Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է «միջազգային հանրությունն» այսքան տարբեր մոտեցումներ ցուցաբերում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ակտիվ զարգացումների ֆոնին միջազգային հանրությունն ավելի ու ավելի շատ է քննարկում Գազայի հակամարտության կարգավորման այնպիսի բազմաչափ պլանների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան հաղթահարել տարիների խոր հակամարտությունը, վերականգնել նվազագույն մարդասիրական և կենսագործունեության պայմանները պաղեստինցիների համար, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ շարժվել դեպի կայուն խաղաղության ու համակեցության հնարավոր մոդել։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ներկա փուլում ամերիկյան կողմից շրջանառության մեջ է դրվել 20 կետից բաղկացած համապարփակ պլան, որի նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ Գազայի բնակչության կենսագործունեության համար, վերականգնել կենսական ենթակառուցվածքները, ապահովել բնակչության վերադարձն ու բարեկեցությունը, միջազգային վերահսկողության և մարդասիրական աջակցության ուղիներ ձևավորել։ Այս պլանն ընդգրկում է ոչ միայն անմիջական զինադադարի, գերիների փոխանակման, հումանիտար միջանցքների բացման և միջազգային կազմակերպությունների դերի ընդլայնման հարցեր, այլև երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծում, հիմնական ծառայությունների վերահսկողության միջազգային մեխանիզմների ներդրում, տնտեսական վերականգնման ծրագրերի մեկնարկ, ինչպես նաև իրավական ու անվտանգության երաշխիքներ բոլոր կողմերի համար։

Այդպիսի պլանների ձևակերպումը, թեկուզ տեսական մակարդակում, ինքնին արտացոլում է միջազգային հանրության, գլխավոր դերակատարների ու տարածաշրջանային ուժերի գիտակցումը, որ առանց ինստիտուցիոնալ լուծումների, առանց միջազգային միջնորդության ու երաշխիքների, առանց մարդասիրական և քաղաքական բաղադրիչների համադրման հնարավոր չէ գտնել կայուն և ընդունելի լուծում՝ հատկապես այնպիսի կոնֆլիկտներում, որտեղ կողմերը փոխադարձաբար չեն վստահում միմյանց, որտեղ առկա են խոր պատմական, ազգային, կրոնական և անվտանգային հակասություններ, և որտեղ վերջին ռազմական գործողությունները ուղեկցվել են զանգվածային զոհերով, քաղաքացիական բնակչության տառապանքով ու ատելության դինամիկայի խորացմամբ։

Գազայի պարագայում 20 կետից բաղկացած այս պլանը, եթե անգամ իրատեսական չէ ամբողջությամբ, գոնե հնարավորություն է տալիս կողմերին քննարկելու կոնկրետ քայլեր, առարկայական մեխանիզմներ, ճկունություն ցուցաբերելու ուղիներ՝ հանուն նվազագույն մարդասիրական պայմանների վերականգնման և հետագա քաղաքական երկխոսության հիմքերի ստեղծման։ Սակայն նույն միջազգային հանրության մոտեցումը, գործիքակազմը և միջնորդական ջանքերը ակնհայտորեն բացակայում էին Արցախի հարցում, որտեղ վերջին տարիների զարգացումները հանգեցրին ամբողջական էթնիկ զտման, հայրենազրկման ու արցախահայության գոյության իրավունքի վերացման։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն, ինչ այժմ քննարկվում է Գազայի դեպքում՝ փուլային կարգավորման, միջազգային երաշխիքների, մարդասիրական միջանցքների, տեղում կյանքի վերականգնման, անվտանգային ու ինքնակառավարման մոդելների տեսքով, հնարավոր չեղավ անգամ տեսական մակարդակում առաջադրել Արցախի համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ Գազայի պարագայում միջազգային ակտիվությունը պայմանավորված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ծանրակշիռ դերով, Իսրայելի դաշնակիցներով ու պաղեստինյան հարցի համաշխարհային արձագանքով։ Բայց խորքային վերլուծությունը բացահայտում է, որ գործ ունենք ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև արժեքային ու նորմատիվային մոտեցումների տարբերության հետ։

Գազայի հակամարտության սրացումը՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, որին հաջորդեցին Իսրայելի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ, ցույց տվեց, որ անգամ ծայրահեղ բռնության և ոճրագործությունների պարագայում միջազգային հանրությունը չի հրաժարվում մարդասիրական օրակարգից, չի վերացնում բնակչության կենսագործունեության իրավունքը, չի լեգիտիմացնում զանգվածային պատժիչ գործողությունները։ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումները, որոնք ուղեկցվեցին ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական բնակչության դեմ ուղղված բռնություններով, դատապարտվեցին միջազգային մակարդակում՝ որպես ահաբեկչական գործողություններ և պատերազմական հանցագործություններ։ Իսրայելի պատասխանը նույնպես քննադատության ենթարկվեց՝ կապված քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերի, ենթակառուցվածքների թիրախավորման և հումանիտար ճգնաժամի խորացման հետ։

Սակայն, անկախ այս ամենից, միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, արաբական պետությունները, ԱՄՆ-ն ու մյուս միջազգային խաղացողները, շարունակեցին առաջադրել քաղաքական և մարդասիրական կարգավորման օրակարգ՝ պահանջելով նվազագույն երաշխիքներ Գազայի բնակչության համար, հումանիտար միջանցքների բացում, հրադադարի հաստատում, գերիների փոխանակում և ապագա ինստիտուցիոնալ լուծումների մշակում։ Այս մոտեցումն ինքնին վկայում է, որ նույնիսկ ամենադժվար ու էմոցիոնալ հակամարտություններում միջազգային դերակատարները գիտակցում են բնակչության անվտանգության, վերադարձի ու զարգացման իրավունքի անքակտելիությունը։

Արցախի պարագայում, սակայն, միջազգային հանրության մոտեցումը որակապես այլ էր։ Չնայած 2020 թվականի պատերազմին, ապա և շրջափակմանն ու ագրեսիային, Արցախի հայ բնակչության համար երբեք չձևավորվեց այնպիսի փուլային, համապարփակ կարգավորման պլան, որն իր մեջ ներառեր արցախահայության ապրելու, ինքնակառավարման, անվտանգության, զարգացման և միջազգային երաշխիքների ապահովման կոնկրետ մեխանիզմներ։ Միջազգային հանրությունը սահմանափակվեց առավելապես հորդորներով, ոչ պարտադրող հայտարարություններով, իսկ միջնորդական ջանքերը հիմնականում ձևական էին՝ առանց Ադրբեջանի վրա իրական ճնշման գործադրման, առանց հումանիտար միջամտության կամ անվտանգության երաշխիքների։ Արդյունքում Ադրբեջանը հնարավորություն ստացավ ոչ միայն ռազմական ճանապարհով լուծել հարցը, այլև ցեղասպանական գործողություններ իրականացրեց էթնիկ զտման տեսքով՝ առանց որևէ իրական պատժի կամ միջազգային արձագանքի։ Արցախահայությունը հայտնվեց հայրենազրկման, իրավական անորոշության ու ապագայի բացարձակ անտեսման վիճակում՝ ի տարբերություն Գազայի բնակչության, որի համար անգամ հիմա՝ ամենածանր իրավիճակում, օրակարգում է մնացել վերադարձի, կենսագործունեության և ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը։

Իսկ խորքային պատճառները, թե ինչու հնարավոր չեղավ Արցախի պարագայում կիրառել Գազայի համար առաջարկվող կարգավորման տրամաբանությունը, բազմապիսի են։ Նախ՝ Արցախի հարցը միջազգային հանրության կողմից երբեք չձևակերպվեց իբրև լիարժեք մարդասիրական և ինքնորոշման իրավունքների խնդիր։ Հակառակ դրան, գերիշխող մոտեցումն այն էր, որ միջազգային իրավունքի շրջանակում առաջնահերթությունը տրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս դիրքորոշումը թույլ տվեց Բաքվին անարգել գործի դնել ուժային լուծման տարբերակը՝ զրկելով արցախահայությանն իր ունեցած անօտարելի իրավունքներից։ Մյուս կողմից՝ միջազգային դերակատարների՝ հատկապես արևմտյան պետությունների ու Ռուսաստանի միջև շահերի բախումը, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակության համեմատաբար ցածր մակարդակը թույլ չտվեցին ապահովել այնպիսի ճնշում, որն անհրաժեշտ էր մարդասիրական միջամտության համար։

Այստեղ պետք է հատուկ շեշտել Ադրբեջանի և Իսրայելի գործելակերպի որոշակի տարբերությունը։ Իսրայելը՝ որպես իրավական պետություն, նույնիսկ ամենակոշտ ռազմական գործողությունների պայմաններում գործում է որոշակի սահմանների ներքո՝ միջազգային դաշնակիցների, սեփական հանրության և մեդիայի մշտական վերահսկողության տակ։ Իսկ Ադրբեջանի դեպքում հակառակ պատկերը կա. Բաքվի իշխանությունները գործում են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ մոտեցումներով՝ ցեղասպանություն, մշակութային ժառանգության ոչնչացում, բանտարկվածների խոշտանգումներ, խաղաղ բնակչության բռնի տեղահանություն, պատմական ժառանգության ջնջում։ Մշակութային ավերումները, եկեղեցիների ձևափոխումը կան քանդումը, գերեզմանների պղծումները և մարդկանց գլխատումը դարձել են Ադրբեջանում պետական քաղաքականության կարևոր մաս՝ առանց որևէ իրավական կամ մարդասիրական արգել քի գիտակցման։ Եվ այս իրավիճակում միջազգային հանրության անտարբերությունը ոչ միայն զարմանալի, այլև առավել քան ողբերգական է, քանի որ բացակայում է ոչ միայն քաղաքական կամքը, այլև նվազագույն արժեքային մոտեցումները, որոնք Գազայի դեպքում գոնե տեսական մակարդակում պահպանվում են։

Այս համատեքստում Արցախի համար որևէ կարգավորման պլանի բացակայությունը փաստացիորեն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական շահերի բախմամբ, այլ նաև միջազգային նորմերի երկակի կիրառմամբ, արժեքային դեգրադացիայով և Ադրբեջանի կողմից քաղաքակրթական ու մարդասիրական բոլոր նորմերի բացարձակ ոտնահարմամբ։ Այն, ինչ հնարավոր է կամ գոնե քննարկելի է Գազայի համար՝ փուլային կարգավորում, միջազգային երաշխիքներ, բնակչության գոյության իրավունքի պաշտպանություն, այն էլ՝ ՀԱՄԱՍ-ի ոճրագործություններից հետո, Արցախի դեպքում անգամ որպես քննարկման առարկա չհայտնվեց։ Սա վկայում է ինչպես երկակի ստանդարտների, այնպես է միջազգային համակարգի խորը ճգնաժամի մասին, որն էլ առավել մեծ վնաս կարող է հասցնել մարդկությանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ Մխիթարյան