Երևան, 15.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգևոր քայքայումը՝ ազգային սպառնալիք. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակության մեջ հետևողականորեն խորանում է մի լուրջ հոգևոր ճգնաժամ՝ կապված աղանդավորական և կեղծ հոգևոր շարժումների տարածման հետ։ Եթե նախորդ տասնամյակներում դրանք գործում էին հիմնականում մայրաքաղաքում և որոշ փոքր համայնքներում, ապա այսօր դրանց ազդեցությունը նկատվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աղանդավորական կառույցներն առավել ակտիվ են այն շրջաններում, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, իսկ կրթական միջավայրը չի ապահովում բավարար հոգևոր պաշտպանվածություն։ Պետական ոչ արդյունավետ քաղաքականությունը և հավատքի ու արժեքային կրթական ծրագրերի անբավարար վիճակը ստեղծել են այնպիսի դատարկություն, որն արագորեն լցվում է կեղծ հոգևոր ուղղություններով և առաջարկներով։

Այսօր բազմաթիվ աղանդներ ներթափանցել են ոչ միայն ընտանիքներ, այլև դպրոցներ, համացանցային միջավայր, անգամ տեղական համայնքային կառույցներ։ Նրանց գործունեությունը քողարկվում է «բարեգործության», «կրթական նախաձեռնության» կամ «հոգեբանական աջակցության» անվան տակ, սակայն խորքում գործում է նույն հին մեխանիզմը՝ մարդկանց կտրել ազգային ինքնությունից, խաթարել Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը և թուլացնել հանրային միասնությունը։ Աղանդների գործունեության հետևանքով բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, մարդիկ կորցնում են իրենց ազատ կամքը, սեփականությունը, երբեմն էլ՝ կյանքը: Ավելին, այդ կառույցները խրախուսում են իրենց անդամներին խզել կապերը ընտանիքի, ոչ հավատացյալ բարեկամների հետ, եթե նրանք «դադարել են հավատալ»: Սովորաբար որոշ աղանդներ իրենց ներսում ունեն հստակ վերահսկման, մեկուսացման և գաղափարական մանիպուլ յացիայի համակարգ, ինչը թույլ է տալիս դասել նրանց որպես վտանգավոր աղանդ՝ անձի ազատությունների տեսանկյունից։

Ամենացավալին այն է, որ պետությունը, փոխանակ համակարգված պայքար սկսելու այս հսկայական վտանգի դեմ, անում է ճիշտ հակառակը. մեղմ ասած՝ քննադատում է Հայ առաքելական եկեղեցուն: Վերջին տարիներին նկատվում է մի վտանգավոր միտում, երբ պետական կառույցների կամ քաղաքական շրջանակների խոսքը հաճախ օգտագործվում է ոչ թե աղանդների, այլ հենց Եկեղեցու հոգևոր առաջնորդների դեմ։ Սա ոչ միայն անհասկանալի, այլև վտանգավոր երևույթ է, որովհետև հենց Հայ եկեղեցին է մեր ազգային հոգևոր ինքնության գլխավոր հենասյունը։ Երբ իշխանությունը պայքարում է այդ հենասյան դեմ, իրականում նպաստում է այն ուժերին, որոնք համակարգված ձևով քայքայում են հասարակության հոգևոր հիմքերը։

Տպավորություն է, թե կառավարությունը կորցրել է իր առաջնահերթությունները՝ թողնելով հոգևոր դաշտը ինքնահոսի։ Աղանդների դեմ որևէ համակարգված ռազմավարություն չկա, այնինչ աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը պետք է գտնվի խիստ վերահսկողության տակ՝ պետական անվտանգության և հասարակական կայունության նկատառումներով՝ մշակելով ազգային ինքնության պահպանման պետական և համայնքային համատեղ ծրագրեր։ Այս լռությունը դարձել է հովանավորող մշուշոտ և ստվերային միջավայր այն կազմակերպությունների համար, որոնք ունեն հստակ արտաքին ֆինանսավորում և գաղափարական ուղղվածություն։ Նրանց նպատակը ոչ թե միայն նոր հավատացյալներ հավաքագրելն է, այլ հասարակության հոգևոր և ազգային կառուցվածքը ներսից քայքայելը։ Այս առումով կառավարության կողմից ողջամտության վրա հիմնված արդյունավետ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի։ Պետք է մշակվեն և կիրառվեն մեխանիզմներ, որոնք կդիմադրեն աղանդների մանիպուլ յացիաներին, կբարձրացնեն հանրային իրազեկությունը և կպաշտպանեն ազգի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Առանց պետության հետևողական և միանշանակ դիրքորոշման, աղանդավորական կազմակերպությունները կարող են թուլացնել ավանդական եկեղեցու հեղինակությունը և խաթարել ազգային ինքնագիտակցությունը։

Ըստ էության, աղանդները մարդկանց առաջարկում են արագ և պարզ հոգևոր էյֆորիա՝ տեսիլքներ, լեզուներով խոսք և գերբնական «լույսի» զգացողություններ։ Իրական աղանդավորական ուսմունքը զգալիորեն պարզեցված է՝ Սուրբ Հոգու ներկայությունը փոխարինելով «արտաքին ուժով» կամ «էներգիայով», մերժելով կամ աղավաղելով Սուրբ Հոգու աստվածային բնույթը։ Արդյունքում անհատը կախված է դառնում առաջնորդներից, կորցնում ինքնուրույն մտածողությունը և խոր հոգևոր աճի հնարավորությունը։ Այս մոդելը սպառնում է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնությանը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այս առումով կարևոր է որպես օրինակ ներկայացնել Սուրբ Հոգու էությունը՝ ցույց տալով, թե ինչպես է այն ընկալվում ավանդական քրիստոնեական ուսմունքներում։

Ներկայիս աշխարհում, երբ հոգևոր գիտակցության դաշտը աղավաղվել է տարատեսակ կեղծ ուսմունքներով, կարևորվում է Սուրբ Հոգու դերի վերաիմաստավորումը քրիստոնեական հավատքի մեջ և նրա տարբերակումը աղանդների առաջարկած մակերեսային և մանիպուլ յատիվ գաղափարներից։ Խոսքը միայն աստվածաբանական տեսության մասին չէ։ Խոսքը մարդուն, հանրությանը և նույնիսկ պետությանը վերաբերող կենսական իրականության մասին է։

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր մարդկանց համար դժվար է ըմբռնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը և Սուրբ Հոգու անտեսանելի գործողությունները մարդու մեջ, որովհետև այդ գործընթացը պահանջում է հոգևոր խորություն, ներքին լռություն և անձի մշտական ինքնաճանաչման ձգտում։ Սուրբ Հոգին առանցքային հիմնասյուն է քրիստոնեական հավատքի մեջ, և նրա սխալ կամ կիսատ մեկնաբանությունները հաճախ այն հիմնական պատճառն են, որոնց վրա կառուցվում են աղանդավորական ուսմունքները՝ խեղաթյուրելով հավատքի էությունը և թույլ տալով մարդկանց ընկնել հոգևոր մոլորության մեջ։

Ներկայում գիտությունը կարող է ուսումնասիրել ուղեղի բջիջները, չափել հույզերը, արձանագրել մտածողության ընթացքը, բացատրել նեյրոնային կապերը և դիտարկել մարդու վարքագիծը՝ գիտական մեթոդներով։ Սակայն որքան էլ խորանա գիտությունը նյութական աշխարհի ուսումնասիրության մեջ, այն կանգ է առնում այնտեղ, որտեղ սկսվում է անտեսանելի, բայց իրական հոգևոր կյանքը։ Ոչ մի լաբորատոր փորձ չի կարող բացատրել, թե որտեղից է գալիս ներշնչանքը, խղճի ձայնը, ներողամտության զգացումը կամ հավատքը։ Այդ ամենը ծնվում է ոչ թե ֆիզիկական ուղեղում, այլ այն հոգևոր տարածքում, որտեղ մարդը Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցվում է Աստծո հետ։ Աստվածաշունչը բազմիցս հիշատակում է Սուրբ Հոգու ներգործությունը մարդու մեջ, բայց միշտ խորհրդավոր կերպով։ Ըստ մեր հոգևոր հայրերի, Սուրբ Հոգին անտեսանելի է, բայց ունի զորավոր բնույթ։ Նա գործում է մարդու ներսում՝ առանց աղմուկի, առանց ցուցադրական հրաշքների, խաղաղությամբ, ներշնչմամբ և լռությամբ, ինչը մարդուն դարձնում է ստեղծագործ և պատասխանատու էակ։ Ըստ հոգևոր հայրերի խրատների, մարդը պետք է կարողանա իր ներսում լսել Հոգու ձայնը, ինչը կսովորեցնի նրան ամեն բան։

Չնայած ավանդական Եկեղեցու ճշմարիտ ուղուց աղանդավորների էական շեղումներին, այնուամենայնիվ, կրոնական ազատությունը մնում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը, և դա ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ: Սակայն այդ ազատության անվան տակ գործող մանիպուլ յատիվ ու ներգործող կառույցները, որպես կանոն, զերծ են վերահսկողությունից՝ հաճախ վերածվելով հասարակական վտանգի։ Ըստ էության, այսօր մեր հասարակության մեջ կան բավական լայն դժգոհություններ աղանդավորական շարժումների նկատմամբ, սակայն այդ դժգոհություններն առավելապես արտահայտվում են մասնավոր մակարդակում՝ անհատների մտահոգություններով, հոգևորականների զգուշացումներով կամ փոքր խմբերի արձագանքներով։ Աղանդների գործունեության դեմ ձևավորված անհատական կամ համայնքային դժգոհությունները, սոսկ զգացմունքային մակարդակում մնալով, չեն կարող արդյունավետորեն դիմագրավել այն խորքային ճգնաժամին, որը ստեղծում են այս կառույցները։ Միևնույն ժամանակ հասարակությունը չի կորցրել իր ներքին զգացողությունը՝ տարբերակելու ճշմարիտ և կեղծ հոգևոր երևույթները։ Մարդիկ զգում են վտանգը, սակայն, առանց պետական ռազմավարության և հստակ հոգևոր ուղղորդման, այդ զգացողությունները հաճախ վերածվում են անարդյունավետ քննադատության կամ անորոշ վախերի։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել իր ժողովրդի հոգևոր անվտանգությունը, ապա չի կարող պաշտպանել նաև իր ազգային ինքնությունը։ Ազգի ապագան միայն հողի կամ տարածքի վրա չի կառուցվում, այլ նաև հոգևոր իրականության մեջ։ Եվ երբ հոգին դեգերում է մշուշում և չի գտնում ճշմարիտ ուղին, նույնիսկ սեփական հողը դառնում է օտար։ Իսկ երբ պետությունը լռում է, հոգևոր քայքայումը դառնում է ազգային սպառնալիք։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Մեկ օրում չորս մարդու կյանք խլած տղամարդը կարող է խուսափե՞լ պատասխանատվությունից. Դատահnգեբուժական փորձաքննություն է նշանակվել Մեսսիի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ պարգևեցին Արգենտինային Անգոլայի դեմ խաղում Արգելվել է WarGonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցից մինչև Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում հայ գրոսմայստերները իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի արդյունքով Եվրամիությունը մտադիր է վերացնել ապրանքների փոքր փաթեթների անմաքս ներմուծումը Մասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԳյումրիում 2-ամյա տղան իր ծննդյան օրը տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել Երևանն ունի փրկարարական վարչության նոր պետ Ձեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա ՂահրամանյանԻռլանդիան 2–0 հաշվով հաղթեց Պորտուգալիային․ Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին Սեբաստիա փողոցում բшխվել են Գյումրու շտապօգնության ավտոմեքենան ու «Subaru»-ն Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները Հաստատվել է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Ջերմաստիճանը կբարձրանա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին բարձր մասնակցությամբ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի․ Լենա ՄաթևոսյանԳնացեք ընտրատեղամասեր և կարտարեք ձեր քաղաքացիական պարտավորությունը «Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք համայնքային ընտրություններինՎաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լենա ՄաթևոսյանԳագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը․ Իվետա ՏոնոյանԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողի Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ․ Էդմոն Մարուքյան Առեղծվածային ու ողբերգական դեպք․ Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրություններին․ Աշոտ ՄարկոսյանՄինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ ՎարդևանյանԱմենասարսափելի առաքելությունը․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը ՎԶԵԲ-ը 150 մլն եվրո կհատկացնի Ամերիաբանկին՝ ձեռնարկատերերի ֆինանսավորման ընդլայնման համարԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետԵրևանի պարեկները ապօրինի զենք կրելու և պահելու դեպք են բացահայտել Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե ՔՊ-ն«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը չկար, երբ Արցախը հայկական էր. Արմեն Մանվելյան Կարգելվի պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից տարաների, սպասքի օգտագործումը․ խոշոր տուգանք կլինի Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը պարտվել է Չեռնոգորիայի ընտրանուն Մաքսիմ Գալկինին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում Գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև. եղանակն այս օրերին Հորեղբորս թոռն ա. Բարեկամներով եկել են՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու Ինչպե՞ս են փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները, կապ կա՞ մոր հետ Արագությունը գերազանցած մեքենայում հիվանդ երեխա է եղել․ շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն Հերթական աննախադեպ աբսուրդը Սամվել Կարապետյանի գործով. Արամ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ Փաշինյանին զեկուցել են, որ Վաղարշապատում իրենց վիճակը ծանրագույն էԵրեխան կտրել է այտը քաղաքի հայտնի խաղասենյակում․ (լուսանկարներ)Կոչ եմ անում ընտրել իրական ընդդիմադիր թեկնածուներին՝ մերժելով գործող իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին․ Էդմոն ՄարուքյանԿրթությունը պետք չէ կապել միայն փողի հեռանկարի հետ. Մենուա ՍողոմոնյանՔաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին Հզոր «դեղամիջոց» շաքարային դիաբետի դեմ