Եթե մենք չունեցանք առողջ սերունդ, ուրեմն չենք ունենալու ոչինչ․ իմ համերաշխությունն եմ հայտնում «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը․ Գագիկ Ծառուկյան
ԲԼՈԳԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեծ ուշադրությամբ ծանոթացել եմ մարզաշխարհի մեր մի քանի հարյուր փառապանծ ներկայացուցիչների՝ «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը։
Մեծ ուշադրությամբ ծանոթացել եմ մարզաշխարհի մեր մի քանի հարյուր փառապանծ ներկայացուցիչների՝ «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը։
Իմ համերաշխությունն եմ հայտնում նրանց, համաձայն եմ բարձրացված խնդիրների և մտահոգությունների հետ։
Եթե մենք չունեցանք առողջ սերունդ, ուրեմն չենք ունենալու ոչինչ։ Այո´, շատ լուրջ, շատ մտահոգիչ հարցեր կան, և շատ լավ է, որ դրա մասին բարձրաձայնում է մարզաշխարհը՝ միաժամանակ հայտնելով խնդիրների դեմ պայքարելու իր պատրաստակամությունը։
Հայտնելով իմ լիակատար աջակցությունն այս նախաձեռնությանը՝ առաջիկա օրերին նախատեսում եմ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք սկսել։ Պատրաստ եմ աջակցելու բոլոր այն հետաքրքիր գաղափարներին, ծրագրերին, որոնք կնպաստեն առողջ սերնդի ձևավորմանը։
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



