Երևան, 14.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եկեղեցու լռեցման փորձը չի վերաբերում միայն հոգևոր դաշտին․ այն ուղղված է ավտորիտար համակարգի հաստատմանը. Սուրենյանց

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար:  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այսօր Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումները վաղուց դուրս են եկել իրավական գործընթացի սահմաններից։

Մենք գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակը ոչ միայն Եկեղեցու չեզոքացումն է, այլև՝ ազատության սահմանափակումը և ավտորիտար համակարգի անշրջելիության ապահովումը։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվում է քրեական գործ՝ հավաքների ազատությանը խոչընդոտելու կամ քաղաքացիներին դրանց մասնակցելու հարկադրելու հնարավոր դեպքերի առթիվ։

Սակայն իրականում տեղի ունեցող գործողությունները՝ զանգվածային բերման ենթարկումները, խուզարկությունները և հարցաքննությունները, ցույց են տալիս, որ գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական դաշտի սահմաններից և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։

●Բերման են ենթարկվել կամ ձերբակալվել Արագածոտնի թեմի գրեթե բոլոր հոգևորականները,

●Խուզարկվել է թեմի առաջնորդարանը,

●Թեմի առաջնորդը գտնվում է Քննչական կոմիտեում։

Սա իրավական քննություն չէ․ սա պետական ուժի ցուցադրական և գռեհիկ կիրառում է՝ հասարակական ազդեցությամբ օժտված կառույցը լռեցնելու համար։

Նպատակը պարզ է՝ վախի մթնոլորտ ստեղծել և ազդանշան ուղարկել բոլոր ինքնուրույն կառույցներին։

Բայց արդյո՞ք տեղի ունեցողը միայն ներքաղաքական համատեքստ ունի:

Ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել միայն ներքին համատեքստում։

Մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ «Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով, և այսօր էլ շարունակում է միջամտել պետական քաղաքականությանը՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։ 

Սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում Եկեղեցուն ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական-քաղաքական ճնշման թիրախ դարձնել։

Եվ ահա՝ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում հենց նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։

Այս համընկնումը պատահական չէ․ այն վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին։

Եկեղեցու դեմ ճնշումը դառնում է ոչ միայն ներքին քաղաքականության գործիք, այլև տարածաշրջանային ազդեցության քաղաքականության տարր, որի նպատակը մեր հոգևոր ինքնության և պետական անկախության թուլացումն է։

Ու ցավալի է, որ «քաղաքացիական հասարակություն» կոչվածն այս հակապետական գործընթացի ակտիվ դերակատար է:

Այսօրվա գործընթացի մեկնարկային ազդակը դարձել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաղորդումը։

Սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես են  «քաղաքացիական հասարակության» որոշ կառույցներ վերածվել իշխանական պատվեր իրականացնողների, որոնք ձևացնում են անկախություն, բայց փաստացի ծառայում են ազատությունների սահմանափակման և վերահսկողության խորացման քաղաքականությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության, դիմադրության և ազատության ողնաշարը։

Երբ իշխանությունը փորձում է սահմանափակել այն խուզարկություններով ու ձերբակալություններով, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն Եկեղեցին, այլև՝ ազգային հիշողությունը, հասարակական ազատությունը և պետականության հիմքերը։

Եկեղեցու լռեցման փորձը չի վերաբերում միայն հոգևոր դաշտին․ այն ուղղված է ազատ հասարակության վերացմանը և ավտորիտար համակարգի հաստատմանը, որտեղ պետական իշխանությունը դառնում անփոխարինելի՝ լռեցնելով ցանկացած այլախոհություն:

Եթե այսօր չպաշտպանենք Եկեղեցուն, վաղը չենք կարողանա պաշտպանել ոչ մի հիմնարար իրավունք»:

Ադրբեջանը պարտվեց Իսլանդիային (տեսանյութ) Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում, խոցված ուկրաինական անօդաչուներ․ իրավիճակը՝ երկրում Գյումրեցի կնոջը սպանած 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման Թուրքիան մեղադրվում է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ Ինչ հետևանքներ կունենա բանակցություններից հրաժարվելը. Կրեմլը զգուշացնում է Ուկրաինային Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի ընտրանուն 0:1 հաշվովԳազան Պաղեստինի մի մասն է, այդպես պետք է մնա. Ֆիդան Հայաստանում կարող եք հանգիստ քնել․ հայ երկրպագուների ակցիան՝ Հունգարիայում Հաուսենն անդրադարձել է Յամալ-Կարվախալ կոնֆլիկտին ՊՆ հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետը շրջել է Ներքին Հանդ, Շիշկերտ, Ծավ, Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղերով Կարեն Անդրեասյանին Փարիզ է գործուղվում․ որոշում 2026 թվականին զորային բժշկական ծառայությունը կհամալրվի զրահապատ սանիտարական նոր մեքենաներով. ՊՆ Ինչո՞ւ է Վեոլիա ջուր ընկերությանը ներվում այն, ինչ չի ներվում ՀԷՑ-ին․ Արփինե ՀովհաննիսյանՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ավտովթար՝ Լոռու մարզում․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոց ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու ժամկետը Երթևեկության սահմանափակում՝ Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիներում Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել ԱԳ փոխնախարարին Նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինելու Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներինՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում որակի 6 ցուցիչով Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրիի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ․ Էդմոն ՄարուքյանԻգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր Պաշտպանները բողոքարկել են Միքայել Սրբազանի գործով դատավճիռը Սիրիան երկարատև ընդմիջումից հետո վերաբացեց իր դեսպանատունը Մեծ Բրիտանիայում Խոշոր հրդեհ Ազնվաձոր գյուղում. տան հյուրասենյակը, խոհանոցն ու միջանցքն այրվել են Ի՞նչ սովորել, ինչու՞ սովորել․ հանրակրթության բովանդակության հարցը. ՀայաՔվե հիմնասյուներ ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»Դատարանը երեք ամսով երկարացրեց Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը Արտակարգ դեպք, Տիգրան Մեծի պողոտայում վթարից առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել ամուսիններին Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըՄանր «քցոցիներ», պարտքեր․ Հարություն Մկրտչյանին մի քանի անգամ դատի են տվել․ Yerkir.amՀայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր ԱվետիսյանՀայաստան - Հունգարիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են «Գո՞րծ եք կարում․ Նիկո՛լ, ցիգանսկի տաբրդ հավաքի ջհանդամվի մեր երկրից»․ պահեստազորի փոխգնդապետ Պետք է այնքան ուժեղ լինենք, որ չկարողանան մեզ հոշոտել. Մենուա Սողոմոնյան«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից Ինչ հարկեր են վճարում աշխատողները, և որքանով կավելացնի այդ բեռը առողջության ապահովագրությունըՎենետիկի 61-րդ միջազգային բիենալե. հայկական տաղավարում կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է Հրաժարվիր այս դեղերից, եթե ուզում ես երկար ապրելԹրամփը հետաձգեց Բուդապեշտի հանդիպումը․ Լավրովը բացատրում է պատճառը