Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ «Առաջարկ Հայաստանին». Բեթղեհեմ Արաբյան

ԲԼՈԳ
Բեթղեհեմ Արաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կենտրոն» հեռուստաընկերությունն աշնանային եթերաշրջանում մեկնարկում է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, նպատակադրված՝ այս նախագծի մաս են դառնալու հասարակության բոլոր խմբերը, տարբեր մասնագիտությունների ու առաքելության տեր անձինք անխտիր։

Հաղորդումը վարում և թեման քննարկում ենք ես և Արթուր Բախտամյանը:

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը հստակ նպատակ ունի․ ոչ թե անվերջ բանավիճել իրականության արձանագրումների հենքի վրա, գտնել մեղավորներին ու քննադատել, բղավել միմյանց ուղղությամբ, այլ դադարել այն բոլոր գործողություններից, որոնք արդյունք չեն տալիս և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին տարբեր ոլորտներում առաջընթաց գրանցելու համար։

Մենք գիտենք, թե ինչ ունենք մեր երկրում, մենք ուզում ենք լսել, թե ինչ առաջարկ կա մեր երկրի համար։

Այս նախագծում յուրաքանչյուր թեմայի շուրջ քննարկումները պետք է ավարտվեն առաջարկով` արձանագրված բացասականը փոխելու նպատակով։ Ի վերջո, մեկ օր պետք է սկսել մտածել լուծումների մասին և երբեք չպետք է սպասել ինչ-որ բանի ինքնուրույն փոփոխությանը։

Առհասարակ, հեշտ է արձանագրել, թե ինչ են անում ուրիշները, մենք խնդիր ունենք մարդուն, ուսանողին, աշակերտուհուն, բժշկին, ռամիկին ու գիտնականին համոզել, վստահեցնել, մոտիվացնել, որ իր երկրի համար ինքը ևս պետք է գործի, որ իր առաջարկը ևս լսելի է իր ոլորտի վերաբերյալ, որ իր մասնագիտությանն առնչվող խնդրի լուծման բանալին կարող է լինել նաև իր ձեռքերում:

Մենք խնդիր ունենք իրականությանը մաս դարձնել նրանց, որոնք իրենց կտրել են իրականությունից կամ ստորադասում են իրենց դերը մեր երկրում․․․

Ստեղծել ենք ձևաչափ՝ մեկ ժամ քննարկման արդյունքում արձանագրել նվազագույնը տասը առաջարկ, իսկ գաղափար տվողներն ուղիղ առնչություն ունեն այն ոլորտին, որի վերաբերյալ առաջարկ են ներկայացնում։

«Կենտրոն»-ի բաց սեղանի շուրջ երբեք պատահական անձինք չեն հայտնվելու, այլ լինելու են նրանք, որոնք և՛ այդ ոլորտի պատասխանատուներն են, և՛ սպառողները, և՛, ինչու ոչ, նաև իրականություն փոխողները։ Այս սեղանի շուրջ խոսելու են նրանք, որոնք տիրապետում են իրավիճակին ոչ անձնական տեսանկյունից, որոնք ունեն առաջարկ հանուն Հայաստանի, զարգացման տեսլական, նպատակներ, իրականությունը փոխելու կամք, գաղափարներ, դրանք իրականացնելու ցանկություն...

«Առաջարկ Հայաստանին» նախագծի ընթացքում քննարկման թեմաները տարբեր են՝ կրթությունից՝ գիտություն, սպորտ, արվեստ, կինո, առողջապահություն, մարդու իրավունք, բարեկարգ բնակավայրեր, անվտանգ երթևեկություն, արժանապատիվ ծերություն, կայուն տնտեսություն, անվտանգություն, աշխատատեղեր և այլն․․․

Այս սեղանի շուրջ հավաքվող մարդիկ պարտադիր չէ, որ բաժանվեն դեմ ու կողմի, այլ հակառակը՝ միասնական լուծումներ առաջարկեն Հայաստանին։

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը շուտով կլինի եթերում․ որակյալ ու մրցունակ կրթության համար առաջարկներն արդեն արձանագրված են․․․
 
Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Հայտնի է դարձել, թե որքան կարելի է վաստակել Bitcoin-ով 2026 թվականինՍա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Մարզերում սկի համայնքային տրանսպորտ չկա, մարդիկ տաքսիներից են օգտվում. Ղազարյան Աբսուրդային քաղաքականություն՝ Փաշինյանի կատարմամբ․ Արտակ ԶաքարյանԹուրքիայի ԶՈՒ ինքնաթիռ է վթարի ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին (տեսանյութ) Դպրոցականը հարձակվել է ավտոբուսի վարորդի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսովԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող «Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան