Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր ձևավորվող քաղաքական-հանրային միավորները, դաշինքները շատ կարևոր են, ունեն լուրջ առաքելություն՝ նոր խիզախ, ոչ ստանդարտ գաղափարներ․ Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների շեմին այս հասարակությունից պետք է ձևավորվեն մոտիվացված ընտրազանգվածներ, որոնք կգիտակցեն իրենց դերը փոփոխության ճանապարհին։ Սա է հաղթելու եղանակը։

Պարտությունից՝ վերածնունդ

Հայաստանի և հայկականության վերածննդի՝ այս պահին իրական հույսը, թերևս, քաղաքացիներով լեցուն եկեղեցիներն են։ Պատարագների օրերին, սովորական օրերին, ցանկացած ժամի, այնտեղ կարելի է տեսնել մեծ թվով մարդկանց, հատկապես՝ երիտասարդների, ինչն ամենաուրախալին է։

Սա նշանակում է, որ կա գենետիկ հիշողության, ոչ նյութական արժեքների, հոգևորի պահանջ։ Սա վերածննդի պոտենցիալ է, որը կարող է իրացվել, բայց կարող է նաև մնալ որպես տեսություն։

Աշխարհիկ համակարգերի բացառիկ քայքայման և անելիքի չիմացության պայմաններում սա իսկապես հույսի ռեսուրս է, բայց այն պետք է վերափոխել իրական հողի վրա իրական զարգացման տեսլականի։ Սա նշանակում է, որ պարտության հասարակությունն ունի չպարտված անհատ, իսկ եթե դա այդպես է, ուրեմն պարտությունը ժամանակավոր է։

Եկեղեցին մի կողմից դիմակայում է իր դեմ սանձազերծված այլանդակ արշավին, որի ընթացքում հանրությանը ներկայանում է իր փայլուն հոգևոր դասով, զուգահեռաբար՝ հանդես է գալիս որպես ազգայինի, մարդավայելի, վերածննդի պոտենցիալի գանձատուփ։ Եկեղեցին վերածննդի ճանապարհին ստիպված դառնում է քաղաքացիական հասարակության միակ ինստիտուտը՝ փորձելով փոխարինել հասարակության ջարդված ողնաշարը։

Նոր քաղաքական միավորները՝ նոր առաքելությամբ

Եկեղեցին իսկապես որպես գանձատուփ պահում է առողջ անհատին, որպես նոր առողջ հասարակության սերմ, ծիլ։

Զուգահեռ պրոցեսով՝ արագորեն պիտի ձևավորվեն աշխարհիկ էֆեկտիվ համակարգերը, կամ՝ վերածննդի նոր էլիտաները, ու եկեղեցու փայփայած պոտենցիալը դարձնեն զարգացման ծրագիր, հետպարտության վերականգնման ռազմավարություն, վերածննդի կոնկրետ-կիրառական տեսլական, որպեսզի հույսը, շանսը, պոտենցիալն իրացվի։

Այս իմաստով՝ նոր ձևավորվող քաղաքական-հանրային միավորները, դաշինքները շատ կարևոր են, ունեն լուրջ առաքելություն՝ նոր խիզախ, ոչ ստանդարտ գաղափարներ, նոր առողջ բանաձևեր ու առաջարկներ հասարակությանը տալու։ Շատ ճիշտ պրոցես է, երբ հետաքրքիր անհատները մեկտեղում են ուժերը նոր միավորների մեջ։ Դրանց մի մասը կհաջողի, մյուսը՝ ոչ, էականը դա չէ, այլ այն, որ նոր միավորները նոր մարդկանցով ու նոր ասելիքով խոսեն սեփական հասարակության հետ։ Իներցիոն սպասումը վատ գործընկեր է։

Նոր մարդկային ակտիվ ռեսուրս կարող են բերել նոր միավորները՝ նոր գաղափարներով, նոր ասելիքով ու նոր աշխատելաոճով։

Ընտրություն՝ ոչ մանդատի մասին

Իմ կոչն է հարյուրավոր պարկեշտ ու պայքարող անհատներին՝ մի´ խուսափեք ինտեգրվել որևէ քաղաքական միավորի, ձեզ հետ բերեք նոր մարդկանց՝ իրենց «ես»-ով։ Հիմա այն պահը չէ, երբ կարելի է ասել՝ ես քաղաքական գործիչ չեն, կամ ընտրություններին չեմ ուզում մասնակցել։ Սա ընտրություն է ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն Հայաստանում ապրելու հնարավորության, հետևաբար՝ պայքարող մարդը չի կարող մի կողմ քաշված մնալ։ Եթե այս առողջ խավը չինտեգրվի ընտրական պրոցեսներին, նրանց տեղը զբաղեցնելու են ստաժավոր կարիերիստները, շքախմբերը։ Հայաստանն այս ռեսուրսով շանս չունի։

Այսօր մեր աչքի առաջ որոշում են կայացնում, որ մենք մեր երկրում չպետք է ապրենք։ Սրա մասին է այսօրվա իրականությունը, ամբողջ պրոցեսը, կալանավորումների, եկեղեցազավթման պրոցեսի էությունը, իշխանական քարոզչության ասելիքը։ Իսկ մեր պայքարի էությունը (այդ թվում՝ ընտրությունների) մեր երկրում ապրելու իրավունքն ու հնարավորությունը պահելն է»,-գրել է նա։

ԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Զգուշացում Շիրակի մարզի բնակիչներին․ ՆԳՆ ՓԾ Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանԲանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով Երբեք մի գնեք այս կոնֆետները ձեր երեխաների համար2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք, հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը․ Շարմազանով Ալիևը պարզ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է պատերազմին, իրականացրել է ատելության քարոզ. ադրբեջանագետ Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Հայտնի է դարձել, թե որքան կարելի է վաստակել Bitcoin-ով 2026 թվականինՍա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է