Երևան, 17.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազնվականների ու գյուղացիների ալկոհոլային «պատերազմը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես աշխարհի ցանկացած երկիր, Չեխիան ևս ունի իր ազգային ալկոհոլային խմիչքը՝ սալորօղին, որը համարվում է բրենդիի տեսակ։ Այն տարածված է ոչ միայն այդ երկրում, այլ նաև ամբողջ Բալկաններում։ Այդ խմիչքի մեկ այլ անվանումն է ռակիան, սլիվովիցը կամ սլիվյանկան։

Քանի որ Բալկաններն իրավամբ համարվում է սալորի այգիների տարածք, տեղական բրենդիի արտադրության հումքը, բնականաբար, սալորն է: Սալորօղի ստանալու համար սկզբում սալորից խյուս են պատրաստում, որն էլ խմորվում է, ապա թորվում։ Թնդության առումով այս արտադրանքը գերազանցել է նույնիսկ ռուսական օղուն, այն կարող է հասնել 45-75 աստիճանի։ Բայց, միևնույն ժամանակ, խմելիս չի զգացվում բնորոշ ալկոհոլային հետհամը և կոկորդի այրոցի զգացողությունը: Այդ ամենը խոսում է խմիչքի բարձր որակի մասին։ Բացի այդ, դրանից հարբածությունը ծանր չէ, և գլխացավը հեշտությամբ է անցնում։

Որոշ աղբյուրների համաձայն, Չեխիայում սալորօղի սկսել են արտադրել դեռևս 1400 թվականին։ Այդ ժամանակ երկիրը կառավարում էր Վացլավ IV թագավորը, և նա էլ հիմնադրել էր ալկոհոլային խմիչքների թորման առաջին գործարանը։ Այն գտնվում էր Կուտնա Հորայում, որը իրավամբ համարվում է Չեխիայի գանձարանը։ Աստիճանաբար սկսել են ի հայտ գալ ավելի փոքր գործարաններ, որոնք ալկոհոլային խմիչքներ էին արտադրում ոչ միայն սալորից, որը ամենակարևոր հումքն էր, այլ նաև այլ մրգերից: 15րդ դարի վերջից մրգօղիներ արտադրողներն սկսել են հարկեր վճարել իրենց արտադրանքի համար։ Սակայն տեղի գյուղացիները ևս արդեն արտադրում էին մրգօղիներ, դա 16-րդ դարում էր: Սկզբում նրանք պարզապես խմում էին խմորված սալորի խյուսը, բայց դրա թնդությունը նրանց չէր բավարարում, և նրանք, իրենք էլ չհասկանալով՝ ինչպես, կարողացել են ստանալ թորված սալորի օղի: Նման հաջողությունը մեծապես ոգեշնչել է գյուղացիներին, և նրանք սկսել են սալորօղի թորել գրեթե ամենուր: Սակայն դա առանձնապես դուր չի եկել տեղի ազնվականներին, և նրանք պահանջել են, որ կայսրը հրապարակայնորեն արգելի մրգօղու թորումը: Բայց արդյո՞ք դա կարող էր կանգնեցնել օղու սիրահարներին: Բալկանյան բնակիչները շարունակում են դա անել մինչ օրս և թորում են սալորօղի իրենց սեփական սպառման համար: Բայց դա վերաբերում է սալորօղու տնական արտադրությանը։

Այդ ազգային խմիչքի գործարանային արտադրության համար ընտրվում են սալորի լավագույն տեսակները: Արտադրության մեջ օգտագործվում են ամբողջական հատապտուղներ, դրանցից կորիզները չեն հանվում: Դրա շնորհիվ խմիչքն ունի փոքր-ինչ նշահամ և թեթևակի դառնություն, որոնք օղուն հաղորդում են յուրահատուկ հաճելի բույր: Սալորի օղին մի քանի տարի հնեցվում է հատուկ փայտի տեսակներից պատրաստված տակառներում, որի պատճառով էլ այդ խմիչքի գույնը թեթևակի դեղնավուն է՝ շագանակագույն երանգով, ինչի արդյունքում այն նաև համարվում է բրենդի։

