Երևան, 17.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Պարաշուտային թռիչք 39 կիլոմետր բարձրությունից, ձայնի արագության գերազանցում ուղղահայաց թռիչքով. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ստանդարտների համաշխարհային օր, Վրաստան ՝ Մցխեթոբա, Բելառուս՝ Մայրերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կազակների օր, Լեհաստան՝ Ուսուցչի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1794 – Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»:

1902 – ծնվել է խորհրդահայ դիվանագետ Համազասպ Հարությունյանը։

1903 – հնչակյաններն անհաջող մահափորձ են իրականացրել Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ։

1920 – Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել Հայաստանը խորհրդայնացնելու մասին։

1922 – ծնվել է խորհրդահայ գեներալ-մայոր Վաչագան Վլասովը։

1930 – ծնվել է ճարտարապետ Լևոն Գևորգյանը։

1944 – ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

1957 – ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։

1967 – վախճանվել է գրող, արձակագիր Ստեփան Զորյանը:

1990 – «Աերոֆլոտի» տարբերանշանով ուղղաթիռն իջել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում և կրակ բացել բնակչության ուղղությամբ, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, իսկ հետագայում պարզվել է, որ դա ադրբեջանական ուղղաթիռ է եղել։

1993 – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 874 բանաձևը, որով կոչ է արվել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և դուրս բերել հայկական ուժերը նոր գրավված տարածքներից՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ժամանակացույցի։

2005 – Ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի փաստաբանները հայտարարել են, որ 1915 թվականի Ցեղասպանության զոհերի ժառանգներին «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 17 միլիոն դոլար է հատկացնելու:

2006 – Կալինինգրադ քաղաքում օծվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին:

2009 – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բուրսա, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:

2015 – լույս է տեսել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը։

2016 – վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի արդյունքում եղել է 5 զոհ, 27 վիրավոր։

2019 – կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում տեղակայված մի քանի բալիստիկ հրթիռային համակարգերի վրա:

2021– երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևել յան սահմանագոտու հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

2022 – Երևան է ժամանել ԵՄ դիտորդների նախնական խումբը։

ԱՇԽԱՐՀ

1529 – ավարտվել է թուրքերի կողմից Վիեննայի պաշարումը. թուրքական բանակը նահանջել է՝ այդպես էլ չգրավելով քաղաքը։

1542 – ծնվել է մոնղոլների տիրակալ Աքբար Մեծ խանը։

1585 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Շյուցը։

1768 – Վիրջինիայի և Կարոլինայի չերոկե հնդկական ցեղերի հողերը հայտարարվել են բրիտանական թագի սեփականություն։

1784 – ծնվել է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7-րդը։

1824 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլին։

1851– ստեղծվել է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը:

1884 – Ջորջ Իստմանն արտոնագրել է ֆոտոժապավենը։

1890 – ծնվել է ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1892 – Արթուր Կոնան Դոյլն առաջին անգամ հրատարակել է «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։

1897 – Կլեմենտ Ադերի երկու շոգեշարժիչային «Ավիոն 3» մոնոպլանը իրականացրել է 300 մետրանոց թռիչք։

1905 – ստեղծվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան:

1926 – Լոնդոնում լույս է տեսել անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին:

1946 – որոշում է ընդունվել ստեղծել Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպություն։

1947 – ամերիկացի օդաչու-փորձարկող Չարլզ Յեգերն առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը։

1962 – ամերիկյան հետախուզական ինքնաթիռը Կուբայում հայտնաբերել է հրթիռներ, սկսվել է Կարիբյան ճգնաժամը։

1964 – Լեոնիդ Բրեժնևը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար։

1970 – Հաագայում ընդունվել է միջազգային օրենք օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի համար։

1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1990 – վախճանվել է ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնը:

2012 – կայացել է Ֆելիքս Բաումհարթների հաջողված պարաշուտային թռիչքը 39 կիլոմետր բարձրությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնագույն գավաթ, նոր գաղտնիքներ. գիտնականները վիճում են հայտնի արծաթե գավաթի սյուժեի իմաստի շուրջՊաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 25 ընտրական տեղամասի արդյունքները Հարյուրավոր հասցեներում՝ նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինի ԿԸՀ–ն հրապարակել է 18 տեղամասերի արդյունքները Ինչպես շները դարձան մեր ուղեկիցները. գիտնականները բացահայտել են ընկերության հնագույն պատմությունըՆախնական արդյունքները՝ 30 տեղամասերի հաշվարկովՔՊ ձայները սկսեցին նվազել, մնացել է 10 տեղամասի քվեների հաշվարկ Հայտնի են 32 տեղամասերի նախնական հաշվարկի արդյունքները․ մանրամասներ Գիշերը լեռնային գոտիներում սպասվում է ձնախառն անձրև. եղանակը՝ նոյեմբերի 17-21-ը ԱՄՆ-ի ամենաժամանակակից ավիակիրը ժամանել է Կարիբյան ծով ԿԸՀ–ն հրապարակում է առաջին տվյալները Բազմաթիվ ծրարների մեջ կար 2 հատ 7 համարի քվեաթերթիկ և չի եղել 8 համարի քվեաթերթիկ. ահազանգ (տեսանյութ)Գերմանիայում կոշտ քննադատությունից հետո չեղարկվել է Հոլոքոստի հետ կապված ցուցանմուշների աճուրդըԱնգլիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հաղթանակներըԾաղկունքի ընտրատեղամասում «Մայր Հայաստանը» հաղթեց ՔՊ-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը աջակցել է Թրամփի՝ BBC-ին դատի տալու որոշմանըՀրապարակվել են Մոսկվայի լճակում հայտնաբերված երեխայի սպանության սարսափեցնող մանրամասները14/03 ընտրատեղամասի արդյունքները 10 տեղամասի գումարային արդյունքներ Նյուրնբերգյան տրիբունալի սահմանած նացիզմի արգելման սկզբունքները խախտվում են. ՌԴ ԱԳ նախարարԱրդյունքները՝ Վաղարշապատի 14/18 տեղամասում 14/10 տեղամասում ՔՊ–ն պարտվեց «Հաղթանակին» Կանեփի և ծխախոտի համատեղ օգտագործումն ազդում է «երջանկության մոլեկուլի» վրա. Science DailyՈ՞վ է առաջատարը 14/10 և 14/33 տեղամասերում Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Ավստրալիայում մոտ 70 դպրոց ու մանկապարտեզ է փակվել՝ գունավոր ավազում հայտնաբերված ասբեստի պատճառովԻրանը լավագույն տարանցիկ հանգույցն է բաց ծով ելք չունեցող երկրների համար. Մոհամմադռեզա Արեֆ14/39 տեղամասի նախնական արդյունքները Ինչ համամասնությամբ են բաշխվել ուժերի միջև ձայները Վաղարշապատի 14/32 և 14/34 ընտրատեղամասերումԱբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն այլևս չի զբաղվում ուրանի հարստացմամբ երկրի որևէ օբյեկտում. APԱբովյանում 5 ամսական բալիկ է մահացել Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Պարտվեցինք անհատական սխալների պատճառով, տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին․ ՄելիքյանՀայտնի են 14/27 տեղամասի քվեարկության նախնական արդյունքները․ ով է առաջատարը Լեռնամերձ բնակավայրի քվեարկության նախնական տվյալները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Հայաստանի հավաքականը պարտվեց պորտուգալացիներին՝ 1:9 (տեսանյութ) Եվրոպայի վրա Ռուսաստանի հшրձակվելու մասին հայտարարությունները ծիծաղելի են․ ՕրբանԻրանի նախագահը ստորագրել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության համաձայնագիրըՎաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը․ ԿԸՀՀրդեհ՝ Երևանի կենտրոնում․ վնասվել է «Citroen C5» մակնիշի ավտոմեքենա Իսրայելում 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Իրանին ռազմավարական տվյալներ վաճառելու համարԻսրայելը լիարժեք ուժով կպայքարի ՑԱՀԱԼ-ի և պաղեստինցիների հանդեպ անկարգությունների դեմ. ՆեթանյահուՎաղարշապատի ընտրությունների ընթացքում, ժամը 20։00-ի դրությամբ, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ․ ՆԳՆՈւկրաինան և Ֆրանսիան պատմական համաձայնագիր կստորագրեն ռազմական ավիացիայի ոլորտում. ԶելենսկիՄոսկվայի լճում երեխայի գլուխ են գտել. MashՔրիս Ջենների «անհավանական շքեղ» ծննդյան երեկույթի կիզակետում. Խավիարի բար, աստղային նվերներ և ծաղիկներով լի առանձնատունՎաղարշապատի համայնքապետի ընտրություններն ավարտվեցին, սկսվում է ձայների հաշվարկըՈւկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ. Զելենսկի14/10 տեղամասի մոտից անգամ օրվա ավարտին հեռացված չէ ՔՊ թեկնածուի պաստառը