Երևան, 08.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որո՞նք են «դրսի» իրական հետաքրքրություններն ու շահագրգռությունները տարածաշրջանում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև բանակցությունների թեման եղել է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը, ինչպես հիմա է ներկայացվում, այլ Արցախյան հիմնահարցը։ Ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնել էր գլխավոր միջնորդական առաքելությունը, որը պետք է բերեր Արցախյան հիմնախնդրի որոշ չափով բալանսավորված լուծման։

Հենց Մինսկի խմբի գործունեության արդյունքում է, որ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, և Ռուսաստանը համատեղվում էին մեկ հարթակում և փորձում էին միմյանց հետ աշխատել։ Ու քանի որ համանախագահության ինստիտուտը կոնկրետ դեմ էր արտահայտվում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը, ինչն ամրագրված էր խնդրի կարգավորման գլխավոր սկզբունքներում, դրանով դիվանագիտական ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասով, ինչի մասին Ալիևն անձամբ ինքն է խոստովանել։ Հենց դրանով էր պայմանավորված, որ Ադրբեջանն իր առջև խնդիր էր դրել ազատվել միջնորդական ձևաչափից։

Եվ ահա, որպես «երկնային մանանա» նաև այս առումով՝ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը տվեց դրա հնարավորությունը։ Հենց սկզբից՝ Դուշանբեում առանձին վերելակային հանդիպման ժամանակ, նաև դրանից հետո Փաշինյանը սկսեց ադրբեջանական կողմի հետ սեպարատ պայմանավորվածությունների գնալ՝ միջնորդական առաքելությանը նշանակություն չտալով։ Արդյունքում աստիճանաբար Մինսկի խումբը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Իսկ այդ դեպքում պարզ է, որ ինչքան էլ միջնորդները տրամադրված լինեին խնդրի լուծմանը, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» չէին կարող լինել այդ հարցում։ Դե, տրամաբանական հարց է ծագում՝ իրենք ինչի՞ համար են, եթե կողմերը տարանջատ պայմանավորվում են մինյանց հետ։ Դրա համար էլ դեռևս նախքան ուկրաինական պատերազմը, երբ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները խոր լարվածության փուլ չէին տեղափոխվել, համանախագահության ֆորմատը սկսեց չգործել, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն տվեց ռազմական գործողություններ սկսել։

Թերևս հայկական կողմը ևս դեմ չէր դրանց սկսմանը, ինչին կարելի է հանգել՝ վերլուծելով պաշտոնական խողովակներով հնչող հայտարարությունները։ Ու արդեն խնդրի լուծման բանալին ռազմական ուժի կիրառման արդյունքներում էր որոշվելու։ Այդպես Մինսկի խումբն ընդհանրապես դուրս թողնվեց գործընթացից։

Իսկ Նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները թաղելուց հետո սկսվեց հայ-ադրբեջանական սեպարատ առցանց դիվանագիտությունը, երբ հայկական կողմն իր առաջարկություններն էր անում, բայց ադրբեջանական կողմը դրանք մերժած ու սեփական պահանջներն առաջ մղած փաստաթուղթ էր ներկայացնում։ Բաքվի առանցքային պահանջներից մեկը հենց այն էր, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը վերացվի։ Իսկ ինչո՞ւ է Բաքվի համար այս հարցն այդքան կարևոր. պարզ է՝ իրավիճակի փոփոխության արդյունքում այս ֆորմատը կարող է վերակենդանանալ, իսկ այդ դեպքում Բաքուն, որը միակողմանիորեն է գործել ու ռազմական հանցագործություններ իրականացրել, ստիպված էր լինելու բախվել իր գործողությունների հետևանքներին։

Եվ ահա, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պայմանավորվածության արդյունքում կողմերից դիմում հղվեց ԵԱՀԿ-ի նախագահությանը՝ համանախագահության ինստիտուտը լուծարելու կապակցությամբ։ Իսկ ի՞նչ ստացանք արդյունքում։ Ունենք մի իրավիճակ, որ Ֆրանսիան, որը մի ժամանակ Արցախի հարցով շատ ակտիվ էր, այսօր լիովին պասիվ դիրքորոշում ունի։ Եթե մի ժամանակ Շառլ Միշելի գլխավորությամբ ԵՄ-ն փորձում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդություն ստանձնել ու որոշակի պայմանավորվածություններ ամրագրել, այսօր ոչ միայն ակտիվ չէ, այլև իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի ուղղությամբ, իրենց ամենից շատ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է հետաքրքիր։ Ռուսաստանը նույնպես կենտրոնացած է գլխավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ չի գնացել, ու եվրոպական ուղղությամբ խնդիրները կարգավորելուց հետո միանշանակ իր ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի վրա։

Փոխարենը վերջին շրջանում ակտիվ է ԱՄՆ-ն, ու հենց այս երկրի նախագահի միջնորդության արդյունքում էր, որ ձեռք բերվեց «Թրամփի ճանապարհի» մասին պայմանավորվածությունն, ու վաշինգտոնյան հանդիպման ժամանակ էր, որ Երևանն ու Բաքուն նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Այդուհանդերձ, պարզ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը ամերիկյան վարչակազմի համար առաջնահերթություն չէ, դրա մասին է վկայում այն, որ Թրամփի վարչակազմը իզոլացման քաղաքականություն է վարում և ավելի շատ կենտրոնացած է սեփական խնդիրների վրա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ»Վթար. ջուր չի լինի նոյեմբերի 8/9-ին Արջը հարձակվել է հինգ կնոջ վրա. նրանց 15-ամյա տղան է փրկել (լուսանկարներ)Հայաստանի իշխանությունները ձգտում են վերացնել մրցակիցներին ընտրություններից առաջ ու հաճոյանալ ԵՄ-ին. «Փաստ»Փաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային արևային էներգիայի տեղադրումները աճել են 64%-ով44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որն ակնհայտորեն չի սիրում իր ժողովրդին. «Փաստ»Բրազիլիայում փոթորկի հետևանքով մաhացել է առնվազն 5 մարդ, վիրավnրվել՝ 130-ը (տեսանյութ) «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանըԵկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք Չալաբյան«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. «Փաստ»Երրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 8-ին Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»Աշխարհը նոր պատերազմի շեմին. փոխվում է աշխարհի քարտեզըԱկնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանՀինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան WhatsApp-ը նոր հնարավորությունի ունիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի. «Փաստ»Օրվա աղոթք«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Լավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ Հայկական կողմը նույնպես դեմ է արտահայտվել Լավրովի առաջարկին. Ադրբեջանի արտգործնախարար Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով ԱԳՆ-ում Հայաստան-Խորվաթիա քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ն Լեհաստան է մատակարարել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ադրբեջանը նշել է Գազա զորքեր ուղարկելու պայմանները. Reuters Կայացել է հայ գերիների շինծու գործով հերթական նիստը Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութա-հումանիտար կապերը պետք է ամրապնդվեն․ դեսպանը ելույթ է ունեցել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն