Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ում կյանքը ավելի թանկ է, քան Ռուսաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Numbeo-ի (առցանց տվյալների բազա, որը հավաքում է սպառողական գներ, անշարժ գույքի գներ և կյանքի որակի ցուցանիշներ) 2025 թվականին վերաբերող վիճակագրության համաձայն՝ սննդամթերքի գների մասով Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը: Տարածաշրջանում սննդամթերքի գները ավելի բարձր եմ միայն Թուրքիայում, որը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը, իսկ ահա մեր մյուս հարևանների մոտ գները ավելի ցածր են՝ Վրաստանը տեղավորվել է 104-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 112-րդ: Անգամ  Ռուսաստանում է իրավիճակը ավելի բարվոք, պատժամիջոցների տակ կքած ՌԴ-ն այս աղյուսակում 134-րդ հորիզոնականին է, իսկ Իրանը՝ 136-րդ:

Հայաստանում մեկ անձի հաշվով ամսական սննդամթերքի բյուջեն (31 օրվա հաշվարկով) տատանվում է 66 հազար դրամից (շուրջ 175 ԱՄՆ դոլար) մինչև 85 հազար դրամ (շուրջ 225 ԱՄՆ դոլար)։

Ինչո՞ւ է ՀՀ-ում ավելի թանկ սննդամթերքը, քան ՌԴ-ում,  Ադրբեջանում,  հարևան Իրանում կամ Վրաստանում. պատճառները պարզելու համար MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ:

«Numbeo-ն ոչ միայն ըստ պետությունների է տալիս, այլ նաև ըստ քաղաքների, և մի պահ Երևանը անգամ ավելի թանկ էր, քան Մոսկվան: 2022թ.-ին, երբ ՌԴ-ից մարդկանց ներհոսք եղավ, Երևանի կենտրոնում 42-45 քմ բնակարանն ավելի թանկ էր, քան նույնիսկ Մոսկվայի կենտրոնում, Երևանում ապրելն ավելի թանկ էր»,- հիշեցրեց Թավադյանը:

Ըստ տնտեսագետի, եթե այժմ Երևանը համեմատենք Մոսկվայի հետ, ապա մի քանի բան կա, որ ավելի էժան է Երևանում՝ տրանսպորտը, բնակարանները, սակայն, օրինակ, ռեստորանների, սննդամթերքի միջին գները ՀՀ-ում ավելի բարձր է:
Թե ինչո՞ւ է սննդամթերքն ավելի թանկ, տնտեսագետը մի քանի գործոն թվարկեց. 

«Պատճառներից մեկը՝ Լարսի ճանապարհին կոռուպցիոն հարկ ենք վճարում, ճիշտ է, ԵԱՏՄ անդամ պետություն ենք, ըստ էության՝ ՌԴ-ից եկող ապրանքը պետք է առանց մաքսատուրք է գա, բայց Լարսի սահմանը մեր համար միակ ուղին է և սահմանափակված է անցողության տեսանկյունից ձմռանը, իսկ տեղափոխող կազմակերպությունները հակված են կոռուպցիայի, և կոռուպցիոն ռիսկն այնտեղ մեծանում է Վրաստանի սահմանին»,- ասաց Թավադյանը: 

Բացի այս, հավելեց տնտեսագետը, ՀՀ մեծ քանակությամբ կապիտալ է եկել, և ՀՀ տնտեսական աճը վերջին տարիներին պայմանավորված է դրսից, հիմնականում ՌԴ-ից եկող գումարներով: Թավադյանը շեշտեց՝ կառավարության անդամները նշում են, որ գումարի խնդիր չկա երկրում, և իսկապես ՀՀ այնքան գումար է մտել, որ որոշ խնդիրներ են առաջացել, գումարի քանակությունն աճ է ապահովել, սակայն միայն արտաքին գումարի մուտքի հաշվին, ու այս ամենը հանգեցրել է նրան, որ գումարի ավելցուկը  գների որոշակի աճ է ապահովել:

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Զգուշացում Շիրակի մարզի բնակիչներին․ ՆԳՆ ՓԾ Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանԲանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով Երբեք մի գնեք այս կոնֆետները ձեր երեխաների համար2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք, հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը․ Շարմազանով Ալիևը պարզ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է պատերազմին, իրականացրել է ատելության քարոզ. ադրբեջանագետ Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Հայտնի է դարձել, թե որքան կարելի է վաստակել Bitcoin-ով 2026 թվականինՍա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան