներն այսօր մի տեսակ բարկություն և զայրույթ են արտահայտում և խոսում այն մասին, թե տարիներ առաջ, այսպես ասած, «նախկինների» ժամանակ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում։ Այո, այն ժամանակ եղել են խնդիրներ, բայց դրանք եղել են շատ ավելի մեղմ, այսպիսի բան չի եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Հայաստանում տեղի ունեցողի, դրա վերաբերյալ միջազգային հանրության, տարաբնույթ կառույցների լռությունը նա կապում է աշխարհաքաղաքական գործընթացների և վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախի հայաթափման հետ։ «Բոլոր մտածող մարդիկ ունեն այդ՝ «ինչո՞ւ է սա տեղի ունենում» հարցի պատասխանը, այդ պատասխանից էլ բխում է այն, ինչ այսօր տեսնում ենք մեր իրականության մեջ։ Այս թիմը եկել է իշխանության իր գլխավոր՝ քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար։ Մասնավորաբար՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի տարածքի մի մասը։ Ընդ որում, հնարավոր է ձևական առումով այն պահպանի ինչ-որ պետական միավորի տարրեր։ Եթե խոսենք 2018 թվականի նախորդ ժամանակաշրջանի մասին, ապա պետք է հստակեցնեք, որ Եվրոպան այն ժամանակ մատնանշում էր Հայաստանում իրավունքի ամեն մի ոտնահարում։ Դա, ինչպես ընդունված է ասել, «նախկինների» ժամանակ էր արվում։ Նաև փաստեմ, որ մենք դա ողջունում էինք։ Որպես հասարակական կազմակերպության ղեկավար՝ այդ ամենին մասնակցում էի շատ ազնվորեն, շատ հստակ արտահայտում էինք մեր վերաբերմունքն իրավունքների այն ոտնահարումների վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում մասնավորապես դատական համակարգում։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Արևմուտքի և Արևելքի ոգևորող լռությամբ, ինձ բոլորովին չի զարմացնում, որովհետև այս թիմը եկել է հենց իմ նշած քաղաքական այդ հարցերը լուծելու նպատակով։ Եվ եթե այս թիմի կողմից որևէ ձևով տեղի է ունենում ժողովրդավարության, իրավական պետության սկզբունքների, մարդու իրավունքների ոտնահարում, դա բացառապես ողջունվում է։ Կարևորն այն նպատակն իրականացնելն է, ինչի համար իրենց բերել են իշխանության։ Նշեմ նաև, որ այս թիմին իշխանության են բերել խաբեությամբ։ Ինձ միշտ ասում են՝ ժողովուրդն է ընտրել։ Ժողովուրդը սովոր չէ այդքան սարսափելի խաբեության։ Այն թերությունները, որոնք եղել էին 3-րդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում, այսպես ասած, պետք էր ուղղել, շտկել։ Բայց մեր այն քաղաքացիները, որոնք 2018 թվականի իրադարձությունների ժամանակ սթափ են եղել և հավատացել են այս թիմին, չէին կարող անգամ մղձավանջային երազի մեջ պատկերացնել, որ իշխանափոխությունից տարիներ անց այս պատկերն ենք ունենալու։ Նշեմ, որ այդ հարվածը ևս մտնում է ընդհանուր ծրագրի մեջ, այն է՝ ամբողջովին նսեմացնել, թուլացնել թե՛ Հայաստանը՝ որպես պետություն, թե՛ ժողովրդին ու հասարակությանը։ Մենք այսպիսի նվաստացում չենք ունեցել որևէ մի ժամանակաշրջանում»,-նշում է մեր զրուցակիցը։

Քրեական գործերը, քրեական հետապնդման հարուցման դեպքերը, մարդկանց կալանավորումները Եկեղեցուն աջակցող հրապարակային խոսքի համար ոչ միայն նպատակ են հետապնդում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, այն էլ՝ հնարավոր արտահերթ կամ նախանշված հերթական ընտրություններից առաջ, այլև յուրահատուկ մեսիջ ուղարկել նրանց, ովքեր բողոքի ձայն կբարձրացնեն։ Արդյոք այս կերպ հնարավո՞ր է մարդկանց համատարած հնազանդությանը հասնել։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենի կարծիքով, այս ամենի նպատակը շատ պարզ է։ «Իսկ նպատակը հետևյալն է. սկզբից ոչնչացնել հայությանը՝ որպես պետական միավոր, հետո արդեն ոչնչացնել պետությունն ու պետականությունը։ Դա փորձված մեթոդ է, հատկապես Արևմուտքի մոտ։ Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում, անձամբ ինձ չի զարմացնում։ Ես ունեմ ակնկալիքներ, որ մեր ազգի, Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր և, առհասարակ, խելացի, մտածող խավի մեջ վերջապես համապատասխան, համարժեք դիմադրություն ձևավորվի։ Ինձ վրդովեցնում է այն, որ օր օրի մենք հայտնվում ենք վերին աստիճանի ծանր, բայց երբեք չեմ ասի անելանելի վիճակում։ Ես էլի կարծում եմ, որ մենք ունենք այդ ներուժը և հնարավորությունը ինչոր բան փոխելու։ Ընդհանրապես, եթե մարդիկ ապրում են, եթե ժողովուրդը ապրում է, այդ հնարավորությունը միշտ տրվում է՝ լինի ի վերուստ, թե առկա ներուժի շնորհիվ։ Մենք տեսնում ենք, թե որքան վատ է ամեն ինչ, բայց դա նաև նշանակում է՝ գործն ավելի շատ է, անելիքը շատ ավելի շատ է, և մեզանից պահանջվում է ուժերի գերլարում, հիմա ավելի շատ, քան երբևէ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանԱռաջատար նեյրոցանցերում մարդկանց սպանելnւ պատրաստակամություն են հայտնաբերել«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ ենՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվել