Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ստուգման ընթացքում պարզվել է, որ հացի արտադրամասը աշխատել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։
Մասնավորապես՝
• շինությունների նախագծումը, կառուցվածքը, չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց հոսքերը.
• պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում.
• սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները, ինչպես նաև դարակաշարերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



