Երևան, 10.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սոցիալական ապահովության համակարգի ամենազգայուն հատվածներից մեկը՝ կենսաթոշակային ոլորտը, վերջին տարիներին հայտնվել է խորքային լճացման գործընթացում, երբ իշխանությունները փորձել են իրական թոշակային բարեփոխումների փոխարեն հանրային դժգոհության ալիքը մեղմել տարբեր տեխնիկական և մակերեսային նախաձեռնություններով։

Կենսաթոշակների իրական չափերը տարիներ շարունակ փաստացի չեն բարձրացվել, ինչի հետևանքով թոշակառուների եկամուտները համարժեք չեն եղել ոչ միայն կենսապահովման նվազագույն պահանջներին, այլև գնաճի ու սոցիալ-տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Այս պայմաններում իշխանությունները, հրաժարվելով համընդհանուր թոշակային բարձրացումից, սկսել են առաջ քաշել, այսպես կոչված, «հետվճարային» կամ «քեշբեքի» համակարգը, որը ներկայացվում է իբրև կենսաթոշակների բարձրացման ժամանակակից և արդիական տարբերակ։

Հետվճարային համակարգի էությունն այն է, որ թոշակառուները և նպաստառուները, իրենց անկանխիկ վճարումները կատարելով որոշակի վայրերում՝ հիմնականում սուպերմարկետներում կամ այլ ծառայություններ մատուցող կետերում, կարող են իրենց կատարած ծախսերից որոշակի տոկոս հետ ստանալ։ Սկզբում հետվճարը կազմում էր 10 %, ինչի արդյունքում առավելագույնը կարելի էր ստանալ ամսական մինչև 5000 դրամ, այնուհետև շեմը բարձրացվեց մինչև 12 %՝ 6000 դրամի առավելագույն հետվճարով։ Իսկ վերջին որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2026 թվականից այդ շեմը դարձնել 20 %: Սոցիալական ոլորտի պատասխանատուները նույնիսկ հատուկ ընդգծում են, թե իբր, օրինակ՝ 50 հազար դրամ ստացող թոշակառուները կարող են անգամ հետվճարի արդյունքում իրենց թոշակը բարձրացնել մինչև 60 հազար։

Այս նախաձեռնությունը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես արդյունավետ սոցիալական քայլ, որով իբր թե հնարավոր է թոշակառուների եկամուտները որոշ չափով բարձրացնել՝ առանց պետական բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածության։ Սակայն այս համակարգի խորքային վերլուծությունը բացահայտում է մի շարք կառուցվածքային, սոցիալական և արժեհամակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծում թոշակառուների իրական կարիքները, այլև խորացնում են սոցիալական անհավասարությունն ու պետական պարտավորությունների զուտ ցուցադրականությունը, ձևականությունը։ Նախ և առաջ՝ հետվճարային համակարգն իր էությամբ չի կարող փոխարինել կենսաթոշակների համընդհանուր բարձրացմանը։ Թոշակառուների մի զգալի մասը տարիքային, առողջական կամ թվային հմտությունների բացակայության պատճառով պարզապես չեն կարողանում լիարժեք օգտվել բանկային, մոբայլ կամ անկանխիկ վճարային համակարգերից։

Շատերի համար մոբայլ բանկինգի միջոցով հաշիվներին հետևելը, առցանց գործարքները ոչ միայն տեխնիկապես բարդ են, այլև հոգեբանական անընդունելիություն են առաջացնում։ Հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ բանկոմատները կամ վճարային տերմինալները քիչ են, իսկ թվային գրագիտությունը՝ ցածր, թոշակառուներն իրենց կենսաթոշակը կանխիկացնում են և գնումներ կատարում հիմնականում շուկաներից, փոքր խանութներից կամ հարևան վաճառատներից, որտեղ անկանխիկ վճարումները չեն գործում։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նույնիսկ այն թոշակառուները, որոնք կարող են օգտվել անկանխիկ վճարումներից, հաճախ չեն տեսնում դրա իրական օգուտը։ Հայաստանի շուկայական պայմաններում հիմնական սպառողական ապրանքներն ու ծառայությունները առավել թանկ են հիմնականում սուպերմարկետներում, որտեղ գործարկվում է հետվճարային համակարգը, մինչդեռ շուկայից կամ փողոցային առևտրից գնված ապրանքներն էժան են լինում։ Շատ թոշակառուներ, որոնք փորձում են ծայրը ծայրին հասցնել, նախընտրում են խնայել յուրաքանչյուր լուման և գնումներ կատարել այնտեղ, որտեղ ավելի մատչելի է, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կարելի է որոշակի տոկոս հետ ստանալ։ Այսինքն, ստիպված են գնումներ կատարել կանխիկ եղանակով: Նկատի ունենանք նաև, որ թոշակառուների ստացած գումարի միայն մի փոքր հատվածն է ծախսվում առևտուր անելու վրա, իսկ մի զգալի մասը տրամադրվում է վարկերին, կոմունալներին ու այլ պարտավորությունների, որոնց պարագայում հետվճարի մեխանիզմը չի աշխատում։

Հետվճարային համակարգի մեկ այլ թաքնված խնդիր է այն, որ պետությունն իրականում չի ավելացնում բոլոր թոշակառուների եկամուտները, այլ միայն նրանցը, ովքեր կարողանում են օգտվել համակարգից, այն էլ՝ առավելագույն սահմանաչափով, որը հաճախ չի գերազանցում 2-3 հազար դրամը։ Այսպիսով, իշխանությունները կարողանում են ձևականորեն ներկայացնել, թե իբր թոշակառուները ստանում են հավել յալ եկամուտ, սակայն իրականում պետական ծախսերը սահմանափակվում են, իսկ ընդհանրական սոցիալական արդարությունը չի ապահովվում։

Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ վերլուծության է ենթարկվում բյուջետային ծախսերի կառուցվածքը։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևավճարները, գործուղումների ծախսերը, ինչպես նաև պետական կառավարման այլ ոլորտների ֆինանսավորումը վերջին տարիներին աճել են զգալիորեն՝ առանց քեշբեքի սահմանափակումների կամ խնայողությունների, մինչդեռ թոշակառուների համար ամեն լումայի համար ստեղծվում են լրացուցիչ տեխնիկական և գործընթացային խոչընդոտներ։

Հետվճարային համակարգը հաճախ արդարացվում է նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի, հարկերի գեներացման և անկանխիկ վճարումների խթանման նպատակով։ Սակայն այստեղ ևս իշխանությունների հիմնավորումները կասկածի տակ են դրվում։ Գրեթե անհնար է պատկերացնել, որ ծայրահեղ նվազ եկամուտ ունեցող թոշակառուները կարող են այնպիսի ծավալի գնումներ անել, որ դա էականորեն ազդի ստվերային շրջանառության ծավալների վրա։ Ավելին, ստվերային տնտեսության հիմքում հիմնականում խոշոր առևտրային, շինարարական, արտադրական ոլորտների չհաշվառված շրջանառություններն են, իսկ մանրածախ առևտրում թոշակառուների անկանխիկ գնումները կարող են լավագույն դեպքում ազդեցություն ունենալ միայն փոքր խանութների հաշվապահության վրա։ Այն ոլորտներում, որտեղ իրականում ստվերային տնտեսությունը ծաղկում է, կառավարությունը ոչ միայն չի խստացնում վերահսկողությունը, այլև առանձին դեպքերում աչք է փակում խոշոր խաղացողների չհաշվառված եկամուտների վրա։

Այս ամենի ֆոնին կենսաթոշակների հետվճարային համակարգը վերածվել է սոցիալական քաղաքականության մանիպուլ յատիվ գործիքի, որով իշխանությունները փորձում են հանրության մոտ ստեղծել թոշակային բարեփոխումների պատրանք, սակայն իրականում խուսափում են իրենց առաջնային պարտավորություններից՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելուց։ Այսօր հազարավոր թոշակառուներ ստիպված են բավարարվել նվազագույնով՝ հաճախ զրկված լինելով նվազագույն ապրանքային զամբյուղի ապահովումից, դեղորայքի, կոմունալ ծառայությունների կամ բուժօգնության համար վճարելու հնարավորությունից։ Ստացվում է, որ նրանց համար 3000-3500 դրամով «բարձրացված» կենսաթոշակը ոչ միայն աննշան է գնաճի և իրական կարիքների համեմատ, այլև հաճախ անհասանելի՝ համակարգային բարդությունների և սոցիալական անարդարության պատճառով։

Փոխարենը Փաշինյանը որոշել է թոշակառուների հաշվին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը: Նա ասել է, որ պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը արդեն կայացրել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև իբր... վախենում են, որ «Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն կառավարությանը»: Ինչ վախեցող են, է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Եվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանՏարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակըԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԱղցաններ, որոնք պարտադիր են 2026 թվականի սեղանինԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՉկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ի՞նչ է բացահայտվելՄերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԻնչո՞ւ է ուռուցք ձևավորվում երիտասարդների օրգանիզմումԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են ԱՄՆ-ը 10% մաքսավճար է սահմանել Հայաստանից առաքանու համարԳարեգին Երկրորդը պետության պաշտոնյա չէ, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՄենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր ԱվետիսյանԻրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ ՎարդևանյանՇենքեր են փլուզվել, մաhացել է առնվազն 19 մարդ, 16-ը՝ վիրավnրվել․ (լուսանկար, տեսանյութ) Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան Հայաստանում գիտությունը լիարժեք չի ֆինանսավորվում․ Ատոմ ՄխիթարյանՆոստրադամուսի 2026 թվականի կանխատեսումները հայտնվել են համացանցումՓոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՔանի որ մենք գնում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը. Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի նոր իշխանության գերակայությունը՝ հանուն հզոր ու զարգացած Հայաստանի. Մանե Թանդիլյան Թրամփը սպառնալիքի ալիք է բարձրացրելՀՀ իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը, բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը. Շարմազանով Վարորդը վրաերթի է ենթարկում երկու տարեկան երեխայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր ԿամենդատյանՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվե