Համաշխարհային մարզաշխարհում Հայոց Եռագույնն ու Հայաստանի անունը պատվով բարձր պահած մեր անվանի մարզիկները միացել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին
ԲԼՈԳԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Համաշխարհային մարզաշխարհում Հայոց Եռագույնն ու Հայաստանի անունը պատվով բարձր պահած մեր անվանի մարզիկները միացել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին։
Մեր չեմպիոնները նվիրումով մասնակցում են շինարարական աշխատանքներին՝ իրենց ուժով և հավատով դառնալով այս պատմական նախաձեռնության մասնակիցը։
Ինչպես մրցահարթակներում են նրանք պայքարում Հայաստանի հաղթանակի համար, այնպես էլ այստեղ են՝ միասին կերտելու մի կոթող, որը հավերժ կմնա որպես ազգային վերածննդի և ներքին համերաշխության խորհրդանիշ։ Այս ճարտարապետական կոթողը, ինչպես մեր մարզիկների հաղթանակները Հայաստանը կներկայացնի աշխարհին՝ որպես ուժեղ և համախմբված ազգ։
Մարզիկները ևս մեկ անգամ վերահաստատում են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության կարևորությունը, վստահ լինելով, որ առողջ սերունդն է երկրի ապագայի հիմքը։
Միասնականությամբ ու հավատով կերտենք մեր ապագան և հասնենք նոր հաղթանակների:
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



