Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են փողերը «փախչում» Հայաստանից, և ո՞ր երկրներ են գնում դրանք. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների արագ աճը, որը զգալիորեն գերազանցում է արտերկրից Հայաստան ուղղությամբ փոխանցումների ներհոսքի տեմպը, մեծ մտահոգություն է առաջացնում ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ կապիտալի պահպանման ու ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրի առողջության տեսանկյունից։

Վերջին տարիներին դրամական փոխանցումների ոլորտի վիճակագրությունն ու կառուցվածքային փոփոխությունները բացահայտում են, որ Հայաստանը հայտնվել է ոչ միայն միգրացիոն ու սոցիալ-տնտեսական մեծ ճնշումների տակ, այլև առերեսվում է կապիտալի՝ հաճախ չհիմնավորված, արագ ու աճող արտահոսքի ռիսկին, որի պատճառները բազմաշերտ են՝ սկսած ներքին քաղաքական ու իրավական անորոշություններից, վերջացրած արտաքին աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխություններով ու բիզնես միջավայրի անկայունությամբ։

Պատմականորեն Ռուսաստանը եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրը՝ ինչպես աշխատուժի միգրացիայի, այնպես էլ բազմամյա տնտեսական կապերի հետևանքով։ Այս միտումը պահպանվել է նաև վերջին տարիների ընթացքում. օրինակ՝ 2024 թվականին դեպի Հայաստան փոխանցված գումարների ծավալը գերազանցել է 3,8 միլիարդ դոլարը, ինչը 2021 թվականի համեմատ ավելացել է ավելի քան չորս անգամ։ Իսկ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտերկրից ստացել են մոտ 3,3 միլիարդ դոլար՝ արձանագրելով 9,3 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։ Փողի ներհոսքի ամենամեծ աղբյուրը կրկին Ռուսաստանն է՝ յոթ ամսում փոխանցվել է 2,1 միլիարդ դոլար, ինչը կազմում է ներհոսքի ավելի քան երկու երրորդը։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և ԱՄԷ-ն հաջորդում են՝ ավելի համեստ ծավալներով, թեև փոխանցումների աճի տեմպերը որոշ դեպքերում բավական բարձր են, ինչի վառ օրինակն է Մեծ Բրիտանիայից 2,5 անգամ աճը կամ Շվեյցարիայից 43,7 տոկոս ավելացումը։ Այս թվերը, սակայն, դեռևս գերակշռող դեր չունեն, քանի որ ռուսական ուղղությունը շարունակում է մնալ գլխավոր «մատակարարը»։

Սակայն, սրան զուգահեռ, կա մտահոգիչ միտում, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճն առաջանցիկ տեմպեր է գրանցում՝ գերազանցելով ներհոսքի աճի ցուցանիշները։ Այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստանից արտերկիր փոխանցվել է մոտ 2,6 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14,2 տոկոսով կամ 321 միլիոն դոլարով։ Սա շատ ավելի բարձր տեմպ է, քան ներհոսքի 9,3 տոկոսանոց աճը։ Առավել ուշագրավ է, որ առանձին ուղղություններով փոխանցումների աճը արտառոց բարձր է։ Օրինակ՝ Շվեյցարիա փոխանցումները հասել են 387 միլիոն դոլարի, որը 2,5 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դեպի Ռուսաստան փոխանցումները կազմել են 420 միլիոն դոլար՝ աճելով 20,1 տոկոսով։ ԱՄՆ, ԱՄԷ և այլ երկրներ փոխանցումները ևս աճի միտում ունեն, թեև որոշ դեպքերում՝ նվազման որոշակի նշաններով։

Այս վիճակագրական պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն մնում է տրանսֆերտների, այսինքն՝ արտերկրից եկող փողի տնտեսությամբ ապրող երկիր, այլև, որ ավելի վտանգավոր է, աստիճանաբար վերածվում է կապիտալի արտահոսքի ակտիվ աղբյուրի։ Վերջինիս հիմնական պատճառները բարդ են և բազմաշերտ։ Առաջին պատճառը թերևս ներքին տնտեսական և բիզնես միջավայրի կայունության ու կանխատեսելիության պակասն է։ Հայաստանում ներդրումային էկոհամակարգը վերջին տարիներին լրջորեն տուժել է՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ, օրենսդրական փոփոխությունների անկանխատեսելիությամբ, հարկային և մաքսային վարչարարության խստացմամբ, կոռուպցիոն ռիսկերով և անարդյունավետ կառավարմամբ։ Բազմաթիվ գործարարներ, ներդրողներ և նույնիսկ անհատ քաղաքացիներ սկսել են նախընտրել իրենց միջոցները տեղափոխել կամ ժամանակավոր պահել արտաքին բանկերում, ավելի վստահելի ֆինանսական կենտրոններում, որքան էլ որ այդ գործընթացը ուղեկցվում է կորուստներով կամ լրացուցիչ ծախսերով։

Դրան նպաստում են նաև դոլարի նկատմամբ դրամի արժևորման տատանումները, արժութային շուկայում անորոշությունները, ինչպես նաև արտասահմանում բացված հաշվեհամարների և բանկային ծառայությունների ապահովությունը։

Մյուս՝ ոչ պակաս կարևոր գործոնն արտաքին քաղաքական միջավայրի փոփոխությունն է։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատթարացումը, միջազգային պատժամիջոցների տարածումը ռուսական բանկերի և բիզնեսի վրա պատճառ դարձան մեծ թվով ռուսաստանցիների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված հայաստանցի գործարարների ու մասնավոր անձանց տեղափոխման կամ փողի տեղափոխման նոր ալիքի։ Սա հանգեցրեց նրան, որ Ռուսաստանից Հայաստան փողի ներհոսքն ավելացավ, սակայն ժամանակի ընթացքում Հայաստանում ավանդներ և հաշիվներ բացած ռուսաստանցիներն ու մյուս արտասահմանցիներն սկսցին իրենց միջոցները տեղափոխել երրորդ երկրներ։

Այս գործընթացը, ըստ էության, փոխում է ֆինանսական միջանցքների աշխարհագրությունը և բարդացնում է Հայաստանի ֆինանսական վերահսկողության ու մոնիտորինգի հնարավորությունները։ Հատկապես Շվեյցարիա և ԱՄԷ ուղղությամբ փոխանցված գումարների ծավալների կտրուկ աճը վկայում է, որ գործ ունենք ոչ միայն գործարար կապիտալի, այլև անձնական խնայողությունների արտահոսքի հետ, ինչը հաճախ պայմանավորված է ռիսկերի կառավարումով, հարկային օպտիմիզացիայով կամ պարզապես վստահության ճգնաժամով։

Բացի այդ, կապիտալի արտահոսքի արագացմանը նպաստում է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական ներքին խնդիրների խորացումը։ Աշխատաշուկայի սղությունը, երիտասարդների և բարձր որակավորմամբ մասնագետների արտագաղթի շարունակական աճը, անորոշ ապագայի զգացումը հաճախ դրդում են ոչ միայն աշխատողներին, այլև նրանց ընտանիքներին և հարազատներին՝ իրենց միջոցները պահել արտերկրում։ Ոմանք դա անում են ուսման, բուժման կամ այլ անհրաժեշտ ծախսերի համար, իսկ մյուսները՝ որպես ապահովագրություն ներքին քաղաքական կամ տնտեսական ցնցումների դեմ։

Այս ամենից բացի, մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճը ոչ միայն տնտեսական առողջության ցուցանիշ չէ, այլ նաև կարող է բերել ֆինանսական շուկայի լիկվիդայնության նվազման, ազգային արժույթի կայունության տատանումների, ներդրումային ակտիվության անկման, ինչպես նաև հարկային բազայի նեղացման։ Եթե այս միտումը շարունակվի, ապա ֆինանսական համակարգը կարող է կանգնել կանխիկի ծավալների պակասի, ներդրումների կրճատման և երկարաժամկետ տնտեսական դանդաղման ռիսկի առաջ։

Մյուս կողմից էլ՝ արտերկրից եկող փոխանցումների վրա հույս դնելը նույնպես վտանգավոր է, որովհետև դրանք կայուն աղբյուր չեն և կախված են ինչպես արտաքին տնտեսական ճգնաժամերից, այնպես էլ միգրացիոն ու քաղաքական իրավիճակից այն երկրներում, որտեղից ուղարկվում են։ Օրինակ՝ Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, արժույթի արժեզրկումը կամ միգրանտների նկատմամբ սահմանափակումների խստացումը կարող են կտրուկ նվազեցնել դեպի Հայաստան փողի հոսքը, ինչպիսի օրինակներ արդեն եղել են նախորդ տարիներին։

Իսկ Կենտրոնական բանկի պնդումները, թե տրանսֆերտներն այլևս էական գործոն չեն մեր տնտեսության համար, իրականում արտացոլում են ոչ թե իրական պատկերը, այլ քաղաքական կամ մեթոդաբանական անհրաժեշտությունը՝ փորձելով թաքցնել երկրից կապիտալի արտահոսքի տագնապալի փաստը։ Իրականում, եթե նույնիսկ տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ-ում որոշ չափով նվազել է արտահանման աճի կամ այլ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվին, կապիտալի արտահոսքն արդեն դարձել է այնպիսի մասշտաբային երևույթ, որ այն անտեսելը կարող է լրջագույն վտանգներ ստեղծել երկրի ֆինանսական կայունության, բանկային համակարգի և տնտեսական զարգացման համար։ Չի կարելի մոռանալ նաև այն հանգամանքը, որ կապիտալի արտահոսքը հաճախ ուղեկցվում է կոռուպցիոն գործարքներով, հարկային պարտավորություններից խուսափելու փորձերով կամ ուղղակի վստահության պակասով իշխանությունների հանդեպ, ինչը խորացնում է համակարգային ճգնաժամը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա Կոստանյան