Ինտերնետը երեխաների համար պետք է լինի ապահով
SOCIETYՀայաստանում շատ չեն համացանցային ռիսկերը, բայց դրանք, միևնույն է, կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողերի հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց«Ինտերնետ կառավարման» խորհրդիքարտուղար Գրիգորի Սաղյանը:
«Նախ պետք է տարանջատել համացանցային ռիսկերը: Դրանք երկուսն են տեխնիկական և բովանդակային: Բովանդակային մասն իր հերթին բարոյական և քրեական մասերի է բաժանվում: Շատ ուշադիր պետք է լինել, որ երեխան սոցիալական կայքերի կամ այլ հավելվածների միջոցով չհայտնվի քրեական տիրույթում, որտեղ կարող է ներգրավվել տարբեր աղանդների մեջ և մինչև անգամ դառնալ թրաֆիքինգի զոհ»,-ասաց Գրիգորի Սաղյանը` կարևորելով հասարակության շրջանում համացանցի անվտանգության խնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքները:
Այդ նպատակով իրականացվող «Ապահով համացանց» ծրագիրը Հայաստանում գործում է մոտ 8 տարի: Ծրագիրն իրականացվում է ավելի քան 100 երկրներում: «Ապահով համացանց» ծրագիրը 3-ամսյա կրթական և ուսումնական դասընթացներ է անցկացնում, որտեղ մոտ 5000 աշակերտ և 100 ուսուցիչ մասնակցում են բաց դասերի, և ծանոթանում ՏՏ ոլորտին:
«ՏՏ ոլորտը մեր օրերում արագընթաց զարգացում է ապրում, և անհրաժեշտ է վերահսկել ու ուղղորդել մեր երեխաներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ օգտվել համացանցի լայն հնարավորություններից: Անհրաժեշտ է սահմանափակել և չթողնել, որ երեխաները չափազանց շատ ժամանակ անցկացնեն էկրանի առջև, իսկ այն վիզուալ բովանդակությունը, որը երեխան կդիտի, պիտի լինի զգուշորեն ըտրված, իր տարիքին համապատասխան: ՏՏ ոլորտին տիրապետող երեխաները կարողանում են խուսափել համացանցի բացասական ազդեցությունից» - նշեց «Ապահով Համացանց» ծրագրի համակար գող Նարինե Խաչատրյանը:
Համակարգչում և խաղայի համակարգերում կան ծնողական վերահսկողության հնարավորութուններ: Օգտվեցեք դրանցից, որպեսզի զերծ պահեք ձեր երեխաներին անցանկալի բովանդակությունից: