Երևան, 08.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրելու ուժ որդուս թողած անունը, պարզ ու խիզախ ապրած կյանքն է տալիս». սերժանտ Հայկ Պապյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը մեր առաջնեկն էր։ Բարի էր, անկեղծ, խելացի։ Իր բոլոր այն հատկանիշները, որոնք դրսևորվեցին նաև պատերազմի օրերին, մանկությունից էին գալիս։ Փոքր տարիքում խաղում էր տանկերով, զինվորիկներով, դրանք հիմա պահում, փայփայում եմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Հայկի մայրիկը։

Հայկը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ընտանիքի երեք որդիներից մեկն է: Սովորել է Բերդ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում: «Հինգուկես տարեկանից է դպրոց հաճախել։ Դպրոցում սիրելի առարկա չուներ։ Գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց այնքան պարտաճանաչ և զուսպ էր, որքան կարողանում էր, պատրաստ էր լինում բոլոր դասերին։ Անպատրաստ չէր գնա դպրոց ու դասերից չէր բացակայի։ Ընկերասեր էր։ Դասարանում ինը երեխա էին։ Հայկն ամեն անգամ ուսուցչուհուն և դասընկերներին հրավիրում էր մեր տուն։ Ուսուցչուհին չէր գալիս, բայց ընկերների հետ տուն էր գալիս։ Վառարանը դրված էր, պետք է ծիպուլ անեի, երբ կարտոֆիլը շերտերով դնում ես վառարանի վրա, նստեին, ուտեին, զրուցեին։ Բոլոր ընկերները հիշում են այդ օրերը, ասում՝ Անո՛ւշ տոտա, պետք է գանք ծիպուլ ուտելու։ Իրենց բոլորին շատ եմ սիրում, միշտ աշխատում եմ չհուզվել իրենց հետ շփվելիս։ Անչափ ուրախ եմ, որ բոլորն էլ վերադարձել են։ Քոլեջի ընկերներին էլ էր հրավիրում մեր տուն, նախապես հայրիկին զանգում էր, տաքսիով գալիս էին։ Իր ընկերասիրությունն ամեն տեղ է դրսևորվել»։

Դպրոցում սովորելուն զուգահեռ Հայկը հաճախել է նաև ըմբշամարտի։ Տասը տարեկանից մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություններին, միջազգային մրցաշարերի և գրավել պատվավոր հորիզոնականներ: Մայրիկի խոսքով, սպորտը շատ էր սիրում։ «Փոքր տարիքում շուտ-շուտ էր հիվանդանում, որոշեցինք իրեն սպորտի ուղարկել։ Արդյունքում շատ սիրեց ըմբշամարտը։ Ձեռքը կոտրվեց, վիրահատեցին, բայց դա իրեն չխանգարեց 2015 թվականին ընդունվել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Չորս տարի այդտեղ է ուսանել, բնակվել։ Իր ապագան նա սպորտի մեջ էր պատկերացնում։ Այդ հարցում էլ էր պարտաճանաչ, հետևում էր սննդակարգին, մարզվելու հստակ ժամանակացույցին, եթե անգամ տանն էր լինում։ Այդ տարիքի երեխա էր, բայց կարողանում էր ամեն ինչ ճիշտ կազմակերպել»։

Քոլեջը գերազանց ավարտելուց և մարզչի որակավորում ստանալուց հետո Հայկը ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2րդ կուրս՝ ազատ ոճի ըմբշամարտի բաժին: «Մինչև մենք տանից հասանք Երևան, նա քննությունն արդեն հանձնել էր։ Շատ ուրախ ինձ գրկեց՝ մա՛մ, ընդունվել եմ։ Անգամ ասաց. «Երեխա ժամանակ, որ լավ սովորեի, հիմա ավելի բարձր տեղերի կհասնեի»։ Ուզում էր, որ այդ սպորտաձևը Բերդում զարգանա. «Պետք է Բերդում մարզադպրոց ունենամ, բոլորի հետ անվճար պարապեմ»։ Բերդն իր համար մի ամբողջ աշխարհ էր»։

