Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սոցիալական ապահովության համակարգի ամենազգայուն հատվածներից մեկը՝ կենսաթոշակային ոլորտը, վերջին տարիներին հայտնվել է խորքային լճացման գործընթացում, երբ իշխանությունները փորձել են իրական թոշակային բարեփոխումների փոխարեն հանրային դժգոհության ալիքը մեղմել տարբեր տեխնիկական և մակերեսային նախաձեռնություններով։

Կենսաթոշակների իրական չափերը տարիներ շարունակ փաստացի չեն բարձրացվել, ինչի հետևանքով թոշակառուների եկամուտները համարժեք չեն եղել ոչ միայն կենսապահովման նվազագույն պահանջներին, այլև գնաճի ու սոցիալ-տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Այս պայմաններում իշխանությունները, հրաժարվելով համընդհանուր թոշակային բարձրացումից, սկսել են առաջ քաշել, այսպես կոչված, «հետվճարային» կամ «քեշբեքի» համակարգը, որը ներկայացվում է իբրև կենսաթոշակների բարձրացման ժամանակակից և արդիական տարբերակ։

Հետվճարային համակարգի էությունն այն է, որ թոշակառուները և նպաստառուները, իրենց անկանխիկ վճարումները կատարելով որոշակի վայրերում՝ հիմնականում սուպերմարկետներում կամ այլ ծառայություններ մատուցող կետերում, կարող են իրենց կատարած ծախսերից որոշակի տոկոս հետ ստանալ։ Սկզբում հետվճարը կազմում էր 10 %, ինչի արդյունքում առավելագույնը կարելի էր ստանալ ամսական մինչև 5000 դրամ, այնուհետև շեմը բարձրացվեց մինչև 12 %՝ 6000 դրամի առավելագույն հետվճարով։ Իսկ վերջին որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2026 թվականից այդ շեմը դարձնել 20 %: Սոցիալական ոլորտի պատասխանատուները նույնիսկ հատուկ ընդգծում են, թե իբր, օրինակ՝ 50 հազար դրամ ստացող թոշակառուները կարող են անգամ հետվճարի արդյունքում իրենց թոշակը բարձրացնել մինչև 60 հազար։

Այս նախաձեռնությունը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես արդյունավետ սոցիալական քայլ, որով իբր թե հնարավոր է թոշակառուների եկամուտները որոշ չափով բարձրացնել՝ առանց պետական բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածության։ Սակայն այս համակարգի խորքային վերլուծությունը բացահայտում է մի շարք կառուցվածքային, սոցիալական և արժեհամակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծում թոշակառուների իրական կարիքները, այլև խորացնում են սոցիալական անհավասարությունն ու պետական պարտավորությունների զուտ ցուցադրականությունը, ձևականությունը։ Նախ և առաջ՝ հետվճարային համակարգն իր էությամբ չի կարող փոխարինել կենսաթոշակների համընդհանուր բարձրացմանը։ Թոշակառուների մի զգալի մասը տարիքային, առողջական կամ թվային հմտությունների բացակայության պատճառով պարզապես չեն կարողանում լիարժեք օգտվել բանկային, մոբայլ կամ անկանխիկ վճարային համակարգերից։

Շատերի համար մոբայլ բանկինգի միջոցով հաշիվներին հետևելը, առցանց գործարքները ոչ միայն տեխնիկապես բարդ են, այլև հոգեբանական անընդունելիություն են առաջացնում։ Հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ բանկոմատները կամ վճարային տերմինալները քիչ են, իսկ թվային գրագիտությունը՝ ցածր, թոշակառուներն իրենց կենսաթոշակը կանխիկացնում են և գնումներ կատարում հիմնականում շուկաներից, փոքր խանութներից կամ հարևան վաճառատներից, որտեղ անկանխիկ վճարումները չեն գործում։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նույնիսկ այն թոշակառուները, որոնք կարող են օգտվել անկանխիկ վճարումներից, հաճախ չեն տեսնում դրա իրական օգուտը։ Հայաստանի շուկայական պայմաններում հիմնական սպառողական ապրանքներն ու ծառայությունները առավել թանկ են հիմնականում սուպերմարկետներում, որտեղ գործարկվում է հետվճարային համակարգը, մինչդեռ շուկայից կամ փողոցային առևտրից գնված ապրանքներն էժան են լինում։ Շատ թոշակառուներ, որոնք փորձում են ծայրը ծայրին հասցնել, նախընտրում են խնայել յուրաքանչյուր լուման և գնումներ կատարել այնտեղ, որտեղ ավելի մատչելի է, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կարելի է որոշակի տոկոս հետ ստանալ։ Այսինքն, ստիպված են գնումներ կատարել կանխիկ եղանակով: Նկատի ունենանք նաև, որ թոշակառուների ստացած գումարի միայն մի փոքր հատվածն է ծախսվում առևտուր անելու վրա, իսկ մի զգալի մասը տրամադրվում է վարկերին, կոմունալներին ու այլ պարտավորությունների, որոնց պարագայում հետվճարի մեխանիզմը չի աշխատում։

Հետվճարային համակարգի մեկ այլ թաքնված խնդիր է այն, որ պետությունն իրականում չի ավելացնում բոլոր թոշակառուների եկամուտները, այլ միայն նրանցը, ովքեր կարողանում են օգտվել համակարգից, այն էլ՝ առավելագույն սահմանաչափով, որը հաճախ չի գերազանցում 2-3 հազար դրամը։ Այսպիսով, իշխանությունները կարողանում են ձևականորեն ներկայացնել, թե իբր թոշակառուները ստանում են հավել յալ եկամուտ, սակայն իրականում պետական ծախսերը սահմանափակվում են, իսկ ընդհանրական սոցիալական արդարությունը չի ապահովվում։

Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ վերլուծության է ենթարկվում բյուջետային ծախսերի կառուցվածքը։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևավճարները, գործուղումների ծախսերը, ինչպես նաև պետական կառավարման այլ ոլորտների ֆինանսավորումը վերջին տարիներին աճել են զգալիորեն՝ առանց քեշբեքի սահմանափակումների կամ խնայողությունների, մինչդեռ թոշակառուների համար ամեն լումայի համար ստեղծվում են լրացուցիչ տեխնիկական և գործընթացային խոչընդոտներ։

Հետվճարային համակարգը հաճախ արդարացվում է նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի, հարկերի գեներացման և անկանխիկ վճարումների խթանման նպատակով։ Սակայն այստեղ ևս իշխանությունների հիմնավորումները կասկածի տակ են դրվում։ Գրեթե անհնար է պատկերացնել, որ ծայրահեղ նվազ եկամուտ ունեցող թոշակառուները կարող են այնպիսի ծավալի գնումներ անել, որ դա էականորեն ազդի ստվերային շրջանառության ծավալների վրա։ Ավելին, ստվերային տնտեսության հիմքում հիմնականում խոշոր առևտրային, շինարարական, արտադրական ոլորտների չհաշվառված շրջանառություններն են, իսկ մանրածախ առևտրում թոշակառուների անկանխիկ գնումները կարող են լավագույն դեպքում ազդեցություն ունենալ միայն փոքր խանութների հաշվապահության վրա։ Այն ոլորտներում, որտեղ իրականում ստվերային տնտեսությունը ծաղկում է, կառավարությունը ոչ միայն չի խստացնում վերահսկողությունը, այլև առանձին դեպքերում աչք է փակում խոշոր խաղացողների չհաշվառված եկամուտների վրա։

Այս ամենի ֆոնին կենսաթոշակների հետվճարային համակարգը վերածվել է սոցիալական քաղաքականության մանիպուլ յատիվ գործիքի, որով իշխանությունները փորձում են հանրության մոտ ստեղծել թոշակային բարեփոխումների պատրանք, սակայն իրականում խուսափում են իրենց առաջնային պարտավորություններից՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելուց։ Այսօր հազարավոր թոշակառուներ ստիպված են բավարարվել նվազագույնով՝ հաճախ զրկված լինելով նվազագույն ապրանքային զամբյուղի ապահովումից, դեղորայքի, կոմունալ ծառայությունների կամ բուժօգնության համար վճարելու հնարավորությունից։ Ստացվում է, որ նրանց համար 3000-3500 դրամով «բարձրացված» կենսաթոշակը ոչ միայն աննշան է գնաճի և իրական կարիքների համեմատ, այլև հաճախ անհասանելի՝ համակարգային բարդությունների և սոցիալական անարդարության պատճառով։

Փոխարենը Փաշինյանը որոշել է թոշակառուների հաշվին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը: Նա ասել է, որ պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը արդեն կայացրել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև իբր... վախենում են, որ «Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն կառավարությանը»: Ինչ վախեցող են, է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Մեծ յոթնյակի անդամ երկրներն Իրանին սպառնացել են լրացուցիչ պատժամիջոցներով «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հայտերը կընդունվեն մինչև հունվարի 22-ը Խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդը ձերբակալվել է Խոշոր հրդեհ է բռնկվել․ «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրի տաղավարը վերածվել է մոխրակույտի «Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ ինչ է պատմել Վագիֆ Խաչատրյանը՝ Ավանեսյանին Արման Ծառուկյանը պատրաստ է փոխել քաշային կարգը Սպասվում է ձյուն, բուք. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Գևորգ Պապոյանը Գերմանիա կգործուղվի Հաստատվել է 2026 -ի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը Երևանը և Վաշինգտոնը վերահաստատել են տնտեսական համագործակցության խորացման հանձնառությունը Խփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանԱՄՆ-ն ժամանակավոր դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը Հայաստանի համար «Ինտերի» մեկնարկային կազմը «Caspian Airlines» ավիաընկերության՝ Թեհրան-Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել Թրամփը Դանիայից պահանջել է «անհապաղ հեռանալ» Գրենլանդիայից Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից․ գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը Երևանում թիվ 11 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանական գերությունից վերադարձած մյուս երեք գերիները տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ Սպասվում է, որ Թրամփը շուտով կներկայացնի Գազայի հատվածի ապագա վարչակազմը Թրամփի վարչակազմը երկրների ցանկ է կազմել, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» «Շարունակելու ենք խաղաղ հավաքների սպասարկումը». ՆԳՆ-ի արձագանքը Իրանի դեսպանի հայտարարությանը Ովքե՞ր են Ադրբեջանից վերադարձած հայ գերիները, եւ ինչպես են նրանք գերեվարվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի դեսպանության անվտանգությունը․ ՆԳՆ Վիճաբանություն է եղել Երևանում․ Գերմանիայի քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց Սկանդալային փաստաթուղթ․ Փաշինյանը «հույժ գաղտնի» որոշմամբ շուրջ 3 միլիարդ բաժանել է իշխանականներինՊապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացի կրակային փուլին Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող Մարգահովիտ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Հայտնի է` երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարի Կուրսկում մուրճով դպրոց ներխուժած դեռահասը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման Երկրները շարունակում են հորդորել քաղաքացիներին լքել Իրանը Հալեպն այլևս ապահով չէ, հայերը արտագաղթում են Հալեպից ՀՀ ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով Արցախի դեմ կռված ու ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիները փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱբովյան փողոցում հնչել է կրակոց. անչափահասներ են տեղափոխվել հիվանդանոց. հայտնաբերվել են արնանման հետքեր Աղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԲաքվում պահվողների առողջական վիճակը գնալով վատանում է Կանխատեսել էի, որ վարձկանների դիմաց շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու. Տաթևիկ ՀայրապետյանԳերագույն հոգևոր խորհրդի ժողով է եղել Մայր Աթոռում Արևմտյան և եվրոպական կառույցները մեռած են՝ թաղած չեն, սատարում են հակաժողովրդավարությանը. Շարմազանով Կարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա Սողոմոնյան