Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չենք նահանջելու». Սամվել Կարապետյանի ուղերձը «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հոկտեմբերի 11-ին Երևանում՝ մայրաքաղաքի «Փրայմհոլ» համալիրում, տեղի ունեցավ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգող խորհրդի անդամները հանրությանը ներկայացրին շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկեցին շարժման առաջիկա անելիքները, կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հակիրճ տեսանյութ, որը ներկայացնում էր վերջին մեկուկես ամիսների ընթացքում շարժման կատարած աշխատանքները տարբեր մարզերում և համայնքներում։ Այնուհետև շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդես եկավ ամփոփիչ զեկույցով՝ ընդգծելով, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժմանն արդեն միացել է ավելի քան 5000 կամավոր, իսկ առաջիկա ամիսներին նրանց թիվը կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։

«Մեր շարժումը օրեցօր ընդլայնվում է, և դա վկայում է հանրային վստահության աճի մասին։ Մարդիկ հասկանում են, որ սա ժամանակավոր նախաձեռնություն չէ, այլ երկարաժամկետ և համակարգային շարժում՝ հանուն Հայաստանի զարգացման»,– նշեց Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև հատուկ ելույթով հանդես եկավ շարժման հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, որը ներկայացրեց Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ուղղված շարժման մասնակիցներին։

Ուղերձում Սամվել Կարապետյանը մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համախոհներ, ողջունում եմ «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը։ Այսօր կարևոր գործ եք նախաձեռնել ու ձևավորում եք կարևոր կարգ՝ ժամանակը մեկ ամփոփել աշխատանքի արդյունքները և զեկույցով հանդես գալ ժողովրդի առաջ։

Շարժման մեկնարկից ի վեր մենք ունենք մեկ գլխավոր նպատակ՝ թույլ չտալ, որ մեր ժողովուրդը կորցնի հույսը ապագայի նկատմամբ։ Որ լավ ապրուստ փնտրելով չլքի հայրենիքը՝ թողնելով այն թշնամու ու նրա սպասավորների քմահաճույքին։ Եվ մենք կարողացել ենք հասնել այդ նպատակին, որի համար շնորհավորում եմ բոլորիս։

Ակնհայտ է, որ մեր շարժումը դարձել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոն, բերել է զգալի փոփոխություններ երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է, սա բոլորիս ձեռքբերումն է և պետք է դառնա Հայ ժողովրդի ձեռքբերումը։

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը և դարձել մեր զինակիցները։ Գիտեմ նաև, որ ընդլայնման և իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունենք։ Թող որևէ մեկը չկասկածի՝ չենք նահանջելու, կանգ չենք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք աշխարհի ամենալավ, ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը։ Անելու ենք՝ մեր ձևով»։

Հաշվետու ժողովի ընթացքում շարժման շրջանակներում գործող հինգ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց ոլորտային գործունեության արդյունքները՝ գյուղատնտեսությունից և արդյունաբերությունից մինչև երիտասարդական ծրագրեր ու տեղեկատվական հաղորդակցություն։ Դրանից հետո ելույթներով հանդես եկան նաև նոր միացած համախոհներ՝ ներկայացնելով իրենց տեսլականները շարժման ապագայի վերաբերյալ։

Ժողովին տեսաուղերձով մասնակցեց աշխարհահռչակ տնտեսագետ, 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն, որը նշեց, որ պատրաստ է իր փորձով և գիտելիքներով աջակցել շարժման կողմից մշակվող Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրին։ «Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի, և նման ժողովրդական շարժումները կարող են դառնալ իրական տնտեսական վերափոխման հիմք։ Ես պատրաստ եմ աջակցել այս նախաձեռնությանը որպես խորհրդատու»,– ընդգծեց Աճեմօղլուն։

Ժողովի ավարտից հետո կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում շարժման համակարգող խորհրդի անդամները պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթ նախատեսվում է մեծ հանրահավաք՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Նրա խոսքով՝ հանրահավաքը լինելու է ոչ միայն աջակցության, այլև միասնության և արդարության կոչ։

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը դարձավ հասարակական ու քաղաքական տարվա կարևոր իրադարձություններից մեկը՝ ամրապնդելով այն համոզումը, որ այս շարժումը ձևավորվում է որպես իրական համաժողովրդական հարթակ՝ հանուն Հայաստանի նոր տնտեսական, քաղաքական և սոցիալական վերածննդի։

Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանԲանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով Երբեք մի գնեք այս կոնֆետները ձեր երեխաների համար2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք, հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը․ Շարմազանով Ալիևը պարզ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է պատերազմին, իրականացրել է ատելության քարոզ. ադրբեջանագետ Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Հայտնի է դարձել, թե որքան կարելի է վաստակել Bitcoin-ով 2026 թվականինՍա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում