Երևան, 08.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, որ անցել է ֆեյսբուքյան կարճ տեսամիացումների, շարունակում է սևեռված մնալ «նախկինի» վրա: Հատկապես նախկին նախագահների հետ բանավիճելու նրա անդադար մղումը արդեն իսկապես «սևեռուն մտքի» տպավորություն է թողնում: Վերջին կարճ ելույթներից մեկում նա սրտնեղեց, որ նախկին նախագահները նշում են անցած տասնամյակներում՝ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման շրջանում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եղած առաջարկները (Բուդապեշտ, Քի Ուեսթ, Կազան): Ու, իր կարծիքով, Փաշինյանը ոչ այն է՝ հեգնեց, ոչ այն է՝ մուննաթ եկավ. «Է՜, բա լուծեիք...»:

Կարծում ենք՝ սա այն դեպքն է, երբ չարժե անտեսել Փաշինյանի դրսևորումն ինքնին:

Նախ՝ զուտ բարոյաքաղաքական տեսանկյունից. ով՝ ով, բայց հաստատ Փաշինյանը ո՛չ բարոյական իրավունք ու ոչ էլ տեղ ունի որևէ դիտողություն անելու Հայաստանի նախկին ղեկավարներին՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման, այս կամ այն տարբերակով խնդրի լուծման հնարավորության վերաբերյալ: Եվ չունի այդ իրավունքը, քանի որ անձամբ իր՝ Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացի հետ կապված անպատասխանատու դիրքավորումն են հաջորդած իրադարձությունների հանրագումարում աղետի մատնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առոչինչ դարձրել Արցախի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները, համայն հայության՝ տասնամյակների զոհողություններն ու նվիրումը: Փաշինյանի, այլ ոչ թե որևէ այլ ղեկավարի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով է, որ թշնամին բռնազավթել է Արցախը, հազարամյակներով հայկական երկրամասը ամբողջովին հայաթափվել է, շուրջ 150 հազար արցախցի բռնի տեղահանության է ենթարկվել, զրկվել տունուտեղից, բնօրրանից, կենսատարածքից:

Երկրորդ՝ եթե մի կողմ դնենք քաղաքականության ու, մանավանդ, Հայաստանի այսօրվա կառավարիչների համար ծայրահեղորեն խորթ բարոյական մոտեցումները, ապա Փաշինյանն ինքն է զրկել նախկին նախագահներին այս թեմայով որևէ բան ասելու իրավունքից: Եվ զրկել է հենց այն պահից, երբ հայտարարեց, որ Արցախի խնդրով բանակցություններն ինքը սկսելու է իր կետից (նաև ասվել է՝ «զրոյական կետից»):

Դա 2019 թվականի ապրիլին էր: Հետագայում էլի է կրկնվել նման հայտարարություն:

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում:

Չէ, իսկապես, եկեք ՀՀ նախկին ղեկավարներին իսկապես հանգիստ թողնենք: Նրանց վերաբերյալ յուրաքանչյուրն իր պատկերացումներն ու ընկալումներն ունի, բայց դա չէ էականը:

Էականը փաստերն են. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում իր ինքնորոշման իրավունքի իրացման մասին հայտարարած և անկախություն հռչակած Արցախը, Հայաստանի աջակցությամբ, իհարկե, դիմակայել է ադրբեջանական ագրեսիային, ագրեսորից ազատագրել է տարածքներ, հասել 1994 թ. հրադադարին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում (որ անցած 30-35 տարիների մեջ ամենից խաղաղն են եղել, ի դեպ), Արցախը պահպանել է իր դիրքերը, բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդվել են: Նույնը կարելի է ասել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանի մասին, որի ժամանակ միայն պաշտոնավարման վերջին մոտ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիայի (2016 թ. Քառօրյա պատերազմ), բայց էական արդյունքի չի հասել:

Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մայիսի 8-ից ստանձնել է ՀՀ ղեկավարի պաշտոնն ու մինչ օրս ամեն գնով պահպանում է այն: Ընդ որում, եթե ընդունենք, որ նա պաշտոնավարելու է մինչև հերթական ընտրություններ, ստացվում է, որ ավելի շատ է երկրի ղեկավարի պաշտոնում, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, ու ընդամենը երկու տարի քիչ, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եվ, ի համեմատություն վերը նշվածի, ինչի՞ է նա հասել: Իսկ հասել է նրան, որ իր հաջորդին այևս չի կարող Արցախը փոխանցել, քանի որ այն մատնել է աղետի: Սա է անողոք փաստը և իրականությունը:

Հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը: Ի դեպ, այստեղ ավելորդ չէ հիշել, որ նախքան նրա իշխանության գալը, ինչպես հայտնի է, Ալիևը նեղսրտում էր, որ «փակ դռների ետևում» միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Լավ, «իր կետից» ի՞նչ է բանակցել Փաշինյանը Արցախի վերաբերյալ, օրինակ՝ 2019 թվականից: Փաշինյանն ինքը ԱԺ ամբիոնից «իր ձևերով» հայտարարում էր, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում է»:

Այդ ընթացքում, ինչպես հետո պիտի հայտնի դառնար, 2019-ին, 2020-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի իշխանությանն են ներկայացրել կարգավորման ծրագիր: Փաշինյանը այն ոչ միայն չի ներկայացրել հանրությանը՝ ի հակառակ իր հրա պ ա ր ա կ ա յին խոստ մ ա ն (17.08.2018 թ. ելույթ), այլև ընդհանրապես հերքում էր, գրեթե երդվում, որ նման փաստաթուղթ չկա: Ի վերջո, բանն այնտեղ հասավ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մերկացրեց Փաշինյանի այդ սուտը՝ դեռ 2020-ին հայտարարելով, որ կա բանակցային փաստաթուղթ:

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյանի 2018-2020 թթ. հայտարարությունները և մոտեցումները («զրոյական կետ», «միկրոհեղափոխություններ՝ բանակցային գործընթացում», «վերելակային բանակցություն» և այլն) գործնականում ծառայեցին միայն այն նպատակին, որ բանակցային գործընթացը տորպեդահարվեց: Բայց որպեսզի ընդհանրապես խաչ քաշվի այդ գործընթացի վրա, Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա «գետնի վրա» լեգիտիմացրեց պատերազմական եղանակով խնդիրը լուծելու, ռազմական ագրեսիայի դիմելու՝ թուրք-ադրբեջանական մղումները:

Եվ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որի ընթացքն ու այդ ընթացքում Փաշինյանի իշխանության պահվածքն այլ հարց է:

Պատերազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ հայանպաստ գրեթե ոչինչ չկար, բայց, գլուխը՝ քարին. Արցախը (այն, ինչ թշնամին չէր գրավել ու այն, ինչ գրիչով Փաշինյանը չէր հանձնել) կար, Արցախի կարգավիճակի հարցը առժամանակ առկախված էր:

Սակայն Փաշինյանի իշխանությունը կարողացավ զրոյացնել նույնիսկ այդ փաստաթուղթը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ԵՄ ու Ֆրանսիայի միջնորդությամբ, հայտարարելով, որ Արցախը... Ադրբեջան է: Դրանով արդեն իսկ Արցախի բռնազավթումն ու հայաթափումը կանխորոշված էր:

Ավելին, 9 ամիս շրջափակման ենթարկված Արցախի վրա 2023 թ. սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պայմաններում Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի կերպ Արցախին չեն աջակցելու, «պատերազմի մեջ չեն ներքաշվելու»: Մի բան էլ՝ թշնամու բերանը լեզու դրեց, թե՝ «խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում»:

Իսկ հիմա նա և իր իշխանության ներկայացուցիչները Արցախ բառն անգամ վախենում են արտաբերել: Եվ հիմա Փաշինյա՞նն է նախկին ղեկավարների կամ որևէ մեկի վրա մուննաթ գալիս, թե՝ «բա լուծեիք»: Իսկ ինքը՝ Փաշինյանն, ի՞նչ «լուծեց»:

Առհասարակ, մեկ ուրիշին հանդիմանել կարող է նա, ով հաջողել է անել այն, ինչը նախորդ(ներ)ին չի հաջողվել: Այդ Փաշինյանին է պետք հարցնել՝ ո՞ւր է Արցախը, ո՞ւր է Շուշին, ո՞ւր է Ստեփանակերտը, ո՞ւր են մեր 5000 և ավելի զավակները...

Չնայած, գուցե իրենց պատկերացմամբ, Արցախի հարցի լուծումը հենց այն է, ինչ արեց Փաշինյանը և ինչի համար բերվել էր իշխանության... Եթե այդպես է, ապա նախորդ երեք նախագահներն էլ նման կերպ չեն լուծել, այո, ու չէին էլ կարող լուծել...

Ու այսքանից հետո դեռ մի բան էլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտարարում են, թե Արցախը հանձնեցին (տվեցին, կորստի մատնեցին, աղետի ենթարկեցին. որ տարբերակը կկամենաք), բայց փոխարենը Հայաստանի ինքնիշխանություն ձեռք բերեցին: Լավ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում, ինչո՞ւ են այսքան թերահավատ մեր հանրության հանդեպ, ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 8-ին Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»Աշխարհը նոր պատերազմի շեմին. փոխվում է աշխարհի քարտեզըԱկնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանՀինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան WhatsApp-ը նոր հնարավորությունի ունիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի. «Փաստ»Օրվա աղոթք«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Լավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ Հայկական կողմը նույնպես դեմ է արտահայտվել Լավրովի առաջարկին. Ադրբեջանի արտգործնախարար Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով ԱԳՆ-ում Հայաստան-Խորվաթիա քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ն Լեհաստան է մատակարարել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ադրբեջանը նշել է Գազա զորքեր ուղարկելու պայմանները. Reuters Կայացել է հայ գերիների շինծու գործով հերթական նիստը Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութա-հումանիտար կապերը պետք է ամրապնդվեն․ դեսպանը ելույթ է ունեցել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ Սրբազանները չեն տրտնջում Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն Կայացել են ՀՀ և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱրտյոմ Ստեփանյանն ու Արգիշտի Հակոբյանը կիսաեզրափակչում են Զելենսկին հայտնել է Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին՝ մեկ պայմանով Ջերմաստիճանը կբարձրանա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 8-ից 12-ը ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը հայտնել է՝ մասնակցել է մարտական գործողության Ուգլեդարի շրջանում Կոմիտաս վարդապետին սրբադասման հարցը Հայոց եկեղեցին կքննարկի Եվրոպական հանձնաժողովը խստացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային կարգավորումները Կյանքից հեռացել է «Умри, но не сейчас» ֆիլմի ռեժիսոր Լի Տամահորին Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք Ծովակ գյուղի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում 1 զnհ, 1 վիրավոր․ «Mitsubishi»-ն բախվել է քարե պարսպին Տեր Գարեգինի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց կիրառվեց տնային կալանք