Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«30 տարի խոսել են քաղաքականությունից, հիմա ժամանակն է աշխատելու»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, հանդես գալով շարժման առաջին հաշվետու ժողովում, շեշտել է, որ ընդամենը մեկուկես ամսում ձևավորվել է հզոր կամավորական բանակ՝ 5000 անդամով, և շարժման ամենօրյա միացումները խոսում են ժողովրդի վստահության և փոփոխությունների իրական պահանջի մասին։ «Ամեն օր հարյուրավոր մարդիկ են միանում մեզ՝ իրենց մասնակցությամբ առաջարկելով իրական փոփոխությունների ճանապարհը։ Եթե այս տեմպը պահպանվի, մոտակա ամիսներին կունենանք տասնյակ հազարավոր կամավորներ»,– հայտարարել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ շարժման հիմքում կանգնած են երիտասարդություն, գործնական մտածողություն և Սամվել Կարապետյանի վստահելի առաջնորդությունը։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը տնտեսությունն է, և եթե այս իշխանությունը տապալվել է, ապա հենց տնտեսության չտեսնելու պատճառով։ «Մեզ քննադատում են, թե ինչու ենք միայն տնտեսությունից խոսում։ Բայց հարցն այն չէ՝ ինչի մասին ես խոսում, այլ՝ ինչ ես անում։ Քաղաքականությամբ 30 տարի զբաղվել են, հիմա պիտի զբաղվենք տնտեսությամբ։ Պետության ղեկավարը իր ժամանակի 80 տոկոսը պետք է ծախսի տնտեսության վրա, որովհետև առանց տնտեսության հնարավոր չէ լուծել ո՛չ կրթության, ո՛չ առողջապահության, ո՛չ էլ անվտանգության խնդիրները։ Եթե մենք չենք կառուցում գործարաններ Թալինում ու Արմավիրում, եթե չենք զարգացնում շրջանները, Երևանում բանավիճելով ոչինչ չի փոխվի։ Տնտեսություն է պետք՝ բյուջե ավելացնելու, աշխատավարձ բարձրացնելու, ապահովագրական համակարգ ստեղծելու համար»,– ասել է նա։

Կարապետյանը շեշտել է, որ տնտեսական աճն է երկրի անվտանգության նախապայմանը։ «44-օրյա պատերազմը հարուստի և աղքատի պատերազմ էր։ Մեր ժողովուրդը քաջ էր, բայց աղքատ երկիրը չի կարողանում զինել իր բանակը։ Երբ լինենք հարուստ երկիր՝ տարածաշրջանի ամենահարուստներից մեկը, ոչ ոք չի համարձակվի մեզ նայել վերևից։ Մեզ մեր դաշնակիցներն էլ այլ աչքով կտեսնեն՝ որպես տնտեսական ուժ ունեցող պետություն»,– նշել է նա։

Նարեկ Կարապետյանը նաև ընդգծել է, որ ազգային ինքնագիտակցությունը գտնվում է վտանգի տակ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների հետևանքով։ «Հայոց Ցեղասպանությունից մինչև Արցախյան հաղթանակ՝ մեր պատմության ամեն փուլը մեզ տվել է ինքնագիտակցություն։ Բայց այսօր այդ ինքնագիտակցությունը պասիվ հարձակման տակ է։ Մենք պարտավոր ենք պահել այն։ Եթե կորցնենք մեր խորհրդանիշներն ու հավատը, կկորցնենք պետությունը»,– նշել է նա։

Անդրադառնալով պատերազմի դասերին՝ Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդը հաճախ հաղթելուց հետո դառնում է ինքնաբավ ու անկազմակերպ։ «Հաղթել ենք՝ քաջաբար, դժվար, բայց հետո թուլացրել ենք զգոնությունը։ Մեր հակառակորդը երկարաժամկետ է մտածել ու պատրաստվել։ Մեր հաջորդ հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ իշխանություն վերցրած քաղաքական ուժը երբեք չընկնի ինքնահավանության ու թուլացածության մեջ, այլ ամեն օր լինի մեկ քայլ առաջ հարևաններից։ Հայ մարդուն շատ բան պետք չէ՝ առողջ ընտանիք, բնակարան, կրթություն, ապահով ծերություն։ Այսքան տաղանդ ունեցող ազգը չի կարող դրան չհասնել, ուղղակի լավ ուղղորդում է պետք»,– ասել է նա։

Խոսելով Սամվել Կարապետյանի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Նա այսօր ապօրինի կալանքի մեջ է, բայց նույնիսկ բանտախցում ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացված փոքրիկ խմբակը։ Նա պաշտպանել է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնագիտակցության խրամատներից մեկը։ Եվ հենց այդ արժեքներն են այսօր հազարավոր մարդկանց միավորում «Մեր ձևով» շարժման շուրջ»։

Նրա խոսքով՝ շարժման նպատակը պարզ է՝ տնտեսության միջոցով կառուցել ուժեղ, արժանապատիվ և անվտանգ Հայաստան, որտեղ աշխատող մարդը հպարտ կլինի իր երկրի հնարավորություններով, և ապագան կլինի սեփական աշխատանքի արդյունք։

Խոշոր վթար՝ Սյունիքում, «Howo» բեռնատարը Ձագիկավան բնակավայրում կողաշրջվել է, վիրավnր կաԹաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը Թվիթերում անցել է 3,000,000 դիտումը, իսկ Youtube-ում` 380,000․ «Մեր ձևով» շարժում Ինչպես մյուս հարցերում, տնտեսության մեջ ևս այս իշխանությունը խաբել է. Հրայր ԿամենդատյանԵվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել ԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Զգուշացում Շիրակի մարզի բնակիչներին․ ՆԳՆ ՓԾ Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանԲանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով Երբեք մի գնեք այս կոնֆետները ձեր երեխաների համար2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք, հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը․ Շարմազանով Ալիևը պարզ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է պատերազմին, իրականացրել է ատելության քարոզ. ադրբեջանագետ Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Հայտնի է դարձել, թե որքան կարելի է վաստակել Bitcoin-ով 2026 թվականինՍա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան