Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք ենք թույլ տվել, որ «աղբը» պատի քաղաքը, որ ծուխը բթացնի ու թունավորի մեզ․ Նազենի Հովհաննիսյան

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նազենի Հովհաննիսյանը կիսվել է Երևանի մասին իր մտորումներով՝ մեջբերում կատարելով Կոբո Աբեի՝ «Կինը ավազուտներում» գրքից․ «Մարդը սովորում է սիրել նույնիսկ իր փոսը, եթե երկար ժամանակ ապրում է այնտեղ». Կոբո Աբե( Կինը ավազուտներում)։

Դերասանուհին, մասնավորապես, գրել է․

Երևանը չես համեմատի ուրիշ քաղաքի հետ, միայն իր՝ ամեն օրվա հետ:

Խորհրդանշական է ու շատ ցավոտ, որ իր՝ դարերից եկած Բացառիկ պատմությամբ, ու 68-թ- ից հատուկ ու սիրով ձևավորված Էրեբունի- Երևանի այսօրվա տոնին, այն «ԱՅՐՎՈւՄ Է», ծխում է ու աղբոտ է: 

Աղբանոցը վառվում ու իր թունավոր գարշահոտը տարածում է Երևանի, մարդկանց, մնացած հատուկենտ սրտացավ հայերի ու  խղճով ու անխիղճ հոգիների վրա....խորհրդանշական է, որ աղբն այրվում է, որովհետև մենք ենք թույլ տվել, որ «աղբը» պատի քաղաքը, մեր Երկիրը, ու որ ծուխը բթացնի ու թունավորի մեզ, որ իրարից դուռ ու լուսամուտ փակենք՝ միայն  թե էդ գարշահոտը չլցվի մեր տուն: 

Ու իբր դեռ ԱՊՐՈւՄ ԵՆՔ ենք մեր քաղաքում, իրականում՝ ամեն օրվա մահվան պայքարի մեջ....

ու չէ, ծխի դեմ չի աշխատում էդ փակ դուռն ու լուսամուտը,  ԻՐԱՐԻՑ ենք փակվում, որ չտեսնենք, չլսենք, ցավ չզգանք՝ ավել անգամ...., որ մեզ համոզենք իբր բան չի եղել... 
բայց եղել է չէ՞,լինում է, ամեն օր է լինում ու արդեն 8 տարի Երևանը գոռում է. մեկ ԻԲՐ հաղթանակած,  մեկ խառը երաժշտությունից՝ տոնական շպարով քսմսված, մեկ գիշերային հրավառություններից՝ Երևանից դուրս ապրողների Երևանյան հարսանիքներին, մեկ խառը ֆորումներով ու մրցանակաբաշություններով, մեկ աներթևեկելի փողոցներով ու իրար ատող բնակչությամբ, մի նկարած պատի համար կռիվ տվող, բայց մի ամբողջ Երկիր- Հայրենիքը հանգիստ հանձնող մեծամասնությամբ.անհամբեր, ըմբոստ, անպատվաբեր, բայց հպարտ, խրոխտ ու չգիտես էլ ինչ...


Երևանը՝ երբեմնի սիրո քաղաքը, այդքան վարդագույն, մարդասեր ու գեղեցիկ, հետևողականորեն դարձրին գորշ ու դժգույն, անհրապույր՝ ապրողի, անօդ՝ շնչողի, ու անարգել՝ Ծառ կտրող, քաղաքի օդը թունավորող, ու մարդկանց կյանքը դժոխքի վերածած ներսի ու դրսի թշնամու համար.... Ծառերը հատողները սկզբում մեզ հատեցին՝ արմատից, կրակի տվեցին մեր Տները, հետո՝ աղբատարածականություն դարձրին ամեն օրն ու վերջում ծխահարեցին իրենց ծափ տվողներին էլ, իրենց դեմ դուռ փակողներին էլ, մարդուն սպանածներին ու մարդուն պահածներին էլ:

Վառվող ֆեստիվալների ու մոխրացած ճակատագրերի քաղաք դարձրին( 

Սիրտս նեղ է, էս լեն աշխարհում իմ քաղաքի պեսը՝  չկար,  չկա իմ քաղաքից, բայց չկա և իմ քաղաքը....որքան էլ փնտրեմ ապարդյուն կամ ուր էլ գնամ...
.... չեմ գտնում իմ քաղաքն իր մեջ անգամ... ու մարդիկ էլ ԷԼ չկան ... վարձով կարճ մնացողների, ճար չունեցողների ու հատուկենտ, խենթ նվիրյալների մի փակ շրջան: 

Երբ Գրիգոր Հասրաթյանը 1968 թվականին (Երևանի հիմնադրման 2750-ամյակի համար հատուկ) առաջակեց ստեղծել Երեբունի- Երևան երգը ( Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյան, խոսքերը՝ բանաստեղծ Պարույր Սևակի), երևի երբեք մտքով էլ չէր անցկացնի, թե 57 տարի անց ինչ դժվար կլինի երգելը... «քո Մասիս հորով, քո Արաքս մորով , մեծանաս ԲԱՐՈՎ, Երևան՜՜՜՜՜» , որովհետև Քաղաքը կորցրել է Տոնը, հիվանդ թոքերով է ու դառնացած՝ չնայած փայլող արհեստական լույսերին..

Վերջում. 

ես գիտեմ մի բան միայն. Քաղաքը չի պատկանում միայն ներկային — այն թռիչք է հավերժության մեջ,
Որտեղ թափթփուկները հետք չեն ունենում... ինչպես վառվող աղբի ծուխը, երբ վարար ու արդար անձրև է գալիս։

Հետևեք մեզ՝ այստեղ

Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանԲանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով Երբեք մի գնեք այս կոնֆետները ձեր երեխաների համար2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք, հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը․ Շարմազանով Ալիևը պարզ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է պատերազմին, իրականացրել է ատելության քարոզ. ադրբեջանագետ Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Հայտնի է դարձել, թե որքան կարելի է վաստակել Bitcoin-ով 2026 թվականինՍա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Մարզերում սկի համայնքային տրանսպորտ չկա, մարդիկ տաքսիներից են օգտվում. Ղազարյան