Երևան, 15.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր են 44-օրյա պատերազմի պարտության մեղավորները. 5 տարի անց՝ չկան պատժվածներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

44-օրյա արյունալի պատերազմից հետո մեղավորների փնտրտուքը դեռ շարունակվում է․ ովքե՞ր են մեղավոր՝ Արցախի կորստի, հազարավոր զոհերի, վիրավորների ու խեղված ճակատագրերի համար։ Հարց, որ հուզում է բոլորին, բայց հինգ տարի անց՝ պատասխան չունի։
Տարիներ են անցել, բայց պաշտոնական պատասխանատվություն այդպես էլ չի ստանձնել ոչ ոք, չկան պատժվածներ։

Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին` պատերազմի պարտության համար, իշխանություններն էլ մեղավոր են կարգում բոլորին․..դասալիքներ, հին ու անպիտան զենք, ոչ մարտունակ բանակ, և ի վերջո՝ Ռուսաստան։
Ըստ իշխանությունների՝ մեղավոր են բոլորը, բացի՝ իրենցից։ Ի վերջո իշխանությունների ձեռամբ հանրության շրջանում կենսունակ դարձավ մի թեզ՝ ռուսական կողմն է հանձնել Արցախը։

Իսկ ի՞նչ են կարծում քաղաքական շրջանակները, ի՞նչ են ցույց տալիս փաստերն ու վերլուծությունները․

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նշում է.

«Այս պահին չեմ կարող տալ ավելի հանգամանալից գնահատականներ, քան որ տրվել է: Ռուսաստանի մասով կարող եմ ասել, որ դա ընդամենը մանիպուլյատիվ խոսակցություններ են, որոնք ուղղորդվում են պարզ է` որտեղից: Կարծում եմ, որ այս հարցերի նպատասխանները կգտնվեն միայն իշխանափոխությունից հետո»:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ պատերազմի ողջ ընթացը պլանավորված է եղել։ Արցախցի պատգամավորը նկատում է՝ որքան էլ իշխանությունները կեղծ թեզեր առաջ տանեն, հենց ռուսական կողմի միջնորդությամբ մի քանի անգամ պատերազմը կանգնեցնելու փորձեր են արվել․ «Մինչ այս պահը որևէ գնահատական չի հնչել, դրանք գնաահատականներ չեն, դրանք անձերի հորինած պատմություններ են, դրանք շարունակությունն են 20 թվականի պատերազմի ողջ ընթացքում իշխանությունների կողմից տրվող ապատեղեկատվության, որովհետև Արցախում մենք լռիվ այլ իրականության մեջ էինք, Հայաստանում մեր հայրենակիցները լսում էին այլ իրականություն: Սա մեզ համար հնարավորություն է հետևություն անելու, որ իրենք ոչ թե հիմա ստիպված են ստւմ, այլ դա պլանավորված էր, և ճնծումներով իշխանական մեխանիզմների գործածմամբ իրենց փորձում էին լռիվ այլ իրականություն ներկայացնել, որպեսզի հետագայում կարողանային մեղաավորներ կարգել: Որևէ մեկն իրավունք չունի և համարձակություն չպետք է ունենա մեղադրել բանակին, որովհետև բանակն արել է ոչ թե հնարավորը, այլ անհնարինը: Անհնարինը, ոչ թե նրա համար, որ զենք չկար, զենքի ահռելի քանակությանը զուգահեռ մենք տեսնում էինք հրամանատարական կազմի սխալ ուղորդումները: Միտումնավո՞ր, թե՞ ոչ, դա արդեն պետք է հստակ քննություն կատարվի:

Ինչ վերաբերում է ռուսական կողմին ուղղված մեղադրանքներին, պատերազմից նույնիսկ հինգ տարի անց ես ուզում եմ հասկանալ` պատերազմի ընթացքում ի՞նչ դերակաատարություն պետք է ունենար ռուսաական կողմը, եթե ՀՀ-ն, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, ի սկզբանե պլանավորված տապալում էր ողջ պատերազմական գործընթացը»,-ասում է Արցախի պատգամավորը։

Պատերազմից հետո ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ իբրև ուսումնասիրելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, սակայն՝ ի սկզբանե այս հանձնաժողովը եղել է ոչ վստահելի, քանի որ հանրությունը և ընդդիմադիր շրջանակները պնդում են՝ պատերազմը եղել է հենց այս իշխանությունների օրոք, իսկ պարտության մեղավորները չեն կարող քննել դրա պատճառները, առավել ևս ՝ պատժել իրական մեղավորներին։
Այսօր էլ, երբ քննիչ հանձնաժողովի զեկույցն ամբողջությամբ պատրաստ է, սակայն իշխանությունները հրաժարվում են հանրությանը ներկայացնել՝ ի վերջո ի՞նչ են պարզել, ի՞նչ է տվել այս հանձնաժողովի տարիներ շարունակ աշխատանքը։

Ազգային անվտանգության, ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական շտաբի գործողությունների հարցում հնչում են բազմաթիվ հակասական գնահատականներ։ Որոշ հրամանատարներ խոսում են անպատրաստ բանակից, մյուսները՝ սխալ ռազմավարությունից։

Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքով՝ Արցախը հանձնվեց դավաճանական ծրագրի միջոցով

«Ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Իշխանությունները, որոնք ապօրինի էին, ի սկզբանե նպատակ էին դրել ոչնչացնել բանակը և Հայաստանի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները, ի սկզբանե նպատասկ էին դրել հանձնել Արցախը և իրենց այդ ստոր, դավաճանական ծրագիրն իրագործեցին:
Եթե Արցախը լիներ ռուսներինը, ուրեմն ռուսները կհանձնեին, բայց Արցախը ոնց որ ռուսներինը չէր: Մենք առաջարկում էինք, որ Արցախը մտնի Ռուսաստանի պրոտեկտորատի տակ, մենք առաջարկում էինք, որ Արցախի ԱԺ–ն հայտարարություն անի` խնդրելով ՌԴ–ին ընդունել Արցախն իր կազմի մեջ, արցախցիները ստանան Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ գաղափարն առաջինը տարիներ առաջարկեց մեծ գրող, մտավորական և հասարակական գործիչ Զորի Բալայանը: Այն ժամանակ բոլորը գոռում էին, որ նա դավաճան է, այս է, այն է: Ռուսասստանը կարող է հանձնել այն, ինչ պատկանում է իրեն: Ո՞նց կարող է Ռուսաստանը հանձնել Արցախը, Արցախը հանձնեց Հայաստանի իշխանությունը, որը գոռում էր`«Արցախը Հայաստան է և վերջ»,Արցախը հանձնեց Նիկոլը և նրա հետ իշխանությունը զավթած այդ ոհմակը, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն»,-ասում է Բաբուխանյանը:

44 օր տևած պատերազմը վաղուց ավարտվել է, բայց ճշմարտության պատերազմը դեռ շարունակվում է։ Ովքե՞ր են մեղավոր պատերազմի պարտության, տարածքային և մադկային ծանր կորուստների համար։Հարցեր, ցավոտ հարցեր, որոնք չունեն պատասխաններ:

Մեկ օրում չորս մարդու կյանք խլած տղամարդը կարող է խուսափե՞լ պատասխանատվությունից. Դատահnգեբուժական փորձաքննություն է նշանակվել Մեսսիի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ պարգևեցին Արգենտինային Անգոլայի դեմ խաղում Արգելվել է WarGonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցից մինչև Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում հայ գրոսմայստերները իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի արդյունքով Եվրամիությունը մտադիր է վերացնել ապրանքների փոքր փաթեթների անմաքս ներմուծումը Մասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԳյումրիում 2-ամյա տղան իր ծննդյան օրը տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել Երևանն ունի փրկարարական վարչության նոր պետ Ձեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա ՂահրամանյանԻռլանդիան 2–0 հաշվով հաղթեց Պորտուգալիային․ Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին Սեբաստիա փողոցում բшխվել են Գյումրու շտապօգնության ավտոմեքենան ու «Subaru»-ն Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները Հաստատվել է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Ջերմաստիճանը կբարձրանա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին բարձր մասնակցությամբ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի․ Լենա ՄաթևոսյանԳնացեք ընտրատեղամասեր և կարտարեք ձեր քաղաքացիական պարտավորությունը «Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք համայնքային ընտրություններինՎաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լենա ՄաթևոսյանԳագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը․ Իվետա ՏոնոյանԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողի Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ․ Էդմոն Մարուքյան Առեղծվածային ու ողբերգական դեպք․ Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրություններին․ Աշոտ ՄարկոսյանՄինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ ՎարդևանյանԱմենասարսափելի առաքելությունը․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը ՎԶԵԲ-ը 150 մլն եվրո կհատկացնի Ամերիաբանկին՝ ձեռնարկատերերի ֆինանսավորման ընդլայնման համարԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետԵրևանի պարեկները ապօրինի զենք կրելու և պահելու դեպք են բացահայտել Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե ՔՊ-ն«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը չկար, երբ Արցախը հայկական էր. Արմեն Մանվելյան Կարգելվի պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից տարաների, սպասքի օգտագործումը․ խոշոր տուգանք կլինի Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը պարտվել է Չեռնոգորիայի ընտրանուն Մաքսիմ Գալկինին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում Գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև. եղանակն այս օրերին Հորեղբորս թոռն ա. Բարեկամներով եկել են՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու Ինչպե՞ս են փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները, կապ կա՞ մոր հետ Արագությունը գերազանցած մեքենայում հիվանդ երեխա է եղել․ շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն Հերթական աննախադեպ աբսուրդը Սամվել Կարապետյանի գործով. Արամ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ Փաշինյանին զեկուցել են, որ Վաղարշապատում իրենց վիճակը ծանրագույն էԵրեխան կտրել է այտը քաղաքի հայտնի խաղասենյակում․ (լուսանկարներ)Կոչ եմ անում ընտրել իրական ընդդիմադիր թեկնածուներին՝ մերժելով գործող իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին․ Էդմոն ՄարուքյանԿրթությունը պետք չէ կապել միայն փողի հեռանկարի հետ. Մենուա ՍողոմոնյանՔաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին Հզոր «դեղամիջոց» շաքարային դիաբետի դեմՀինգ տարում վերականգնվող էներգիայի գլոբալ հզորությունները կեռապատկվեն