Երևան, 14.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱրարատԲանկը շարունակում է ավելի քան երկու տարվա համագործակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ այս անգամ ուղղված հայ գրավոր ժառանգության անվտանգության ապահովմանն ու պահպանմանը։

ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման և անվտանգային համակարգերը։ Այդ համակարգերը կապահովեն Մատենադարանում պահվող հայերեն և օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, Մատենադարանի այցելուների, զբոսաշրջիկների, գիտաշխատողների և աշխատակիցների անվտանգությունը։

Ինչպես անցած տարի, այս տարի ևս ԱրարատԲանկը համաֆինանսավորում է «Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրամիության հետ համատեղ։ Այս տարի անցկացվում է թվով 14-րդ սեմինարը, որին մասնակցում են 18 երկրից 25 մասնագետ, այդ թվում՝ հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ներկայացուցիչներ։   

«Ֆինանսական աջակցությունն ունի երկուստեք նաև բարոյական նշանակություն, որովհետև, իսկապես, Մատենադարանն այն հաստատությունն է, միջազգային հնչեղության ու վարկանիշի այն կառույցն է, որը ենթադրում է համահայկական մասնակցություն, ներգրավվածություն, որովհետև սա մեր անձնագիրն է դեպի քաղաքակրթական աշխարհ»,- նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

«Ի պատիվ մեզ՝ բոլորս կարողանում ենք ազգային արժեքներին միտված ծրագրեր իրականացնել, և այսօր բոլորիս համար շատ ուրախալի օր է, քանի որ 14-րդ գիտագործնական միջազգային սեմինարը, որն անցկացվում է Մատենադարանում, միջազգային մեծ նշանակություն ունի»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Այս հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր խոսում ենք սեմինարի գնալով մեծացող աշխարհագրության, ընդլայնվող միջազգային համագործակցության մասին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մատենադարանում պահվող գիտելիքի և պատմական ժառանգության հարստության գիտակցումն է, որ ընդգծում է ազգային սահմաններից անդին մշակութային պահպանության համընդհանուր կարևորությունը` ընդգծելով բոլորիս համատեղ պատասխանատվությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ

Վացլավ Շտերբան։ 

Իր բացման խոսքում Մատենադարանի տնօրենը  նշեց, որ ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն  էր, որ սկսեց համագործակցել Մատենադարանի հետ:   Արա Խզմալյանը ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանին շնորհեց «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալ։

«Մենք սահմանել ենք «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը, որը տրվում է Մատենադարանի գործունեության մեջ բացառիկ կարևորության դերակատարություն և ներդրում ունեցող կազմակերություններին և անհատներին, և տնօրենության որոշմամբ այսօր ԱրարատԲանկին շնորհվում է «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը»,-նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Գիտագործնական սեմինարի բացման արարողությունից հետո Մատենադարանի թանգարանում տեղի ունեցավ ԱրարատԲանկի անունը Պատվո կամարին ոսկե տառերերով հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։

Հիշեցնենք, որ դեռեւս 2024թ․-ին ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծվել և վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, ինչպես նաև համաֆինանսավորել է «Հիշողության կերպարանքները» ամենամյա 13-րդ գիտագործական սեմինարը։

Այշատ Բայմուրադովայի հետ նույն օրը Չեչնիան լքած կնոջը Վրաստանից տարել և սպանել են հայրենիքում Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը, զոհ կա Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված Ուկրաինայում 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել Ադրբեջանը պարտվեց Իսլանդիային (տեսանյութ) Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում, խոցված ուկրաինական անօդաչուներ․ իրավիճակը՝ երկրում Գյումրեցի կնոջը սպանած 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման Թուրքիան մեղադրվում է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ Ինչ հետևանքներ կունենա բանակցություններից հրաժարվելը. Կրեմլը զգուշացնում է Ուկրաինային Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի ընտրանուն 0:1 հաշվովԳազան Պաղեստինի մի մասն է, այդպես պետք է մնա. Ֆիդան Հայաստանում կարող եք հանգիստ քնել․ հայ երկրպագուների ակցիան՝ Հունգարիայում Հաուսենն անդրադարձել է Յամալ-Կարվախալ կոնֆլիկտին ՊՆ հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետը շրջել է Ներքին Հանդ, Շիշկերտ, Ծավ, Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղերով Կարեն Անդրեասյանին Փարիզ է գործուղվում․ որոշում 2026 թվականին զորային բժշկական ծառայությունը կհամալրվի զրահապատ սանիտարական նոր մեքենաներով. ՊՆ Ինչո՞ւ է Վեոլիա ջուր ընկերությանը ներվում այն, ինչ չի ներվում ՀԷՑ-ին․ Արփինե ՀովհաննիսյանՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ավտովթար՝ Լոռու մարզում․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոց ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու ժամկետը Երթևեկության սահմանափակում՝ Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիներում Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել ԱԳ փոխնախարարին Նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինելու Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներինՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում որակի 6 ցուցիչով Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրիի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ․ Էդմոն ՄարուքյանԻգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր Պաշտպանները բողոքարկել են Միքայել Սրբազանի գործով դատավճիռը Սիրիան երկարատև ընդմիջումից հետո վերաբացեց իր դեսպանատունը Մեծ Բրիտանիայում Խոշոր հրդեհ Ազնվաձոր գյուղում. տան հյուրասենյակը, խոհանոցն ու միջանցքն այրվել են Ի՞նչ սովորել, ինչու՞ սովորել․ հանրակրթության բովանդակության հարցը. ՀայաՔվե հիմնասյուներ ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»Դատարանը երեք ամսով երկարացրեց Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը Արտակարգ դեպք, Տիգրան Մեծի պողոտայում վթարից առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել ամուսիններին Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըՄանր «քցոցիներ», պարտքեր․ Հարություն Մկրտչյանին մի քանի անգամ դատի են տվել․ Yerkir.amՀայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր ԱվետիսյանՀայաստան - Հունգարիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են «Գո՞րծ եք կարում․ Նիկո՛լ, ցիգանսկի տաբրդ հավաքի ջհանդամվի մեր երկրից»․ պահեստազորի փոխգնդապետ Պետք է այնքան ուժեղ լինենք, որ չկարողանան մեզ հոշոտել. Մենուա Սողոմոնյան«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից Ինչ հարկեր են վճարում աշխատողները, և որքանով կավելացնի այդ բեռը առողջության ապահովագրությունը