Երևան, 08.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղի՞ց է ծագել անհովար գլխարկների գյուտը, և ովքե՞ր են այն կրում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհովար գլխարկների նախատիպը եղել է ֆուրաժկա գլխարկը: 1797 թվականին ֆուրաժկան դարձել է ռուսական բանակի և նավատորմի գլխավոր գլխարկը։ Դա կտորից կարված, վերին մասում լայնացող եզրաբոլորքով գլխարկ է, որն առաջին անգամ եղել է ֆուրաժիրների համազգեստի մաս: Դրանք ստորաբաժանումներ էին, որոնք զբաղվում էին բանակին անհրաժեշտ սննդամթերքի և վառելիքի հայթայթմամբ։ Նման աշխատանքի համար սովորական գլխարկները հարմար չէին։ Ժամանակի ընթացքում ֆուրաժկա գլխարկը փոխել է իր կառուցվածքը, ձեռք է բերել եզրաբոլորք և սկսել է նմանվել անհովար գլխարկի: Դա էլ 19-րդ դարի սկզբին դարձել է ռուսական բանակի և նավատորմի բոլոր զորամիավորումների հիմնական գլխարկը: Այն ունեցել է մուգ կանաչ գույն: Հետո փոփոխություն է կատարվել գլխարկի կառուցվածքում. դրանք սկսել են զարդարվել թվային և տառային պատկերներով: Ավելի ուշ հայտնվել են եզրակարերը, իսկ 1872 թվականին՝ երկու ժապավենները: 1874 թվականին հաստատվել են ժապավենի երկարությունն ու լայնությունը, ինչպես նաև մակագրությունների տառատեսակները։

Անհովար գլխարկների վրա ժապավենները, ի դեպ, հետաքրքիր նախապատմություն ունեն։ Ձկնորսները հին ժամանակներում ծով էին գնում փոքր նավակներով: Մայրերն ու կանայք նրանց աղոթքներով, հմայանքներով, անուններով ասեղնագործված ժապավեններ էին նվիրում և կարծում էին, որ դա կփրկի իրենց սիրելիներին փորձանքից, և նավաստիները սովորություն ունեին իրենց մազերը կապել այդ տեսակի հմայիլներով:

1921 թվականին անհովար գլխարկը հաստատվել է կրտսեր կոչումների համար: Այդ պահից սկսած այն առանձնապես չի փոխվել: Ռազմածովային նավատորմում գլխարկները հիմնականում սպիտակ և սև էին, սպիտակը՝ շոգ, իսկ սևը՝ ցուրտ եղանակների համար: 1943 թվականին նավաստիները, որոնք ծառայում էին պարեկային նավերում, սկսել են կրել գլխարկներ «Փառքի շքանշանի» գույներով՝ սև և նարնջագույն: Սկզբում գլխարկի վրա գրվում էր նավի անունը, սակայն 1949 թվականին դա արգելվեց՝ գաղտնիությունը պահելու համար, և պահպանվեց միայն նավատորմի անունը։ Սակայն այդ հին ավանդույթները մեր օրերում վերադառնում են:

Անհովար գլխարկը չի եղել նավաստիների հանդերձանքի սովորական տարր: Ռուս նավաստիների համար դա եղել է հպարտության և ակնածանքի թեմա, որի հետ կապված է երկրի հերոսական պատմությունը։

Անհովար գլխարկներն ընդունված են եղել նաև այլ երկրների բանակներում: ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները կրում են սպիտակ, պանամաների նման, առանց ժապավենների և մակագրությունների գլխարկներ։ Մեծ Բրիտանիայում անհովար գլխարկները ներառված են թագավորական նավատորմի նավաստիների հանդերձանքում: Գերմանական նավատորմը կրում էր կապույտ գլխարկներ, բայց հետագայում դրանք մնացին միայն որպես համազգեստի տարր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 8-ին Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»Աշխարհը նոր պատերազմի շեմին. փոխվում է աշխարհի քարտեզըԱկնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանՀինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան WhatsApp-ը նոր հնարավորությունի ունիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի. «Փաստ»Օրվա աղոթք«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Լավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ Հայկական կողմը նույնպես դեմ է արտահայտվել Լավրովի առաջարկին. Ադրբեջանի արտգործնախարար Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով ԱԳՆ-ում Հայաստան-Խորվաթիա քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ն Լեհաստան է մատակարարել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ադրբեջանը նշել է Գազա զորքեր ուղարկելու պայմանները. Reuters Կայացել է հայ գերիների շինծու գործով հերթական նիստը Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութա-հումանիտար կապերը պետք է ամրապնդվեն․ դեսպանը ելույթ է ունեցել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ Սրբազանները չեն տրտնջում Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն Կայացել են ՀՀ և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱրտյոմ Ստեփանյանն ու Արգիշտի Հակոբյանը կիսաեզրափակչում են Զելենսկին հայտնել է Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին՝ մեկ պայմանով Ջերմաստիճանը կբարձրանա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 8-ից 12-ը ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը հայտնել է՝ մասնակցել է մարտական գործողության Ուգլեդարի շրջանում Կոմիտաս վարդապետին սրբադասման հարցը Հայոց եկեղեցին կքննարկի Եվրոպական հանձնաժողովը խստացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային կարգավորումները Կյանքից հեռացել է «Умри, но не сейчас» ֆիլմի ռեժիսոր Լի Տամահորին Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք Ծովակ գյուղի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում 1 զnհ, 1 վիրավոր․ «Mitsubishi»-ն բախվել է քարե պարսպին Տեր Գարեգինի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց կիրառվեց տնային կալանք Սոպրանո՝ ում ձայնը միավորում է նրբությունը և ուժը Նոյեմբերի 8-ից 11-ը՝ աննախադեպ ակցիա ԴոմուսումՀայաստանը և Հնդկաստանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր առողջապահության ոլորտում