Երևան, 15.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք

ՎԻԴԵՈ

Համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող  հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան  երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի առանցքային թեմաներից էին։ Թեմային թե ֆորումի քննարկումներում, թե առանձին հարցազրույցում անդրադարձան մասնակցիներն ու բանախոսները։ 

«Հայաստանի ներուժն ահռելի է»

Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ֆորումի ընթացքում շեշտեց՝
«Հայաստանի ներուժն ահռելի է ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Պղնձի, մոլիբդենի և ոսկու պահանջարկը միայն աճելու է։ Ըստ կանխատեսումների՝ պղինձը նշանակությամբ կգերազանցի նույնիսկ նավթին։»

Նրա խոսքով, աշխարհում տնտեսական տեղաշարժ է ընթանում՝ նավթի դարաշրջանից դեպի պղնձի դարաշրջան։ Սա հայկական պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ոլորտում նոր հնարավորություն է բացում։

«Միայն այս երեք մետաղների՝ պղնձի, մոլիբդենի և ոսկու հաշվին, առաջիկա տարիներին Հայաստանը կարող է ունենալ 3 մլրդ դոլարից ավել արտահանում», – ընդգծում է Ջհանյանը։

Նա նաև հիշեցնում է՝ համաշխարհային գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, նույնպես պղնձի խտանյութ արտահանելով են փորձում բարելավել արտաքին առևտրի հաշվեկշիռը։

«Մեզ մնում է խելամտորեն օգտագործել մեր հնարավորությունները։ Եթե այս ուղղությամբ հետևողական քայլեր իրականացվեն, Հայաստանը կարող է ունենալ կայուն տնտեսություն և բարձր կենսամակարդակ ունեցող բնակչություն», – ասաց նա։

Ռազմավարական ուղղություն՝ ներդրումների ներգրավում և հանքավայրերի ուսումնասիրություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը ներկայացրեց պետության տեսլականը՝ ուղղված հանքարդյունաբերության արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

«Այս տարի մետաղական հանքավայրերի շահագործման նոր թույլտվություններ չեն տրվել։ Ունենք անհրաժեշտություն՝ կատարել երկրաբանական նոր ուսումնասիրություններ։ Սա ռազմավարական ուղղություն է։ Մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի նախադրյալներ, որ միջազգային փորձ ունեցող կազմակերպությունները ներդրումներ կատարեն Հայաստանում», – ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ արդեն ընթանում են բանակցություններ տարբեր երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Իրանի հետ՝ պղնձաձուլարանի ստեղծման հնարավոր տարբերակների շուրջ։

Վարդանյանը նաև բարձրաձայնեց ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները՝ Տեղեկատվության պակաս, տեղեկատվության անհասանելիություն, ԽՍՀՄ-ից ժառանգված պաշարների հաշվարկման հնացած համակարգ

Այս ամենի լուծման ճանապարհին ձեռնարկվել են մի շարք քայլեր՝
Նախաձեռնվել է թվայնացման լայնածավալ ծրագիր, որպեսզի օտարերկրյա ներդրողները հասանելիություն ունենան համապարփակ և արդիական տեղեկատվության նկատմամբ։
Աշխատանքներ են տարվում՝ Հայաստանն ընդգրկելու CRIRSCO միջազգային կոմիտեում, որի արդյունքում հայկական պաշարների հաշվարկներն ու հաշվետվությունները կլինեն համադրելի միջազգային չափորոշիչներին։
«Մեր ռազմավարությամբ նախատեսում ենք ստեղծել երկրաբանական ծառայություն, որը պատրաստ կլինի աշախատանքի`  մինչև 2027 թվականը։ Այս նախաձեռնության շրջանակում համագործակցում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ վերցնելով նրանց մոդելները», – հավելեց Վարդանյանը։

Հանքարդյունաբերությունը, որպես տարածքային զարգացման հենք
Հանքարդյունաբերությունը միայն տնտեսության մի ճյուղ չէ․ այն ուղղակի ազդեցություն ունի մարզային զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ենթակառուցվածքների բարելավման վրա։ Ներդրողների մուտքն ու նոր հանքավայրերի զարգացումն այդ ազդեցությունն էլ ավելի կխորացնեն։Արտադրության շղթան երկարացնելը շահավետ է և  այն  լուրջ տնտեսական արժեք կարող է ստեղծել, ծրագիրը պաշարների գնահատման  և  տնտեսագիտական լուրջ  հաշվարկներ  է ենթադրում:

«Տարիներ հետո, երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք», – շեշտեց փոխնախարարը:

Հայաստանում  հանքարդյունաբերությունը կարող է ծառայել որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ։ Մինչդեռ ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն խորը վերլուծություն, այլև՝ համարձակ ռազմավարական գործողություններ. խելամիտ կառավարում, միջազգային ստանդարտների ներդրում, ներդրողների ներգրավում և երկարաժամկետ համագործակցություն:

 

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցից մինչև Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը Մասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԳյումրիում 2-ամյա տղան իր ծննդյան օրը տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել Երևանն ունի փրկարարական վարչության նոր պետ Ձեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա ՂահրամանյանԻռլանդիան 2–0 հաշվով հաղթեց Պորտուգալիային․ Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին Սեբաստիա փողոցում բшխվել են Գյումրու շտապօգնության ավտոմեքենան ու «Subaru»-ն Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները Հաստատվել է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Ջերմաստիճանը կբարձրանա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին բարձր մասնակցությամբ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի․ Լենա ՄաթևոսյանԳնացեք ընտրատեղամասեր և կարտարեք ձեր քաղաքացիական պարտավորությունը «Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք համայնքային ընտրություններինՎաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լենա ՄաթևոսյանԳագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը․ Իվետա ՏոնոյանԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողի Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ․ Էդմոն Մարուքյան Առեղծվածային ու ողբերգական դեպք․ Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրություններին․ Աշոտ ՄարկոսյանՄինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ ՎարդևանյանԱմենասարսափելի առաքելությունը․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը ՎԶԵԲ-ը 150 մլն եվրո կհատկացնի Ամերիաբանկին՝ ձեռնարկատերերի ֆինանսավորման ընդլայնման համարԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետԵրևանի պարեկները ապօրինի զենք կրելու և պահելու դեպք են բացահայտել Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե ՔՊ-ն«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը չկար, երբ Արցախը հայկական էր. Արմեն Մանվելյան Կարգելվի պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից տարաների, սպասքի օգտագործումը․ խոշոր տուգանք կլինի Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը պարտվել է Չեռնոգորիայի ընտրանուն Մաքսիմ Գալկինին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում Գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև. եղանակն այս օրերին Հորեղբորս թոռն ա. Բարեկամներով եկել են՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու Ինչպե՞ս են փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները, կապ կա՞ մոր հետ Արագությունը գերազանցած մեքենայում հիվանդ երեխա է եղել․ շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն Հերթական աննախադեպ աբսուրդը Սամվել Կարապետյանի գործով. Արամ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ Փաշինյանին զեկուցել են, որ Վաղարշապատում իրենց վիճակը ծանրագույն էԵրեխան կտրել է այտը քաղաքի հայտնի խաղասենյակում․ (լուսանկարներ)Կոչ եմ անում ընտրել իրական ընդդիմադիր թեկնածուներին՝ մերժելով գործող իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին․ Էդմոն ՄարուքյանԿրթությունը պետք չէ կապել միայն փողի հեռանկարի հետ. Մենուա ՍողոմոնյանՔաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին Հզոր «դեղամիջոց» շաքարային դիաբետի դեմՀինգ տարում վերականգնվող էներգիայի գլոբալ հզորությունները կեռապատկվեն Մենք միասին ընտրելու ենք մեր քաղաքի ապագան․ Խաչիկ ՄանուկյանԹոշակառուներին քաջալերենք, որ աշխատեն, էդ տարիքը ամենաաշխատունակ տարիքն ա․ Փաշինյան Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը. Արմեն Մուրադյան «Мoody’s»-ը «Տաշիր»-ի կառավարման օրոք ՀԷՑ-ին ավելի բարձր վարկանիշ է տվել, քան ՀՀ-ին․ Գաբրիելյան Օգտագործված ջուրն առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա. վարչապետ