Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գևորգիս աղջիկներից եմ իր կարոտն առնում». պայմանագրային զինծառայող Գևորգ Հովհաննիսյանը վիրավորվել է նոյեմբերի 9-ին Շուշիում, անմահացել՝ նոյեմբերի 18-ին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ուրախ երեխա էր Գևորգս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Գևորգի մայրիկը։ Նա երեք որդի և մեկ դուստր ունի։ Տղաներից ամենափոքրը Գևորգն է։ Նա ծնվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Որդու ծնունդից որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Վարդենիս համայնքի Արփունք գյուղ։ Գևորգը սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

Մայրիկն ասում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել։ «Բայց, իհարկե, անտարբեր չէր դասերի նկատմամբ։ Չեմ կարող ասել, որ ունեցել է յուրահատուկ սիրելի առարկաներ, իր համար դրանք բոլորը հավասար էին։ Լավ վարքով աշակերտ է եղել։ Դպրոցում իրեն բոլորը շատ էին սիրում ու գնահատում, ինչպես ասում են՝ շատ էին տեղ տալիս Գևորգիս։ Հիմա էլ Արփունքի դպրոցում փակցված է իր լուսանկարը»։

Դպրոցն ավարտելուց երկու տարի անց՝ 2009 թվականին Գևորգը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Տավուշի մարզի Մեհրաբի N զորամասում։ «Մինչ բանակ զորակոչվելը, հետո արդեն նաև ծառայությունից վերադառնալուց հետո ինձ էր օգնում գյուղատնտեսական աշխատանքներում։ Հիմնական զբաղմունքը դա էր, ինչպես ասում են՝ գյուղի գործ»։

2013 թվականին Գևորգն անցնում է պայմանագրային զինվորական ծառայության Արտանիշի N զորամասում: «Սիրում էր զինվորականի մասնագիտությունը։ Սիրով ծառայում էր, երբեք որևէ հարցում չդժգոհեց։ 2016 թվականի Քառօրյա պատերազմին էլ մասնակցեց։ Մեր ընտանիքի տղամարդիկ այդ շրջանից են ծառայել։ Ամուսինս ծառայել է, թոշակի անցել, մեծ տղաս հինգ տարի ծառայելուց հետո դուրս եկավ պայմանագրային ծառայությունից, հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։ Գևորգն էլ, կարծես, այդ ճանապարհով գնաց»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Տիկին Անժելան վերհիշում է այդ օրերը։ «Այդ օրերին վատառողջ էր։ Ասացինք՝ մի գնա։ Արձագանքեց՝ ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ է մեր երկիրը պաշտպանելու։ Այնքան նվիրված էր երկրին, զինվորական գործին, իր համազգեստին, որ անգամ վատառողջ լինելն իրեն հետ չպահեց ռազմաճակատ մեկնելուց»։

Գևորգի պատերազմը տևել է ուղիղ 44 օր։ Նա եղել է Քարվաճառում, Շուշիում։ Մասնակցել է ռազմական գործողություններին ամենաթեժ կետերում։ Այդ օրերին մշտական կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ։ «Զրուցում էինք, ամենակարևորի մասին էի իրեն հարցնում։ Ծնողն ի՞նչ կարող է ասել՝ ցավդ տանեմ, լավ մնա, ցավդ տանեմ, զգույշ մնա։ Իսկ Գևորգն էլ միշտ ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է։ Ես չեմ իմացել, որ նա Շուշիում է։ Ինձ ասում էր, որ Քարվաճառում է։ Չէր ուզում, որ անհանգստանայի, իմանայի, որ պատերազմի թեժ կետերում է։ Շատ հետո եմ իմացել, որ նա մինչև Շուշի է հասել»։

Գևորգը նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում էր։ Հենց այնտեղ էլ գանգուղեղային բեկորային ծանր վնասվածք է ստացել՝ անօդաչու թռչող սարքից արձակված արկի հարվածի հետևանքով։ Ծանր վիրավորում ունեցող Գևորգը հոսպիտալացվում է, տեղափոխվում Երևան։ Կյանքի համար պայքարը Գևորգը շարունակում է ևս ինն օր։ Սակայն նոյեմբերի 18-ին երևանյան բժշկական կենտրոններից մեկում, այդպես էլ գիտակցության չգալով, անմահանում է։ Նրա վնասվածքն անհամատեղելի է լինում կյանքի հետ։

Ապրելու ուժի մասին։ «Գևորգս երկու դուստր ունի։ Իրենցից եմ տղայիս կարոտն առնում։ Փոքր աղջիկը 2020 թվականին է ծնվել, ութ ամսական էր, երբ այս ամենը պատահեց մեզ հետ։ Մեծ աղջիկը վեցերորդ դասարանում է սովորում։ Բնականաբար, նա ունի հիշողություններ հայրիկից։ Շատ է հայրիկից հարցնում, կարոտում է, ուզում է, որ հայրիկն իր կողքին լինի։ Ոչ մի կերպ, կարծես, չենք կարողանում իրեն համոզել, որ հայրիկն իր հետ է, իրեն տեսնում է վերևից, ուրախանում իր հաջողություններով։ Միշտ ասում է՝ չեք հասկանում, որ կարոտում եմ պապայիս։ Հիշում է հայրիկին, թե ինչպես են միասին խաղացել, ժամանակ անցկացրել, զգում է նրա կարիքը»։

Հ. Գ. - Գևորգ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Չարենցավանի պանթեոնում

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք Չալաբյան