Երևան, 14.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահող իրականություն առանց խարիսխների. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պոստմոդեռնիզմն ի հայտ եկավ XX դարի երկրորդ կեսին՝ որպես մոդեռնիզմի քննադատություն, ընդգծելով սոցիալական և տնտեսական գործընթացների բազմազանությունը, փորձի հարաբերականությունը և «ընդհանուր ճշմարտության» բացակայությունը։ Տնտեսության զարգացման տեսանկյունից պոստմոդեռնիստական մոտեցումներն առաջարկում են հետևյալ հիմնական սկզբունքները՝ բազմազանության և կառուցվածքային զարգացման ճանաչում: Պոստմոդեռնիստները վստահ են, որ տնտեսությունը չի կարող մեկ տրամաբանության կամ տնտեսական մեկ ընդհանուր մոդելի արդյունքում ամբողջովին բացատրելի լինել։ Տնտեսական զարգացումը կախված է տեղական, սոցիալական, մշակութային և պատմական բովանդակությունից։ Որպես հետևանք՝ տնտեսական քաղաքականությունը պետք է լինի ճկուն, տեղային և բազմաշերտ։ Օրինակ՝ զարգացման քաղաքականությունը, որը հաջողվել է Ասիայում, պարտադիր չէ արդյունավետ լինի Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում։ Պոստմոդեռնիստական մոտեցումները չեն ընդունում դասական տնտեսական մոդելների՝ որպես հավերժական և համընդհանուր ճշմարտության աղբյուր։ Դրանք քննադատում են, օրինակ՝ նեոդասական մոդելի կամ տարածքային զարգացման տեսությունների ընդհանուր և նույնանման կիրառությունը։ Փոխարենը նրանք կարևորում են տեղական փորձի, համայնքային նախաձեռնությունների և սոցիալական ինստիտուտների դերը։ Պոստմոդեռնիստական մոտեցումներում ընդգծվում է, որ տնտեսական գործընթացները ոչ գծային են՝ ներառելով անորոշությունը, անկայունությունը և անկանխատեսելիությունը։ Տնտեսական աճը և զարգացման ուղիները չեն հետևում որևէ պարզ «պատճառահետևանքային» տրամաբանության, այլ դրանք կարող են փոփոխվել սոցիալական կամ քաղաքական պայմաններից, տեխնոլոգիական նորարարություններից կամ համաշխարհային շուկաների ազդեցությունից։

Հայաստանի տնտեսությունը անկախության ձեռքբերումից ի վեր զարգացել է մի բացառիկ, բազմաշերտ և հաճախ ոչ կանխատեսելի ուղիով, որը լավագույնս կարելի է դիտարկել պոստմոդեռնիստական տեսանկյունից՝ որպես «սահող իրականություն առանց խարիսխների». այնպիսի իրականություն, որտեղ ոչ մի գործոն, ոչ մի քաղաքականություն կամ տնտեսական մոդել երբևէ չի գործում՝ որպես միակ, հաստատուն և անշարժ հիմք։

Այս սահող իրականությունը բնորոշվում է տեղայնացված, բազմաշերտ, ոչ գծային և սոցիալական խտացված գործընթացներով, որտեղ փոքր փոփոխությունները կարող են առաջացնել անսպասելի, հաճախ մեծ ազդեցություններ, իսկ մեծ նախաձեռնությունները երբեմն չեն տալիս կանխատեսվող արդյունքներ։ Հայաստանի տնտեսության զարգացման տարբեր փուլերում շինարարության և ծառայությունների ոլորտներում տարբեր տարիներին պարբերաբար կրկնվող կտրուկ աճը կամ նվազումը լավագույն օրինակն է այս ոչ գծային գործընթացների. փոքր աճը կամ շուկայի փոփոխությունը կարող է առաջացնել արագ վերելք կամ վայրէջք, որը հետագայում հանգեցնում է գների տատանումների, աշխատաշուկայի կարճաժամկետ ճգնաժամերի և որոշ դեպքերում տնտեսության որոշ հատվածների կայունության կորստի։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում տնտեսական զարգացումը մշտապես եղել է փոփոխվող և հաճախ անսպասելի, ինչը հանդիսանում է պոստմոդեռնիստական մոտեցման հիմնաքարերից մեկը՝ իրականությունը դիտարկել որպես սահող և բազմաշերտ համակարգ՝ առանց որևէ խարիսխի:

Հայաստանում տնտեսական զարգացումը բազմակենտրոն է. Երևանը կենտրոնացած է ծառայությունների, ֆինանսների և տեխնոլոգիական ոլորտների վրա, մինչդեռ մարզերում գերակշռում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և փոքր ձեռնարկությունները: Այս բազմակենտրոնությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ճկուն, տեղայնացված քաղաքականություն, որը հաշվի կառնի տեղական առանձնահատկությունները, սոցիալական շերտերի կարիքները և մշակութային պայմանները: Պոստմոդեռնիստական մոտեցումները կարևորում են սոցիալական և մշակութային գործոնների ընդգրկումը տնտեսական գործընթացներում: Հայաստանի օրինակով արտագնա աշխատանքից ստացված դրամական փոխանցումները և համայնքային ներդրումները կարող են մեծ դեր խաղալ տեղական զարգացումների խթանման գործում՝ ցույց տալով, որ տնտեսական գործընթացները սահմանափակված չեն միայն ֆինանսական գործոններով: Ընդ որում, սոցիալական շերտերը, մշակութային առանձնահատկությունները և համայնքային կառուցվածքները որոշիչ դեր կարող են խաղալ կայունության ապահովման և տնտեսական աճի գործում:

Արտաքին միջավայրի ազդեցությունը ևս կարևոր է: Հայաստանի փոքր և բաց տնտեսությունը խիստ կախված է համաշխարհային շուկաներից, տարածաշրջանային քաղաքականությունից և հարևան երկրների տնտեսական դինամիկայից: Մի փոքր փոփոխություն արտաքին միջավայրում, օրինակ՝ տարածաշրջանային լարվածությունը, COVID-19 համաճարակը կամ միջազգային առևտրային պայմանների փոփոխությունը, և դա զգալիորեն ազդում է տեղական տնտեսական զարգացումների վրա: Հայաստանում տեղեկատվական ոլորտների զարգացումը, ստարտափների և փոքր բիզնեսի գործունեությունը ցույց են տալիս, որ փոքր և ճկուն նախաձեռնությունները կարող են փոփոխություններ մտցնել աշխատաշուկայի, միջին դասի ձևավորման և տնտեսական կառուցվածքի ամբողջ ոլորտում: Սա նույնպես ընդգծում է «սահող իրականություն առանց խարիսխների» գաղափարը, որտեղ ոչ մի ցուցանիշ կամ ոլորտ չի գտնվում անշարժ վիճակում, և յուրաքանչյուր նոր ազդեցություն փոխակերպում է տնտեսությունը ամբողջությամբ:

Ներկայում Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ ձևակերպված չեն տնտեսության զարգացման մեխանիզմները և տարածաշրջանային ռազմավարությունները, ինչը տնտեսության տարբեր հատվածներում և ոլորտներում առաջացրել է ոչ կանխատեսելի և անհամաչափ զարգացումներ: Տնտեսական քաղաքականությունը դիտարկվում է որպես համընդհանուր, առանց տեղայնացված ու բազմաշերտ տեսլականի, և արդյունքը ամեն անգամ ապացուցում է քաղաքականության ոչ արդյունավետությունը. նույնիսկ փոքր տնտեսական շոկերը կամ շինարարության ու ծառայությունների ոլորտների պարբերական կտրուկ տատանումները կարող են առաջացնել համակարգային տատանումներ, խափանել աշխատաշուկայի և զբաղվածների եկամուտների համաչափ և կայուն զարգացումը: Ներկայում տարածաշրջանային քաղաքականությունը անտեսում է մարզային և համայնքային առանձնահատկությունները, ինչը երկրի սոցիալական և տնտեսական ներուժը կրճատում է և խորացնում է անհավասարությունը: Միաժամանակ, անհետևողական տարածքային կառավարումը չի նպաստում նորարարության խթանման և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար, քանի որ կենտրոնացած է միայն մայրաքաղաքային և ավանդական ոլորտների վրա՝ ստեղծելով «կենտրոնացման ուժեղացում», որը մշտապես խափանում է տեղային տնտեսական ինքնավարությունը և սահմանափակում է կայուն զարգացումը: Հայաստանում տնտեսության զարգացման ժամանակակից մոտեցումների կիրառումը հնարավորություն կընձեռի մշակել բազմաշերտ, ճկուն և տեղայնացված տնտեսական քաղաքականություն՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, սոցիալական շերտերի կարիքները, նորարարությունը և արտաքին ազդեցություններին արձագանքը: Տնտեսական քաղաքականությունը պետք է ներառի փոքր և միջին ձեռնարկություններ, նորարարական ոլորտներ և համայնքային նախաձեռնություններ՝ ապահովելով երկարաժամկետ կայուն և ներառական զարգացում:

Սահող իրականություն առանց խարիսխների՝ այս գաղափարը, որը զարգացող երկրներում դրսևորվել է տարբեր փորձերով և արդյունքներուվ, ընդգծում է, որ տնտեսությունը պետք է դիտարկել որպես բազմաշերտ, փոխկապակցված, սոցիալական և մշակութային գործոններով հագեցած համակարգ, որտեղ տեղային փորձը, նորարարությունը, սոցիալական գործոնները և արտաքին միջավայրի ազդեցությունը միասին ձևավորում են տնտեսական աճի և կայունության իրական հնարավորություններ: Այս տեսլականը կարող է դառնալ Հայաստանի ապագա այլընտրանքային տնտեսական քաղաքականության հիմք՝ ապահովելով երկարաժամկետ կայուն և ներառական զարգացում և հարմարվելով ոչ գծային և բազմաշերտ իրականության պայմաններին:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրեցի կնոջը սպանած 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման Թուրքիան մեղադրվում է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ Ինչ հետևանքներ կունենա բանակցություններից հրաժարվելը. Կրեմլը զգուշացնում է Ուկրաինային Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի ընտրանուն 0:1 հաշվովԳազան Պաղեստինի մի մասն է, այդպես պետք է մնա. Ֆիդան Հայաստանում կարող եք հանգիստ քնել․ հայ երկրպագուների ակցիան՝ Հունգարիայում Հաուսենն անդրադարձել է Յամալ-Կարվախալ կոնֆլիկտին ՊՆ հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետը շրջել է Ներքին Հանդ, Շիշկերտ, Ծավ, Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղերով Կարեն Անդրեասյանին Փարիզ է գործուղվում․ որոշում 2026 թվականին զորային բժշկական ծառայությունը կհամալրվի զրահապատ սանիտարական նոր մեքենաներով. ՊՆ Ինչո՞ւ է Վեոլիա ջուր ընկերությանը ներվում այն, ինչ չի ներվում ՀԷՑ-ին․ Արփինե ՀովհաննիսյանՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ավտովթար՝ Լոռու մարզում․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոց ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու ժամկետը Երթևեկության սահմանափակում՝ Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիներում Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել ԱԳ փոխնախարարին Նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինելու Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներինՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում որակի 6 ցուցիչով Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրիի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ․ Էդմոն ՄարուքյանԻգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր Պաշտպանները բողոքարկել են Միքայել Սրբազանի գործով դատավճիռը Սիրիան երկարատև ընդմիջումից հետո վերաբացեց իր դեսպանատունը Մեծ Բրիտանիայում Խոշոր հրդեհ Ազնվաձոր գյուղում. տան հյուրասենյակը, խոհանոցն ու միջանցքն այրվել են Ի՞նչ սովորել, ինչու՞ սովորել․ հանրակրթության բովանդակության հարցը. ՀայաՔվե հիմնասյուներ ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»Դատարանը երեք ամսով երկարացրեց Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը Արտակարգ դեպք, Տիգրան Մեծի պողոտայում վթարից առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել ամուսիններին Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըՄանր «քցոցիներ», պարտքեր․ Հարություն Մկրտչյանին մի քանի անգամ դատի են տվել․ Yerkir.amՀայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր ԱվետիսյանՀայաստան - Հունգարիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են «Գո՞րծ եք կարում․ Նիկո՛լ, ցիգանսկի տաբրդ հավաքի ջհանդամվի մեր երկրից»․ պահեստազորի փոխգնդապետ Պետք է այնքան ուժեղ լինենք, որ չկարողանան մեզ հոշոտել. Մենուա Սողոմոնյան«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից Ինչ հարկեր են վճարում աշխատողները, և որքանով կավելացնի այդ բեռը առողջության ապահովագրությունըՎենետիկի 61-րդ միջազգային բիենալե. հայկական տաղավարում կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է Հրաժարվիր այս դեղերից, եթե ուզում ես երկար ապրելԹրամփը հետաձգեց Բուդապեշտի հանդիպումը․ Լավրովը բացատրում է պատճառը Բժիշկները փրկել են հազվագյուտ հիվանդությամբ տառապող նորածնիԲուսական յուղերի վտանգների մասին