Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ սեփական թեզերը քարուքանդ ես անում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբել յանական 80-րդ նստաշրջանում սեպտեմբերի 27ին ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Հարկավ, Փաշինյանի ելույթը թե՛ տեսանյութի, թե՛ տեքստային տարբերակով հրապարակված է, առանձնապես հետաքրքրասերները կարող են «բացել» և ինքնուրույն, առանց «կողմնակի միջամտությունների» ծանոթանալ և պատկերացում կազմել: Այնուհանդերձ, կարծում ենք, արժե ուշադրություն հրավիրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած մի քանի հատկանշական դրվագների:

Առաջինը. Փաշինյանը ելույթում, որ գրեթե 90 տոկոսով նվիրված էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «շաքարաքլորային հարաբերություններ» ձևավորելու կամ դրա հիմքերը «գցելու» նրա ու իր ՔՊ-ի «քաղաքականությանն» ու դրա փառաբանությանը, մի քանի անգամ հնչեց հղում Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին: Մի փաստաթուղթ, որը երևի միմիայն Փաշինյանի համար է անբեկանելի սրբության սրբոց, առավել ևս, որ այդ չարչրկված հռչակագիրը գերազանցապես նախկին ԽՍՀՄ-ի քաղաքակիրթ լուծարման մասին է (ինչի մասին ոչ մեկ անգամ առիթ է եղել մանրամասն խոսելու և ներկայացնելու տարբեր փորձագետների գնահատականներ):

Բայց, կներեք, ի՞նչ կապ ունի այստեղ Ալմա Աթայի հռչակագիրը: Փաշինյանն, ի՞նչ է, ԱՊՀ գագաթաժողովո՞ւմ էր հանդես գալիս, թե՞ ՄԱԿում: Հայաստանը անկախության հռչակումից հետո դիմել ու դարձել է ՄԱԿ-ի լիիրավ անդամ-պետություն: ՄԱԿ-ն, ի՞նչ է, Ալմա Աթայի հռչակագրո՞վ է մեր երկրի տեղն ու տարածքի մասին իմացել: Ո՛չ, իհարկե:

Լավ, էլ ինչերի՞ մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Թրամփին, մի քիչ էլ Մակրոնին «արևել յան ձևերով» շողոքորթելու ելևէջներ արտահայտեց իր ելույթում:

Փաշինյանը երկար-բարակ կանգ առավ ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ (որպես վկա) օգոստոսի 8-ին իր ու Ալիևի միջև նախաստորագրված «խաղաղության հռչակագրին»:

Փաշինյանը «փայլատակեց» քաղաքական հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղությունն, այսպիսով, հաստատված է»։ Այնուհետև Փաշինյանն սկսեց իրեն բնորոշ ոճով փիլիսոփայել. «Բայց խաղաղությունն արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք»։

Եվ ահա, այն բանից հետո, երբ Փաշինյանը միարժեքորեն պնդեց, որ այլևս «խաղաղությունը հաստատված է», սկսեց հետևողականորեն… ոչնչացնել ու հերքել իր իսկ պնդումը՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից բացահայտ թշնամական դրսևորումներին վերաբերող գանգատների մի երկար շարան: Իհարկե, Ալիևին արձագանքել ու նրա «պորտը տեղը դնել» պետք է: Ավելին, անհրաժեշտ է: Սակայն այս դեպքում, կներեք, «մատի վրա ֆռռացված», խաբված և հիմա «մեծ ձյաձյաների մոտ» դրա մասին բողոքելու եկած անձնավորության խոսք էր հիշեցնում:

Փաստացի, ոչ այլ ոք, այլ հենց Փաշինյանն է փաստում, որ ոչ մի իրական խաղաղություն չկա (նման պայմաններում այն չի էլ կարող լինել): Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ալիևը գործնականում չունի «խաղաղության հռչակագրի» խոսույթը և այդպես շարունակ:

Հետևապես, էլ ինչի՞ վրա հիմնվելով է հայտարարում, թե «խաղաղությունը հաստատված է»: Քանի՞ գրոշ արժե այդ պնդումը իր իսկ ներկայացրած փաստերի խորապատկերում:

Երկրորդը. հարց է ծագում, թե ինչո՞ւ է Փաշինյանը ՄԱԿ-ի կիսադատարկ դահլիճում «միջազգային հանրությունից» ինչ-որ բաներ ակնկալում՝ Ալիևին «խաղաղության խաչմերուկ» վերադարձնելու վերաբերյալ: Փաշինյանն ինքը հրաժարվել է ՄԱԿ-ի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, հիմա եկել ՄԱԿ-ի ամբիոնից ումից և ինչ է բողոքում:

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում է: Այն Վաշինգտոնից շատ հեռու չէ: Էհ, ձեր իսկ գովաբանած Թրամփը, որը որպես վկա ստորագրել է օգոստոսի 8-ի թղթերը, Սպիտակ տանը նստած է, գնացեք, նրան բողոքեք: Թե՞ այդքան շահարկված «վոթսափի համարը» անհասանելի է:

Ու մեկ էլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղությունը իրեն «բավարար բերկրանք և բավարարվածություն է պատճառում»: Եվ ի՞նչ: Ադրբեջանը դադարե՞լ է «խաղաղության» անվան տակ Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտոնապես նվաստացնելու գործելակերպից, չի՞ ավելացնում իր ռազմական ծախսերը, սպառազինությունն ու զինված ուժերը:

Ամենից վատն այն է, որ Փաշինյանի ելույթը՝ հենց Ալիևին հասցեագրված, գրեթե անսքող ակնարկ ու հանդիմանություն է առ այն, թե ինչու է նա ժամանակից առաջ ընկնում ու անում այնպիսի հայտարարություններ, որոնք մերկացնում են իր ստերն ու նվազեցնում Հայաստանի հանրությանը խաբելու, մոլորեցնելու հնարավորությունները: Փաշինյանը քիչ է մնում ուղիղ տեքստով հայտարարի, թե՝ պարոն Ալիև, ախր, մի քիչ համբերեք, թողեք՝ թող մի հատ էլ ինքնավերարտադրվեմ, դրանից հետո ինչ ասեք՝ կանեմ:

Ոչ պակաս զավեշտական էին Փաշինյանի փորձերը՝ իր գլխավորած Հայաստանի իշխանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական: Տասնյակ քաղբանտարկյալներ, խղճի կալանավորներ, խոսքի ու կարծիքի համար քրեական հետապնդումների ենթարկվող հոգևոր հայրեր… Ու նման իրավիճակ ձևավորած իշխանության ղեկավարը ժողովրդավարությունից էր ճառում:

Եվրամիությանն անդամակցելու մասին փաշինյանական մոտեցումը էլ ավելի զավեշտական հնչեց: «Եթե կընդունեն, լավ է: Եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր. Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր»:

Իսկ ինչ վերաբերում է Թուքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ՔՊ ղեկավարի ելույթային ձևակերպումներին, ապա դրանք արդեն ծանր սպառնալիքի տպավորություն թողեցին. «Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով»:

Մեկն էլ կար՝ Թուրքիայի հարավային սահմանակից նախկին երկրի նախկին ղեկավարը, Էրդողանի հետ «ախպերական հարաբերություններ» էր հաստատել՝ իր կարծիքով: Հարցն այն չէ, թե ո՞ւր է նա: Հարցն արդեն այն է, թե ո՞ւր է նրա ղեկավարած երկիրը, որ ծվատվում է նույն Թուրքիայի, Իսրայելի ու ահաբեկչական խմբավորումների ճիրաններում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող