Երևան, 14.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ․ այլ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: 

Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքների կատարման համար ութ անձի փոխանցվել է ընդհանուր՝ 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ութ անձից կազմված խումբը ձևավորվել է Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների կողմից, ինչպես նաև վերջիններս չեն հանդիսացել Մետրոպոլիտենի աշխատակիցներ և նախկինում որևէ առնչություն չեն ունեցել վագոնների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների հետ:

Վերոգրյալի պայմաններում, նախկին գլխավոր ինժեները տվյալ անձանց կողմից վագոնների վերանորոգման աշխատանքների չկատարումը քողարկելու նպատակով՝ հավաստիացրել է Մետրոպոլիտենի պատասխանատու կազմին, թե իբրև հիշյալ անձինք հավաքակայան պետք է այցելեն և աշխատանքները կատարեն Մետրոպոլիտենի հիմնական աշխատողների աշխատանքային ժամի ավարտից՝ ժամը 18:00-ից հետո: Մինչդեռ, նշված անձինք չեն եկել և որևէ աշխատանք չեն կատարել, սակայն ստացել են ծառայությունների մատուցման հիշյալ պայմանագրով նախատեսված գումարները:

Այսպիսով, Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեներն օգտագործելով ՓԲԸ-ում ունեցած իր դիրքն ու հեղինակությունը, ութ անձի հետ նախնական համաձայնությամբ Մետրոպոլիտենից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար: 

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), իսկ ութ անձի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը):

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հայտարարվել է հետախուզում․  վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 47 հզր ՀՀ դրամը, իսկ վեց անձանց գույքերի վրա վերջիններիս մեղսագրվող արարքով պատճառված վնասի չափով արգելանք է դրվել: 

Վեց անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

ՔԿ

Հետևեք մեզ՝ այստեղ

Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված Ուկրաինայում 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել Ադրբեջանը պարտվեց Իսլանդիային (տեսանյութ) Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում, խոցված ուկրաինական անօդաչուներ․ իրավիճակը՝ երկրում Գյումրեցի կնոջը սպանած 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման Թուրքիան մեղադրվում է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ Ինչ հետևանքներ կունենա բանակցություններից հրաժարվելը. Կրեմլը զգուշացնում է Ուկրաինային Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի ընտրանուն 0:1 հաշվովԳազան Պաղեստինի մի մասն է, այդպես պետք է մնա. Ֆիդան Հայաստանում կարող եք հանգիստ քնել․ հայ երկրպագուների ակցիան՝ Հունգարիայում Հաուսենն անդրադարձել է Յամալ-Կարվախալ կոնֆլիկտին ՊՆ հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետը շրջել է Ներքին Հանդ, Շիշկերտ, Ծավ, Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղերով Կարեն Անդրեասյանին Փարիզ է գործուղվում․ որոշում 2026 թվականին զորային բժշկական ծառայությունը կհամալրվի զրահապատ սանիտարական նոր մեքենաներով. ՊՆ Ինչո՞ւ է Վեոլիա ջուր ընկերությանը ներվում այն, ինչ չի ներվում ՀԷՑ-ին․ Արփինե ՀովհաննիսյանՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ավտովթար՝ Լոռու մարզում․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոց ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու ժամկետը Երթևեկության սահմանափակում՝ Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիներում Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել ԱԳ փոխնախարարին Նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինելու Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներինՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում որակի 6 ցուցիչով Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրիի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ․ Էդմոն ՄարուքյանԻգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր Պաշտպանները բողոքարկել են Միքայել Սրբազանի գործով դատավճիռը Սիրիան երկարատև ընդմիջումից հետո վերաբացեց իր դեսպանատունը Մեծ Բրիտանիայում Խոշոր հրդեհ Ազնվաձոր գյուղում. տան հյուրասենյակը, խոհանոցն ու միջանցքն այրվել են Ի՞նչ սովորել, ինչու՞ սովորել․ հանրակրթության բովանդակության հարցը. ՀայաՔվե հիմնասյուներ ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»Դատարանը երեք ամսով երկարացրեց Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը Արտակարգ դեպք, Տիգրան Մեծի պողոտայում վթարից առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել ամուսիններին Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըՄանր «քցոցիներ», պարտքեր․ Հարություն Մկրտչյանին մի քանի անգամ դատի են տվել․ Yerkir.amՀայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր ԱվետիսյանՀայաստան - Հունգարիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են «Գո՞րծ եք կարում․ Նիկո՛լ, ցիգանսկի տաբրդ հավաքի ջհանդամվի մեր երկրից»․ պահեստազորի փոխգնդապետ Պետք է այնքան ուժեղ լինենք, որ չկարողանան մեզ հոշոտել. Մենուա Սողոմոնյան«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից Ինչ հարկեր են վճարում աշխատողները, և որքանով կավելացնի այդ բեռը առողջության ապահովագրությունըՎենետիկի 61-րդ միջազգային բիենալե. հայկական տաղավարում կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է