2019 թվականի հուլիսի 5-ին Հայկը զորակոչվել է ծառայության։ Վեց ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Գորիսի N զորամաս: Հայկը եղել է սերժանտ, հետևակի մարտական մեքենայի (BMP) մեխանիկ-վարորդ: «Շատ գոհ էր իր ծառայությունից։ Առհասարակ, շնորհակալ մարդ էր։ Արմավիրի զորամասում իր երդմնակալության արարողությունից ուշացել էինք։ Հայկն աչքերով կարծես մեզ փնտրեր։ Գտավ, հայացքն այնքան հանգիստ էր։ Մեր լարվածությունն էլ թուլացավ։ 700 զինվորից երեքի ծնողներին շնորհակալական նամակ տվեցին, մեկը մենք էինք։ Երդմնակալության արարողությունից երկու ամիս անց պատվոգիր ստացավ։ Այդ տարի Նոր տարին տանը դիմավորեց։ Հետո արդեն գնաց Որոտան (Կուբաթլու), իրեն էլ չեմ տեսել։ Այնտեղի ծառայությունից էլ էր գոհ։ Սիրով էր ծառայում»։ Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Շատ ուշ-ուշ ենք իր հետ կապի դուրս եկել։ Պատերազմն սկսվելուց առաջ Ջրականի դիրքերում են եղել»։ Հայկը եղել է պատերազմի թեժ կետերում՝ Լալալայկա, Արա լեռ, Ասկերան, Կուբաթլու, Իշխանաձոր, Հավսլի-Սիրիկ-Տիլի և այլ դիրքերում: Մի քանի անգամ զինակից ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ, կարողացել են անվնաս դուրս գալ նաև Հայկի հնարամտության, շուտ կողմնորոշվելու և խիզախության շնորհիվ։

Սեպտեմբերի 27-ին իր տեխնիկայի պայթելուց հետո վիրավորվել է, բայց հիվանդանոցում չի մնացել և բարձրացել է դիրքեր՝ ընկերների մոտ: «Երբ իմացանք, որ վիրավորվել է, հայրիկն անմիջապես ճանապարհ ընկավ իր մոտ։ Հասել էր Գորիս, բայց Հայկն արդեն գնացել էր իր ընկերների մոտ։ Հայկս մեզ ոչինչ չէր պատմի, բայց նկար էին հրապարակել, այդպես իմացանք։ Ասացի՝ Հա՛յկ, նկարը տեսել ենք։ Այդպես էլ չընդունեց, որ ինքն է, ընկերներին ասել էր՝ թող մամաս չիմանա։ Միայն մեկ անգամ Լելե թեփեում վիրավորվելու դեպքի մասին հայրիկին էր պատմել։ Հարձակվել էին, լցվել խրամատը, նա դանակով պաշտպանվել էր, հարվածել հակառակորդին, վերջինս ընկել էր, իրեն հետևից կրակել էին, բայց իր հագին զրահաբաճկոն էր եղել։ Հրամանատար Վահագն Ասատրյանի խումբն այդտեղ տղաներից մի քանիսին կարողացել էր փրկել, մեկն էլ Հայկն էր եղել։ Մի քանի օր մնացել էին այդ խմբում։ Այդ դեպքը եղել է հոկտեմբերի 5-ին»։ Ծանր մարտերի միջով է Հայկն անցել, իսկ մայրիկի՝ մի քիչ հանգստանալու խնդրանքին արձագանքել է. «Մամա՛, բոլորս տղաներ ենք, բոլորս էլ մամաներ ունենք, պատերազմ է, ոչ մի հանգստանալ»։ «Հիվանդանոցներում իր զինակից ընկերներին հանդիպեցի, նրանք էին պատմում, թե մարտի դաշտում ինչ հերոսություններ է արել որդիս»։

Հայկն անմահացել է հոկտեմբերի 15-ին։ Այդ օրը թշնամու կողմից Ջրականի Հավսլի դիրքի գրավման ժամանակ մոտ 18 զինվորով մնացել են ռմբակոծության տակ։ «Տարբեր բեկորային վիրավորումներ ուներ, իր դաստակը չկար, կրծքավանդակին մանր բեկորային վնասվածքներ էին, հավանաբար նռնակն էր գործի դրել։ Միայն մեկ բան էր միշտ ասում. «Մա՛մ, նրանց ձեռքը չեմ ընկնի, հանգիստ եղիր»։ Ամեն ինչ շատ հստակ հասկանում էր, թե որտեղ է և ինչ կարող է լինել»։

Մայրիկն է ճանաչել Հայկին։ Նա համարվել է անհետ կորած մինչև դեկտեմբերի 18-ը: ԴՆԹ նույնականացման պատասխանն ընտանիքը ստացել է 2021 թվականի փետրվարի 22-ին: «Ատամների, վիրահատված ձեռքի ռենտգենները տարա իրենց մոտ։ Հագին զինվորական տաբատ էր, վերնահագուստը զինվորականի չէր։ Հետո իմացանք, որ մրսել են, գյուղի տներից մեկից հագուստ վերցրել»։ Մայրիկն ասում է՝ այդ օրերին հույսով սպասում էր որդուն։ «Հոկտեմբերի 16-ին ես ու հայրիկը գնացինք Գորիս, հետո՝ Ստեփանակերտ։ Ամուսինս փրկարար է, մի քանի օր շարունակ բոլորի հետ մտել է այդ տարածքներ և դուրս եկել։ Այնքան բան է տեսել»։

Մեր զրույցներում կարմիր թելով անցնում է Արցախը։ Մայրերը հավատում են՝ մի օր այցելելու են այն վայրերը, որտեղ հողին միախառնված է իրենց որդիների արյունը։ «Հավատում եմ, որ Արցախը հետ կվերցնեն, մենք էլ կգնանք ու կգրկենք այն հողը, որի համար մեր երեխաները պայքարել են»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժ որդուս թողած անունը, պարզ ու խիզախ ապրած կյանքն է տալիս։ Կորուստս աննկարագրելի է, բայց իր խիզախությունը, ընկերներին մենակ չթողնելն ինձ սփոփում է։ Դա է ինձ ապրեցնում։ Նաև այն, որ իրեն հիշում են։ Անցած տարի քոլեջում մեծ մրցաշար կազմակերպեցին Հայկի հիշատակին։ Այս տարի Բերդի մարզադպրոցում մրցաշար կազմակերպեցին։ Հիշում են մեր երեխաներին, ապրեցնում նրանց նման միջոցառումների միջոցով, դա էլ է ծնողների համար սփոփանք դառնում»։

Հ. Գ. - Սերժանտ Հայկ Պապյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Բերդի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդան Ղուկասյանը զրկված է իրեն բուժող բժշկի հետ տեսակցելու հնարավորությունից. փաստաբան Կալանավnրին կախված են գտել. ո՞րն է եղել պատճառը Wildberries-ը առաքումներ կիրականացնի անօդաչու թռչող սարքերի միջոցովԻնչպես մարդկությունն սկսեց արդեն ծորակում խառնել տաք ու սառը ջրերը, և ի՞նչ կապ ունեն հայերն այդ գյուտի հետ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Գարեջրային ապստամբությունը, ռենտգենյան ճառագայթները, էլեկտրասրտագրության հայտնագործումը. «Փաստ»Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ»Վթար. ջուր չի լինի նոյեմբերի 8/9-ին Արջը հարձակվել է հինգ կնոջ վրա. նրանց 15-ամյա տղան է փրկել (լուսանկարներ)Հայաստանի իշխանությունները ձգտում են վերացնել մրցակիցներին ընտրություններից առաջ ու հաճոյանալ ԵՄ-ին. «Փաստ»Փաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային արևային էներգիայի տեղադրումները աճել են 64%-ով44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որն ակնհայտորեն չի սիրում իր ժողովրդին. «Փաստ»Բրազիլիայում փոթորկի հետևանքով մաhացել է առնվազն 5 մարդ, վիրավnրվել՝ 130-ը (տեսանյութ) «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանըԵկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք Չալաբյան«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. «Փաստ»Երրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 8-ին Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»Աշխարհը նոր պատերազմի շեմին. փոխվում է աշխարհի քարտեզըԱկնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանՀինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան WhatsApp-ը նոր հնարավորությունի ունիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի. «Փաստ»Օրվա աղոթք«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Լավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ Հայկական կողմը նույնպես դեմ է արտահայտվել Լավրովի առաջարկին. Ադրբեջանի արտգործնախարար Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով ԱԳՆ-ում Հայաստան-Խորվաթիա քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ն Լեհաստան է մատակարարել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք