Երևան, 08.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունը անմիջապես գոտեպնդեցին ինձ, զգացի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը»․ Մարի Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած համերգի ժամանակ ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահարուհի Մարի Հակոբյանը։ Նա հասցրել է մասնակցել մի քանի տասնյակ մրցույթների, վարպետության դասերի, ելույթ ունեցել տարբեր հեղինակավոր բեմերում։


Մարին ծնվել է Երևանում։ Թավջութակ նվագել սկսել է 7 տարեկանից Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2019–2022 թթ. ուսանել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2022 թ-ին ուսումը շարունակել է Վիեննայի Ամադեուս միջազգային դպրոցում, որտեղի Երաժշտության և արվեստի ինտեգրված ակադեմիայում նաև կրթաթոշակառու է, 2023 թ-ին՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում՝ պրոֆեսոր Շտեֆան Կրոպֆիչի դասարանում՝ բացառիկ շնորհալի ուսանողների ծրագրով։ Անհատական դասեր է վերցրել պրոֆեսոր Դավիդ Գերինգասի մոտ (Բեռլին)։

Թավջութակահարուհու հետ Past.am-ի այս զրույցի առիթը «Musikverein» համերգասրահում տեղի ունեցած համերգն էր։

– Մարի, հոկտեմբերի 6-ին ելույթ ունեցար Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում կայացած համերգի ժամանակ։ Ինչպիսի՞ն են տպավորություններդ։

– «Musikverein»-ում համերգը մինչ այժմ իմ ապրած ամենաանհավատալի փորձառությունն էր։ Ապշած էի դահլիճի գեղեցկությամբ և մեծությամբ։ Այն զգացումը, որ ունեի մեծ թվով հանդիսատեսի աջակցությունը, պարզապես աննկարագրելի էր։

– Գիտեմ, որ նախքան բեմ բարձրանալը բազմաթիվ փորձերի ես մասնակցում։ Ընթերցողին, վստահաբար, հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում փորձերի ժամանակ։ Մի քիչ պատմիր դրանց ընթացքից, չէ՞ որ դրանք ևս հնարավորություն են աշխատելու հանրահռչակ երաժիշտների հետ։

– Առաջին փորձերը տեղի ունեցան Հունգարիայում, որտեղ հանդիպեցի նվագախմբին և դիրիժորին, ում հետ պետք է հանդես գայի։ Հնարավորություն ունեցա շփվելու նվագախմբի անդամներից շատերի հետ։ Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացնելուց առաջ փորձերի ընթացքում յուրաքանչյուր դետալի վրա մանրակրկիտ աշխատում էինք։


Պյոտր Չայկովսկու «Ռոկոկո վարիացիաները» իմ ամենասիրելի գործերից մեկն է։ Անասելի հաճելի և պատասխանատու էր՝ տաղանդավոր երաժիշտների հետ համագործակցելով, իմ կատարումն ավելի հետաքրքիր դարձնելը։ Վերջին փորձը հենց համերգից առաջ էր՝ «Musikverein»-ում։ Մի քանի անգամ եղել էի այդ դահլիճում որպես հանդիսատես, բայց բեմից տեսարանն անչափ տպավորիչ էր։ Շատ մեծ աջակցություն ստացա բոլորից, ում հետ աշխատում էի, ինչի համար շնորհակալ եմ։

– Բազմաթիվ մրցույթների ես մասնակցել, ելույթ ունեցել հեղինակավոր բեմերում։ Արտիստը՝ լինի դերասան, երգիչ թե երաժիշտ, մշտապես զգում է հանդիսատեսից եկող և՛ դրական, և՛ բացասական արձագանքը։ Ինչպիսի՞ն էր Վիեննայի հանդիսատեսի արձագանքը քո ելույթին։

– Երբ ելույթ եմ ունենում, հաճախ եմ անհանգստանում, թե ինչ տպավորություն կթողնեմ հանդիսատեսի վրա։ Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունն անմիջապես գոտեպնդեցին ինձ։ Ստեղծագործության ավարտը գեղեցիկ էր և դրամատիկ։ Զգում էի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը։ Այդչափ ծափահարություններ ու գոհունակության արձագանքներ լսելը երջանկության ամենահզոր և հուզիչ զգացումներից մեկն էր։ Հուսով եմ՝ հանդիսատեսը նույնքան վայելեց կատարումը, որքան ես՝ բեմում լինելու այդ պահը։

– Ընդունված է ասել, որ բեմ բարձրանալիս, անկախ նրանից, թե ինչ ճանապարհ ես անցել, առանց հուզվելու անհնար է։ Ինչպե՞ս հաղթահարեցիր հուզմունքդ, օրինակ՝ ելույթ ունենալով Վիեննայում, այն էլ խստապահանջ հանդիսատեսի և հանրահռչակ երաժիշտների կողքին։

– Դա լիովին ճիշտ է։ Մինչ օրս միշտ հուզվում եմ յուրաքանչյուր ելույթից առաջ։ Այս համերգը շատ առանձնահատուկ էր ինձ համար, և այդ պատճառով ամբողջ օրն անհանգիստ էի։ Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ հուզմունքն ինձ մոտ երբեք չի անցնում, բայց հիմա այլևս այն բացասական կողմով չեմ ընկալում։ Այն օգտագործում եմ ի նպաստ իմ կատարման։ Կարծում եմ՝ պետք է ընդունել, որ հուզմունք միշտ կա և այն օգտագործել այնպես, որ քեզ օգնի, ոչ թե խանգարի։

– Դու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու ես։ Հանրահայտ բեմերում ելույթ ունենալը, տարաբնույթ մրցույթներին մասնակցությունը քո աշխատասիրության և հիմնադրամի աջակցության միաձուլման արդյունքն է։ Կպատմե՞ս ձեր համագործակցության մասին։

– Մի քանի տարի առաջ ընտրվեցի որպես Music For Future Foundation-ի կրթաթոշակառուներից մեկը։ Կարծում եմ՝ հենց այդ պահից սկսվեց իմ իսկական առաջընթացը։ Հիմնադրամը հնարավորություն տվեց շփվելու և համագործակցելու բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների հետ՝ միաժամանակ ընդլայնելով իմ երաժշտական գիտելիքներն ու փորձը։ Բացի այդ, այն ինձ ընձեռեց բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք մեծ ազդեցություն ունեցան իմ մասնագիտական աճի վրա։ Մոտ մեկ տարի առաջ էլ հիմնադրամի շնորհիվ ելույթ ունեցա Պեկինում՝ Չինաստանի ազգային նվագախմբի հետ։ Անչափ շնորհակալ եմ հիմնադրամին ցուցաբերած սիրո և աջակցության համար։ Այս համերգը հնարավոր չէր լինի առանց նրանց։ Միշտ մեծ երախտագիտությամբ կհիշեմ այս անմոռանալի փորձառությունը։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Նկարների copyright` Peter Adamik Photography

Եկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք Չալաբյան«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. «Փաստ»Երրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 8-ին Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»Աշխարհը նոր պատերազմի շեմին. փոխվում է աշխարհի քարտեզըԱկնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանՀինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան WhatsApp-ը նոր հնարավորությունի ունիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի. «Փաստ»Օրվա աղոթք«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Լավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ Հայկական կողմը նույնպես դեմ է արտահայտվել Լավրովի առաջարկին. Ադրբեջանի արտգործնախարար Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով ԱԳՆ-ում Հայաստան-Խորվաթիա քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ն Լեհաստան է մատակարարել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ադրբեջանը նշել է Գազա զորքեր ուղարկելու պայմանները. Reuters Կայացել է հայ գերիների շինծու գործով հերթական նիստը Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութա-հումանիտար կապերը պետք է ամրապնդվեն․ դեսպանը ելույթ է ունեցել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ Սրբազանները չեն տրտնջում Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն Կայացել են ՀՀ և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱրտյոմ Ստեփանյանն ու Արգիշտի Հակոբյանը կիսաեզրափակչում են Զելենսկին հայտնել է Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին՝ մեկ պայմանով Ջերմաստիճանը կբարձրանա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 8-ից 12-ը ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը հայտնել է՝ մասնակցել է մարտական գործողության Ուգլեդարի շրջանում Կոմիտաս վարդապետին սրբադասման հարցը Հայոց եկեղեցին կքննարկի