Աղքատ բնակչության գույքահարկի բեռը ավելացրին, մինչդեռ հնարավոր էր գտնել ավելի արդյունավետ լուծումներ. Նաիրի Սարգսյան
ՎԻԴԵՈԱղքատ բնակչության գույքահարկի բեռը ավելացրին, մինչդեռ հնարավոր էր գտնել ավելի արդյունավետ լուծումներ։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Գույքահարկի փոփոխություն կատարվեց, աղքատ բնակչության վրա գույքահարկի բեռի ավելացում կատարվեց, մինչդեռ կարելի էր չշահագործվող գործարանների գույքահարկերը բարձրացնել անհամաչափորեն, ընդ որում գործարկվողինը նվազեցնել, իսկ չաշխատողինը բարձրացնել։ Սա գործիք է, որով ստիպում ես նրան կամ գործարկել, կամ վաճառել կարող մարդկանց։ էլեմենտար լուծման տարբերակ է։ Բայց ի՞նչ արեցին, կմախքների եղած սարքավորումները վաճառեցին, պատերը մնացին, որևէ գործարկում, վերագործարկում չկա, վաճառելու տրամադրություն չկա, կապիտալը թող մնա, հետագայում կորոշեն՝ ինչ անեն»,-նշել է Սարգսյանը։ Ըստ նրա՝ պետք է ունենալ հարյուրամյա ռազմավարություն՝ տնտեսության զարգացման համար։

1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



