Երևան, 14.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քայլող մարդասպանը՝ Կոտայքում․ ամուսինների սպանությունից հետո փախչելիս սպանել է ևս երկու հոգու՝ փորձելով առևանգել մեքենան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեկ օրում չորս մարդու կյանք խլած տղամարդը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնք եղել են իր հարևանները, նրանց հետ դեպքի օրը՝ առավոտյան վիճաբանել է, իսկ վեճից հետո գնացել նրանց հետևից և սպանել դաշտում։ Պարզվել է՝ ամուսինների սպանությունից հետո դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո տղամարդը սպանել է ևս երկու հոգու՝ արդեն Զովաշենում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Զովաշենի սպանության զոհերը 60-ամյա տղամարդու թիրախում հայտնվել են պատահաբար, երբ պարզապես փորձում  էին հանգստանալ՝ բնության գրկում։ Մենք տեղեկացանք, որ սպանված կինը արտերկրում է բնակվում, սպանված տղամարդու հետ ընկերներ են եղել և ՀՀ վերադառնալուց հետո միասին գնացել են բնության գրկում հանգստանալու։ Այդ ժամանակ էլ նրանց է հանդիպել 60-ամյա հրացանով զինված տղամարդը, որի ուշադրությունը գրավել էր նրանց ավտոմեքենան։ Մեր տեղեկություններով՝ Արամուսում սպանությունից հետո տղամարդը, որը փախուստի էր դիմել և, ըստ ամենայնի, պատրաստվում էր հեռանալ մարզից, Զովաշենում տեսել է իր հաջորդ զոհերին՝ Վահեին և նրա ընկերուհուն, որոնք եղել են ավտոմեքենայով, նախ՝ ցանկացել է  խլել ավտոմեքենան, մերժում ստանալուց հետո էլ՝ սպանել։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել  խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում: Նրա նկատմամբ  հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը): 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Գյումրեցի կնոջը սպանած 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման Թուրքիան մեղադրվում է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ Ինչ հետևանքներ կունենա բանակցություններից հրաժարվելը. Կրեմլը զգուշացնում է Ուկրաինային Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի ընտրանուն 0:1 հաշվովԳազան Պաղեստինի մի մասն է, այդպես պետք է մնա. Ֆիդան Հայաստանում կարող եք հանգիստ քնել․ հայ երկրպագուների ակցիան՝ Հունգարիայում Հաուսենն անդրադարձել է Յամալ-Կարվախալ կոնֆլիկտին ՊՆ հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետը շրջել է Ներքին Հանդ, Շիշկերտ, Ծավ, Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղերով Կարեն Անդրեասյանին Փարիզ է գործուղվում․ որոշում 2026 թվականին զորային բժշկական ծառայությունը կհամալրվի զրահապատ սանիտարական նոր մեքենաներով. ՊՆ Ինչո՞ւ է Վեոլիա ջուր ընկերությանը ներվում այն, ինչ չի ներվում ՀԷՑ-ին․ Արփինե ՀովհաննիսյանՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ավտովթար՝ Լոռու մարզում․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոց ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու ժամկետը Երթևեկության սահմանափակում՝ Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիներում Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել ԱԳ փոխնախարարին Նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինելու Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներինՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում որակի 6 ցուցիչով Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրիի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ․ Էդմոն ՄարուքյանԻգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր Պաշտպանները բողոքարկել են Միքայել Սրբազանի գործով դատավճիռը Սիրիան երկարատև ընդմիջումից հետո վերաբացեց իր դեսպանատունը Մեծ Բրիտանիայում Խոշոր հրդեհ Ազնվաձոր գյուղում. տան հյուրասենյակը, խոհանոցն ու միջանցքն այրվել են Ի՞նչ սովորել, ինչու՞ սովորել․ հանրակրթության բովանդակության հարցը. ՀայաՔվե հիմնասյուներ ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»Դատարանը երեք ամսով երկարացրեց Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը Արտակարգ դեպք, Տիգրան Մեծի պողոտայում վթարից առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել ամուսիններին Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըՄանր «քցոցիներ», պարտքեր․ Հարություն Մկրտչյանին մի քանի անգամ դատի են տվել․ Yerkir.amՀայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր ԱվետիսյանՀայաստան - Հունգարիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են «Գո՞րծ եք կարում․ Նիկո՛լ, ցիգանսկի տաբրդ հավաքի ջհանդամվի մեր երկրից»․ պահեստազորի փոխգնդապետ Պետք է այնքան ուժեղ լինենք, որ չկարողանան մեզ հոշոտել. Մենուա Սողոմոնյան«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից Ինչ հարկեր են վճարում աշխատողները, և որքանով կավելացնի այդ բեռը առողջության ապահովագրությունըՎենետիկի 61-րդ միջազգային բիենալե. հայկական տաղավարում կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է Հրաժարվիր այս դեղերից, եթե ուզում ես երկար ապրելԹրամփը հետաձգեց Բուդապեշտի հանդիպումը․ Լավրովը բացատրում է պատճառը Բժիշկները փրկել են հազվագյուտ հիվանդությամբ տառապող նորածնիԲուսական յուղերի վտանգների մասին