Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հոգևոր քայքայումը՝ ազգային սպառնալիք. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակության մեջ հետևողականորեն խորանում է մի լուրջ հոգևոր ճգնաժամ՝ կապված աղանդավորական և կեղծ հոգևոր շարժումների տարածման հետ։ Եթե նախորդ տասնամյակներում դրանք գործում էին հիմնականում մայրաքաղաքում և որոշ փոքր համայնքներում, ապա այսօր դրանց ազդեցությունը նկատվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աղանդավորական կառույցներն առավել ակտիվ են այն շրջաններում, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, իսկ կրթական միջավայրը չի ապահովում բավարար հոգևոր պաշտպանվածություն։ Պետական ոչ արդյունավետ քաղաքականությունը և հավատքի ու արժեքային կրթական ծրագրերի անբավարար վիճակը ստեղծել են այնպիսի դատարկություն, որն արագորեն լցվում է կեղծ հոգևոր ուղղություններով և առաջարկներով։

Այսօր բազմաթիվ աղանդներ ներթափանցել են ոչ միայն ընտանիքներ, այլև դպրոցներ, համացանցային միջավայր, անգամ տեղական համայնքային կառույցներ։ Նրանց գործունեությունը քողարկվում է «բարեգործության», «կրթական նախաձեռնության» կամ «հոգեբանական աջակցության» անվան տակ, սակայն խորքում գործում է նույն հին մեխանիզմը՝ մարդկանց կտրել ազգային ինքնությունից, խաթարել Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը և թուլացնել հանրային միասնությունը։ Աղանդների գործունեության հետևանքով բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, մարդիկ կորցնում են իրենց ազատ կամքը, սեփականությունը, երբեմն էլ՝ կյանքը: Ավելին, այդ կառույցները խրախուսում են իրենց անդամներին խզել կապերը ընտանիքի, ոչ հավատացյալ բարեկամների հետ, եթե նրանք «դադարել են հավատալ»: Սովորաբար որոշ աղանդներ իրենց ներսում ունեն հստակ վերահսկման, մեկուսացման և գաղափարական մանիպուլ յացիայի համակարգ, ինչը թույլ է տալիս դասել նրանց որպես վտանգավոր աղանդ՝ անձի ազատությունների տեսանկյունից։

Ամենացավալին այն է, որ պետությունը, փոխանակ համակարգված պայքար սկսելու այս հսկայական վտանգի դեմ, անում է ճիշտ հակառակը. մեղմ ասած՝ քննադատում է Հայ առաքելական եկեղեցուն: Վերջին տարիներին նկատվում է մի վտանգավոր միտում, երբ պետական կառույցների կամ քաղաքական շրջանակների խոսքը հաճախ օգտագործվում է ոչ թե աղանդների, այլ հենց Եկեղեցու հոգևոր առաջնորդների դեմ։ Սա ոչ միայն անհասկանալի, այլև վտանգավոր երևույթ է, որովհետև հենց Հայ եկեղեցին է մեր ազգային հոգևոր ինքնության գլխավոր հենասյունը։ Երբ իշխանությունը պայքարում է այդ հենասյան դեմ, իրականում նպաստում է այն ուժերին, որոնք համակարգված ձևով քայքայում են հասարակության հոգևոր հիմքերը։

Տպավորություն է, թե կառավարությունը կորցրել է իր առաջնահերթությունները՝ թողնելով հոգևոր դաշտը ինքնահոսի։ Աղանդների դեմ որևէ համակարգված ռազմավարություն չկա, այնինչ աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը պետք է գտնվի խիստ վերահսկողության տակ՝ պետական անվտանգության և հասարակական կայունության նկատառումներով՝ մշակելով ազգային ինքնության պահպանման պետական և համայնքային համատեղ ծրագրեր։ Այս լռությունը դարձել է հովանավորող մշուշոտ և ստվերային միջավայր այն կազմակերպությունների համար, որոնք ունեն հստակ արտաքին ֆինանսավորում և գաղափարական ուղղվածություն։ Նրանց նպատակը ոչ թե միայն նոր հավատացյալներ հավաքագրելն է, այլ հասարակության հոգևոր և ազգային կառուցվածքը ներսից քայքայելը։ Այս առումով կառավարության կողմից ողջամտության վրա հիմնված արդյունավետ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի։ Պետք է մշակվեն և կիրառվեն մեխանիզմներ, որոնք կդիմադրեն աղանդների մանիպուլ յացիաներին, կբարձրացնեն հանրային իրազեկությունը և կպաշտպանեն ազգի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Առանց պետության հետևողական և միանշանակ դիրքորոշման, աղանդավորական կազմակերպությունները կարող են թուլացնել ավանդական եկեղեցու հեղինակությունը և խաթարել ազգային ինքնագիտակցությունը։

Ըստ էության, աղանդները մարդկանց առաջարկում են արագ և պարզ հոգևոր էյֆորիա՝ տեսիլքներ, լեզուներով խոսք և գերբնական «լույսի» զգացողություններ։ Իրական աղանդավորական ուսմունքը զգալիորեն պարզեցված է՝ Սուրբ Հոգու ներկայությունը փոխարինելով «արտաքին ուժով» կամ «էներգիայով», մերժելով կամ աղավաղելով Սուրբ Հոգու աստվածային բնույթը։ Արդյունքում անհատը կախված է դառնում առաջնորդներից, կորցնում ինքնուրույն մտածողությունը և խոր հոգևոր աճի հնարավորությունը։ Այս մոդելը սպառնում է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնությանը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այս առումով կարևոր է որպես օրինակ ներկայացնել Սուրբ Հոգու էությունը՝ ցույց տալով, թե ինչպես է այն ընկալվում ավանդական քրիստոնեական ուսմունքներում։

Ներկայիս աշխարհում, երբ հոգևոր գիտակցության դաշտը աղավաղվել է տարատեսակ կեղծ ուսմունքներով, կարևորվում է Սուրբ Հոգու դերի վերաիմաստավորումը քրիստոնեական հավատքի մեջ և նրա տարբերակումը աղանդների առաջարկած մակերեսային և մանիպուլ յատիվ գաղափարներից։ Խոսքը միայն աստվածաբանական տեսության մասին չէ։ Խոսքը մարդուն, հանրությանը և նույնիսկ պետությանը վերաբերող կենսական իրականության մասին է։

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր մարդկանց համար դժվար է ըմբռնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը և Սուրբ Հոգու անտեսանելի գործողությունները մարդու մեջ, որովհետև այդ գործընթացը պահանջում է հոգևոր խորություն, ներքին լռություն և անձի մշտական ինքնաճանաչման ձգտում։ Սուրբ Հոգին առանցքային հիմնասյուն է քրիստոնեական հավատքի մեջ, և նրա սխալ կամ կիսատ մեկնաբանությունները հաճախ այն հիմնական պատճառն են, որոնց վրա կառուցվում են աղանդավորական ուսմունքները՝ խեղաթյուրելով հավատքի էությունը և թույլ տալով մարդկանց ընկնել հոգևոր մոլորության մեջ։

Ներկայում գիտությունը կարող է ուսումնասիրել ուղեղի բջիջները, չափել հույզերը, արձանագրել մտածողության ընթացքը, բացատրել նեյրոնային կապերը և դիտարկել մարդու վարքագիծը՝ գիտական մեթոդներով։ Սակայն որքան էլ խորանա գիտությունը նյութական աշխարհի ուսումնասիրության մեջ, այն կանգ է առնում այնտեղ, որտեղ սկսվում է անտեսանելի, բայց իրական հոգևոր կյանքը։ Ոչ մի լաբորատոր փորձ չի կարող բացատրել, թե որտեղից է գալիս ներշնչանքը, խղճի ձայնը, ներողամտության զգացումը կամ հավատքը։ Այդ ամենը ծնվում է ոչ թե ֆիզիկական ուղեղում, այլ այն հոգևոր տարածքում, որտեղ մարդը Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցվում է Աստծո հետ։ Աստվածաշունչը բազմիցս հիշատակում է Սուրբ Հոգու ներգործությունը մարդու մեջ, բայց միշտ խորհրդավոր կերպով։ Ըստ մեր հոգևոր հայրերի, Սուրբ Հոգին անտեսանելի է, բայց ունի զորավոր բնույթ։ Նա գործում է մարդու ներսում՝ առանց աղմուկի, առանց ցուցադրական հրաշքների, խաղաղությամբ, ներշնչմամբ և լռությամբ, ինչը մարդուն դարձնում է ստեղծագործ և պատասխանատու էակ։ Ըստ հոգևոր հայրերի խրատների, մարդը պետք է կարողանա իր ներսում լսել Հոգու ձայնը, ինչը կսովորեցնի նրան ամեն բան։

Չնայած ավանդական Եկեղեցու ճշմարիտ ուղուց աղանդավորների էական շեղումներին, այնուամենայնիվ, կրոնական ազատությունը մնում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը, և դա ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ: Սակայն այդ ազատության անվան տակ գործող մանիպուլ յատիվ ու ներգործող կառույցները, որպես կանոն, զերծ են վերահսկողությունից՝ հաճախ վերածվելով հասարակական վտանգի։ Ըստ էության, այսօր մեր հասարակության մեջ կան բավական լայն դժգոհություններ աղանդավորական շարժումների նկատմամբ, սակայն այդ դժգոհություններն առավելապես արտահայտվում են մասնավոր մակարդակում՝ անհատների մտահոգություններով, հոգևորականների զգուշացումներով կամ փոքր խմբերի արձագանքներով։ Աղանդների գործունեության դեմ ձևավորված անհատական կամ համայնքային դժգոհությունները, սոսկ զգացմունքային մակարդակում մնալով, չեն կարող արդյունավետորեն դիմագրավել այն խորքային ճգնաժամին, որը ստեղծում են այս կառույցները։ Միևնույն ժամանակ հասարակությունը չի կորցրել իր ներքին զգացողությունը՝ տարբերակելու ճշմարիտ և կեղծ հոգևոր երևույթները։ Մարդիկ զգում են վտանգը, սակայն, առանց պետական ռազմավարության և հստակ հոգևոր ուղղորդման, այդ զգացողությունները հաճախ վերածվում են անարդյունավետ քննադատության կամ անորոշ վախերի։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել իր ժողովրդի հոգևոր անվտանգությունը, ապա չի կարող պաշտպանել նաև իր ազգային ինքնությունը։ Ազգի ապագան միայն հողի կամ տարածքի վրա չի կառուցվում, այլ նաև հոգևոր իրականության մեջ։ Եվ երբ հոգին դեգերում է մշուշում և չի գտնում ճշմարիտ ուղին, նույնիսկ սեփական հողը դառնում է օտար։ Իսկ երբ պետությունը լռում է, հոգևոր քայքայումը դառնում է ազգային սպառնալիք։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Առաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանԱռաջատար նեյրոցանցերում մարդկանց սպանելnւ պատրաստակամություն են հայտնաբերել«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ ենՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները