Երևան, 07.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն». ադրբեջանագետ

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին շրջանում հաճախ եմ մտածում, որ ամենից բարդը դա բարոյականության ու տրամաբանության բացակայության պայմաններում ապրելն է, շատ ավելի դժվար է, երբ այդ պայմաններում դու հանրային գործունեություն ես ծավալում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն», երբ պետության ղեկավարության գլխավոր գործիքակազմը իրողությունների կեղծումն է ու անպատկերացների մասշտաբների հասնող սուտը։ 

«Հայաստանը անկախ է, քան երբևէ» գոռացողը այսօր Ադրբեջանի հրահանգով պատրաստ է օր առաջ հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից։ 

«Հայաստանը ինքնիշխան է, քան երբևէ» գոռացողը Ադրբեջանի պահանջով պատրաստ է Սահմանադրություն փոխել, ինչպես նաև անձամբ բառ բառ կրկնել Ադրբեջանի ղեկավարի բազմաթիվ թեզեր՝ ընդդեմ հայկական շահի։ 

«Աննախադեպ ու պատմական» խաղաղության մասին գոռացողը փաստացի ապահովում է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքներում՝ արդարացնելով դա բացառապես Ադրբեջանին հարմարավետ թեզերով։ Հենց այս «խաղաղության» ջատագովի կառավարման շրջանում Ադրբեջանի ղեկավարը ակտիվ շրջանառության մեջ դրեց «Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր զավթողական կոնցեպտը՝ դա դարձնելով հանրակրկթական ծրագրի մաս։ Ես էլ չեմ խոսում, որ հենց նրա օրոք ՀՀ-ն ենթարկվեց լայնածավալ հարձակման, սեպտեմբեր/2022: 

Ժողովրդավարության մոլեռանդ ֆանատ ներկայացողը այսօր ամենակոպիտ ձևով ոտնահարում է ժողովրդավարական բոլոր արժեքներն ու ինստիտուտները, ավելին հայտարարում է՝ «կառավարությունը ես եմ»՝ թույլ չտալով որևէ այլակարծություն՝ հիմնված տրամաբանության ու պրոֆեսիոնալիզմի վրա։ 

Ժամանակին քաղբանտարկյալ եղածը այսօր ապահովում է Հայաստանում հենց քաղաքական հայացքների համար բազմաթիվ մարդկանց ապօրինի կալանավորումը։ Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, այդ մարդիկ չէին կալանավորվի, եթե հանդես չգային Փաշինյանին ուղղված «թթու խոսքերով»։ 

«Պադավատապետության» դեմ պայքարողը դարձավ հղի կնոջը հենց իր «պադավատապետությամբ» կյանքից զրկողը, հետո պարզվեց, այդտեղ ինքն ընդամենը «ուղևոր» էր։ 

Արդար և ազատ ընտրությունների համար պայքարողը դիմում է ամեն քայլի, որպեսզի այն տեղերում, որտեղ ընդդիմադիր գործիչները մանդատ են ստացել, չկարողանան մնալ իշխանության։ Նրանց դեմ հաճախ հենց ապօրինի կալանքն է կիրառվում՝ որպես միջոց։

Թալանի, կոռուպցիայի դեմ պայքարողները հայտնվեցին ամենախոշոր կոռուպցիոն սկանդալների կիզակետում, իսկ գերագույն գլխավոր պայքարողը այսօր պետբյուջեի հաշվին իր համար նախընտրական քարոզարշավ է անում, դե իսկ Սամվել Կարապետյանի հետ էլ անձնական հաշիվները ևս փակում է պետբյուջեի հաշվին։ Սրանք դեռ երևացող կողմերն են։ 

Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը։ Նա շատ պարզ խոստովանել է, որ այդ արշավի նպատակը եկեղեցին քանդելն է, իհարկե, դա անում է ընդգծված «քրիստոնեական» մեթոդներով։ Փաստացի, նրա կարգախոսն է՝ «Քրիստոսի անունից ընդդեմ քրիստոնեության»։

«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը դարձավ Արցախը Ադրբեջանին կազմում ճանաչողը ու Արցախի հարցի ամենադաժան «լուծման» իրագործողը, ավելին՝ հիմա հպարտանում է, որ պատերազմ է ապահովել, էթնիկ զտում, ուրախ է, որ էլ հայ չկա Արցախում՝ «Չկան հայեր, չկա խնդիր» սկզբունքի ներքո։ 

Այս շարքը թերևս շարունակելի է, բայց այստեղ ամենից կարևորը հենց հանրային արձագանքն ու մոտեցումն է «կեղծապետությանը»։ Ոմանք, իհարկե, շարունակում են հենց ինքնախաբեությամբ զբաղվելով չտեսնել կատարվողը, դա էլ է ընտրություն։ Ուղղակի կեղծիքն ու սուտը մի հատկություն ունեն՝ ռիսկերի կոծկումը չի վերացնում ռիսկերը, ավելին՝ խորացնում է դրանք, հետո այդ ամենը պայթելու է բոլորի աչքի առաջ՝ վնասելով մեզ ու մեր պետությանը։ 

Ես ունեմ համոզում՝ հայ հանրության մեծ մասը չի ընդունում կեղծիքը, չի ցանկանում ապրել դրա մեջ, ուղղակի դեռևս չի տեսնում խնդրի քաղաքական լուծման առաջարկ։ Հենց դա լինի, այս «կեղծապետության» ավարտը չի ուշանա։ Մենք արժանի ենք իրապես ժողովրդավար, խաղաղ ու հզորացող երկիր ունենալ, վստահ եմ՝ շատերն էլ պատրաստ են իրենց ջանքը դնել նման պետության կառուցման համար։ Ուղղակի դա հնարավոր չի տրամաբանության ու բարոյականության բացակայության ու մերժման պայմաններում։

Խաղաղության հաստատման փոխարեն` թշնամու նախապայմանները միայն ավելանում են. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին. Օկամպո Արմեն Գևորգյանն արձագանքել է «Առաջարկ Հայաստանին». ինչպես է պատկերացնում ՀՀ անվտանգությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաները զարգացնելու մեծ ներուժ ունի. Ավետիք ՉալաբյանԻնչպես Փաշինյանը, այնպես էլ Ստեփան Ասատրյանը` նախկին Տեր Արամը, դավաճաններ են. Հովհաննես Իշխանյան«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում. ԱԳՆ խոսնակ Խոշոր վթար, «SAS» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan» ու «Mercedes», որն էլ հետո բախվել է «Գազել»-ի, վիրավnրներ կան Team-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում Ուժգին պայթյուն դպրոցում, վիրավnրվել է ավելի քան 50 մարդ․ Ինդոնեզիա (տեսանյութ) Տոնածառի նորաձև գույները 2026-ին․ ո՞ր երանգներն են լինելու տարվա հիթըՎլադիմիր Պուտինը շքանշան է շնորհել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Նախատեսվում է Գեղարքունիքում ներդնել հղիների պրենատալ սքրինինգը, որը կներառի էքսպերտային ուլտրաձայնային հետազոտություն և բիոքիմիական քննություններ Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում Ինչո՞ւ է տավարի միսը այդքան վտանգավորԱդրբեջանն ուժի ցուցադրմամբ հիշեցնում է ՀՀ իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով․ Աբրահամյան ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Արման Թաթոյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը վախեցած Սերժ Սարգսյանի ակտիվացումից Ֆասթ Բանկը Սյունիքում ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր ձեռնարկատերերի համար Կինը թմրանյութի ազդեցության տակ ընկել է 22-րդ հարկից«Նոա»-ն պարտվեց․ Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների հանդիպումների արդյունքները և մրցաշարային աղյուսակները 18 օր է` շինծու քրեական գործով կալանավորված է «ՀայաՔվե» միավորման Գյումրու տարածքային կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՎիրահատության ժամանակ սխալմամբ հեռացվել է երեխայի մի քանի օրգաններԻնչպե՞ս 15 օրում կորցնել 5կգ քաշԱդրբեջանը չի պայմանավորվում, միայն նախապայմաններ է առաջադրում. Ավետիք ՔերոբյանԻնչ պատճառով է ինքնասպան եղել Արսեն ԹևոսյանըՎիրավորում ստացած ու հաշմանդամություն ունեցող զինվորների առաջին մարզումը՝ Օլիմպավանում Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը դասախոսություն կկարդա Հայաստանի ամերիկյան համալսարանումԵրեկվանից անհետ կորած 29-ամյա Արսեն Թևոսյանը մահացել է Ինչպիսի՞ տարի կլինի 2026 թվականըՓաշինյանը մեզ անձնական թշնամիներ է դարձրել․ մարդիկ այլևս իրար հետ չեն խոսում․ Մենուա Սողոմոնյան Ալիևը «Գյոյչա» ասաց՝ տեսնելով Նիկոլի ձախող հավաքները Հովհաննավանքում, ՀԱԵ-ի դեմ արշավը չի ստացվում Օդի ջերմաստիճանը կբարձրանա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Խաղաղության պատրանքի տակ՝ վտանգավոր լռություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է«Մեր ձևով»՝ գործող շարժում, որը միավորում է համայնքներն ու մարդկանց Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդԲաքվի դատարանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուսների գործով նիստին դատախազները ներկայացրել են մեղադրական ելույթները Շատ երկար էի սպասում Հայաստանի հավաքական հրավիրվելուն․ Արտյոմ Բանդիկյան Հայաստանը և Հնդկաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում գործակցության հնարավորությունը Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ. փորձագետ Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են 56 երթուղու ավտոբուսը հետընթաց անելով բախվել է «Chevrolet»-ին, «ՎԱԶ 2107»-ին և «Mercedes Sprinter»-ին Որոշում է կայացվել հոսպիտալացնել Վարդան Ղուկասյանին Գործում է մասնագիտական թիմ, որը լավ հետևում է օրենսդրությանը և արդյունավետ օգտագործում դրա ընձեռած հնարավորությունները․ Լիլիթ ՂարաջյանԺողովրդի մոբիլիզացիոն ռեսուրսը կսրբի կտանի իշխանությանը Մրցույթ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներումԵրեք հայ գրոսմայստեր դուրս եկան ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