Ереван, 10.Ноябрь.2025,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Շրջափակվել է Ազգային ժողովի շենքը, տեղի է ունեցել «Սրբազան շարժման» հերթական հանրահավաքը. «Փաստ»

ЛАЙФ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ուժ չգործադրելու միջազգային օր, Գվինեա՝ Անկախության օր Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներ՝ Պրոֆտեխուսուցման օր, Ֆինլանդիա՝ Ծովատառեխ ձկան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877–Ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալվիար-Ալաջանյան ճակատամարտը, որը հանդիսացել է բեկումնային՝ ռուսական բանակի հաղթանակի համար:

1912- Կաթողիկոս Գևորգ 5-րդը պաշտոնապես դիմել է Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով ցարի առջև հարց բարձրացնել Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար:

1901 – ծնվել է կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյանը:

1936 – ծնվել է քանդակագործ, նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

1938 – ծնվել է ռուսաստանահայ գիտնական, իրավաբան Վլադիկ Ներսեսյանցը:

1996 – ավարտվել է Երևանում ընթացող 32-րդ շախմատային օլիմպիադան, հաղթել է Ռուսաստանի թիմը Գարրի Կասպարովի գլխավորությամբ:

2003 – մեծ հանդիսությամբ շահագործման է հանձնվել Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթևեկություն:

2006 – Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիական արվեստի տասնօրյա փառատոնը, որն ունեցել է 5 ցուցահանդես (գեղանկարչական, լուսանկարչական և այլն):

2011 – Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում՝ Վանաձոր – Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրի վրա, տեղի է ունեցել սողանք, փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհ։ Եղել են զոհեր:

2011 – վախճանվել է ծագումով հայ, ռուսաստանցի իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն Վասիլի Ալեքսանյանը:

2013 – վախճանվել է հուշարձանագետ, արխիվագետ, լուսանկարիչ, թիֆլիսագետ Սարգիս Դարչինյանը:

2014 –Հայաստան է վերադարձվել գերեվարված Հակոբ Ինջիղուլ յանը, որը Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել և մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։

2015 – Գյումրիում բացվել է Կուրսկի հրապարակը՝ այդ առթիվ Ռուսաստանից եկած հատուկ պատվիրակության մասնակցությամբ:

2018 – Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել է Ազգային ժողովի շենքը: Փաշինյանը նաև Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում աշխատանքից ազատել է կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներին:

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը առաջընթաց է ունեցել Ջեբրայիլ-Ֆիզուլի ուղղությամբ, ինչպես նաև գրավել է Մատաղիսի շրջակա բարձունքները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ սիրիացի ավելի քան 300 ահաբեկիչ է կռվում Ադրբեջանի կողմից:

2023 – Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցել Հրայր Սարկավագը, երբեմնի մարդաշատ եկեղեցում որևէ արցախցի չի եղել:

2024 – Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաքը:

ԱՇԽԱՐՀ

1187 – Սալահ ադ Դինը խաչակիրների 88 տարվա տիրապետությունից հետո գրավել է Երուսաղեմը:

1263 – տեղի է ունեցել Լարգսի ճակատամարտը, որը Շոտլանդա-նորվեգական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:

1535 – ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ է իջել ներկայիս Կանադայի տարածքում գտնվող Հոշլեագ տեղանքում և անվանել այն Մոնրեալ:

1552 – ռուսական ցար Իվան Ահեղը գրավել է թաթարների մայրաքաղաք Կազանը:

1608 – Իոհան Լիպպերսհեյնը հոլանդական կառավարությանն է ներկայացրել իր հայտնագործությունը՝ օպտիկական աստղադիտակի նախատիպը:

1800 – ծնվել է ամերիկացի ստրուկ-քարոզիչ, Վիրջինիայում ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տյորները:

1836 – Չարլզ Դարվինը վերադարձել է «Բիգլ» նավով հինգ տարի տևած շուրջերկրյա ճանապարհորդությունից:

1860 – Սանկտ Պետերբուրգում բացվել է Մարիինյան թատրոնը:

1869 – ծնվել է Հնդկաստանի ազգային – ազատագրական շարժման առաջնորդներից մեկը՝ Մահաթմա Գանդին:

1870 – Հռոմը դարձել է միավորված Իտալիայի մայրաքաղաք:

1936 – ԱՄՆ-ում «չոր օրենքը» չեղարկելուց հետո բացվել է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջին գործարանը:

1951 – ծնվել է անգլիացի երգիչ Սթինգը:

1968– Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունն օգտագործել է հրազեն, որի արդյունքում, տարբեր աղբյուրների փոխանցմամբ, զոհվել է 200300 մարդ:

2000 – «Ames Laboratory» ամերիկյան պետական կազմակերպության գիտնականները ստեղծել են նոր գերամուր նյութ, որն իր ամրությամբ զիջում է միայն ալմաստին:

2002 – Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ սկսել են վաճառել ռոբոտ-ինկասատորներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Почему Армения не может отказаться от дешёвого российского газа»«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»Западный «сегмент» объединится: «Паст»Стипендиаты фонда «Музыка во имя будущего» выступили на юбилейном концерте фонда «Артис Футура»Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»Подано ходатайство об аресте бывшего министра экономики АрменииДубай обогнал Нью-Йорк в рейтинге Savills лучших городов для миллионеровВоенные прокуратуры Армении и Италии подписали Меморандум о сотрудничествеВладимир Путин наградил орденом архиепископа Езраса- предстоятеля Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской Церкви Президент Армении встретился с представителями армянской общины КатараЛиван освободил сына Каддафи после десятилетнего заключенияУзбекистан инвестирует в США более 100 млрд долларов: Трамп объявил о сделкеВ Турции ни один армянский актер не согласился сыграть роль бойца АСАЛАПочему нам нравится притворяться богатыми? Александра Григорян и Тигран Карапетян – лучшие тяжелоатлеты на молодежном ЧЕ 2025 Ответ Алиеву«Аякве»: Рубен Варданян – живой дух борьбы нашего народаВ школах острая нехватка учителей: «Паст»«Добровольцы» для выполнения прихотей властей: «Паст»Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут» Уважаемые военные разведчики, вы гордость нашей страны․ Аршак КарапетянИнтервью председателя правления IDBank Мгера Абраамяна для Khaleej TimesБританские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 летШойгу Армену Григоряну: Ситуация на Южном Кавказе требует нашего постоянного вниманияPolitico: Руководства Еврокомиссии и Бельгии проведут кризисную встречу по российским активамНаграждение архиепископа Езраса Нерсисяна президентом России Владимиром Путиным - четкий месседж правительству РА (видео) Корпоративный кредитный портфель Америабанка превысил отметку в 1 триллион драмовВ Непале в результате схода лавины погибли по меньшей мере 7 человекВодители, управляющие автомобилем с иностранными правами в течение 3 месяцев после въезда в РА, будут оштрафованыАпелляционный суд США разрешил штату Флорида ограничить покупку недвижимости гражданами КитаяЗохран Мамдани одержал победу на выборах мэра Нью-ЙоркаВозможности и перспективы сотрудничества бизнеса и банковской системы в Сюникской области – IDBank Главное, чтобы был хаос и потрясения։ «Паст»Самое широкое 5G-покрытие в Армении: сеть Ucom охватывает более чем 94 % населения Почему российские студенты приезжают в Армению и что они здесь будут делать? «Паст»Абрам Овеян: вклад каждого народа вплетён в великое полотно российской истории На Западе тоже начинают «умывать руки» от Никола Пашиняна? «Паст»Как будет называться партия Самвела Карапетяна? «Паст»В Ереване стартует третья Неделя моды: столица снова становится центром креатива, дизайна и вдохновения«Где, как не в Армении, можно найти лучшую школу света?»: Выставка «От Вана до Парижа», посвящённая армянскому импрессионизму Расходы на нужды МВД в Армении в 2026 году сократятТрамп объяснил, почему пошлины не заставят Путина закончить войнуВ медучреждениях Еревана лечатся 9 студентов, пострадавших при ДТП близ АгарцинаУчёные раскрыли загадку изумрудной мумииТрамп о «Томагавках» для Украины: «На самом деле нет»Адвокат: Геворк и Амбарцум Нерсисяны дали показания - ждем решенияЦены на нефть повышаются«Россия понимает и действует»: в Армению приедут волонтеры - филологи и педагоги