Չեխիայում նույնիսկ կա տոն սալորօղու պատվին, որը նշվում է օգոստոսի վերջին շաբաթում, այն կոչվում է «Տրինկո բրանի», տրինկո տեղական լեզվով նշանակում է սալոր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնագույն գավաթ, նոր գաղտնիքներ. գիտնականները վիճում են հայտնի արծաթե գավաթի սյուժեի իմաստի շուրջՊաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 25 ընտրական տեղամասի արդյունքները Հարյուրավոր հասցեներում՝ նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինի ԿԸՀ–ն հրապարակել է 18 տեղամասերի արդյունքները Ինչպես շները դարձան մեր ուղեկիցները. գիտնականները բացահայտել են ընկերության հնագույն պատմությունըՆախնական արդյունքները՝ 30 տեղամասերի հաշվարկովՔՊ ձայները սկսեցին նվազել, մնացել է 10 տեղամասի քվեների հաշվարկ Հայտնի են 32 տեղամասերի նախնական հաշվարկի արդյունքները․ մանրամասներ Գիշերը լեռնային գոտիներում սպասվում է ձնախառն անձրև. եղանակը՝ նոյեմբերի 17-21-ը ԱՄՆ-ի ամենաժամանակակից ավիակիրը ժամանել է Կարիբյան ծով ԿԸՀ–ն հրապարակում է առաջին տվյալները Բազմաթիվ ծրարների մեջ կար 2 հատ 7 համարի քվեաթերթիկ և չի եղել 8 համարի քվեաթերթիկ. ահազանգ (տեսանյութ)Գերմանիայում կոշտ քննադատությունից հետո չեղարկվել է Հոլոքոստի հետ կապված ցուցանմուշների աճուրդըԱնգլիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հաղթանակներըԾաղկունքի ընտրատեղամասում «Մայր Հայաստանը» հաղթեց ՔՊ-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը աջակցել է Թրամփի՝ BBC-ին դատի տալու որոշմանըՀրապարակվել են Մոսկվայի լճակում հայտնաբերված երեխայի սպանության սարսափեցնող մանրամասները14/03 ընտրատեղամասի արդյունքները 10 տեղամասի գումարային արդյունքներ Նյուրնբերգյան տրիբունալի սահմանած նացիզմի արգելման սկզբունքները խախտվում են. ՌԴ ԱԳ նախարարԱրդյունքները՝ Վաղարշապատի 14/18 տեղամասում 14/10 տեղամասում ՔՊ–ն պարտվեց «Հաղթանակին» Կանեփի և ծխախոտի համատեղ օգտագործումն ազդում է «երջանկության մոլեկուլի» վրա. Science DailyՈ՞վ է առաջատարը 14/10 և 14/33 տեղամասերում Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Ավստրալիայում մոտ 70 դպրոց ու մանկապարտեզ է փակվել՝ գունավոր ավազում հայտնաբերված ասբեստի պատճառովԻրանը լավագույն տարանցիկ հանգույցն է բաց ծով ելք չունեցող երկրների համար. Մոհամմադռեզա Արեֆ14/39 տեղամասի նախնական արդյունքները Ինչ համամասնությամբ են բաշխվել ուժերի միջև ձայները Վաղարշապատի 14/32 և 14/34 ընտրատեղամասերումԱբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն այլևս չի զբաղվում ուրանի հարստացմամբ երկրի որևէ օբյեկտում. APԱբովյանում 5 ամսական բալիկ է մահացել Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Պարտվեցինք անհատական սխալների պատճառով, տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին․ ՄելիքյանՀայտնի են 14/27 տեղամասի քվեարկության նախնական արդյունքները․ ով է առաջատարը Լեռնամերձ բնակավայրի քվեարկության նախնական տվյալները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Հայաստանի հավաքականը պարտվեց պորտուգալացիներին՝ 1:9 (տեսանյութ) Եվրոպայի վրա Ռուսաստանի հшրձակվելու մասին հայտարարությունները ծիծաղելի են․ ՕրբանԻրանի նախագահը ստորագրել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության համաձայնագիրըՎաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը․ ԿԸՀՀրդեհ՝ Երևանի կենտրոնում․ վնասվել է «Citroen C5» մակնիշի ավտոմեքենա Իսրայելում 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Իրանին ռազմավարական տվյալներ վաճառելու համարԻսրայելը լիարժեք ուժով կպայքարի ՑԱՀԱԼ-ի և պաղեստինցիների հանդեպ անկարգությունների դեմ. ՆեթանյահուՎաղարշապատի ընտրությունների ընթացքում, ժամը 20։00-ի դրությամբ, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ․ ՆԳՆՈւկրաինան և Ֆրանսիան պատմական համաձայնագիր կստորագրեն ռազմական ավիացիայի ոլորտում. ԶելենսկիՄոսկվայի լճում երեխայի գլուխ են գտել. MashՔրիս Ջենների «անհավանական շքեղ» ծննդյան երեկույթի կիզակետում. Խավիարի բար, աստղային նվերներ և ծաղիկներով լի առանձնատունՎաղարշապատի համայնքապետի ընտրություններն ավարտվեցին, սկսվում է ձայների հաշվարկըՈւկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ. Զելենսկի14/10 տեղամասի մոտից անգամ օրվա ավարտին հեռացված չէ ՔՊ թեկնածուի պաստառը