Երևան, 09.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինքնախաբեություն է կարծել, որ ձեր հետևից չեն գա.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վայրագ ձերբակալությունն ու հաջորդող կալանավորումը, որքան էլ որ մեկ անձի ու նրա ֆեյսբուքյան գրառման հետ կապված իրադարձություն թվան, իրականում ու խորքում վերաբերում են ամբողջ հասարակությանը: Դա, եթե կուզեք, յուրօրինակ շրջադարձային կետերից մեկն է մեր երկրի կյանքում, որ այլևս ընկղմվում է դարչնագույն տոտալիտարիզմի ու հիստերիկ անձնիշխանության թունավոր ճահիճը: Փաշինյանի գլխավորած «ժողբաստիոնային» իշխանությունն անցնում է հանրությանն ահաբեկելու և տոտալ իրավազրկման, վախով կաշկանդելուն նպատակաուղղված գործողությունների:

Ի՞նչ է կատարվել այդ ձերբակալությամբ, և ինչո՞ւ ենք այն որոշակի առումով համարում «շրջադարձային»:

Հրապարակային ակտիվ դրսևորում ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը, խիստ բորբոքված Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ու քահանաների նկատմամբ իշխանության վերջին հալածական դրսևորումներից, սոցցանցային իր օգտահաշվի էջում կոշտ գրառում է արել, տվել սուր բնորոշումներ: Ըստ որում, մասնագիտության բերումով, նա, որպես պաշտպան, ընդգրկված է Բագրատ սրբազանի և մյուսների՝ «18 արդարների» դեմ ներկայացված մեղադրանքներով ընթացող գործում: Այդ գրառումից կարճ ժամանակ անց դիմակավորված ու հատուկ հանդերձավորված «կալանիչ խմբի» միջոցով հենց Շենգավիթի դատարանի մոտ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, փաստաբանի վրա կատարվում է հարձակում, ձերբակալման ուժային գործողություն: Ըստ էության, դա նպատակային ու ցուցադրական «պատժիչ գործողություն» էր, և առնվազն ենթադրելի է, որ փաստաբանին նման կերպ ձերբակալելու հրաման տվողներն այդպիսի նպատակ էին հետապնդում:

Տվյալ պարագայում անհամաչափ ուժի ցուցադրությունը ուղղված էր ոչ թե ձերբակալվող անձի, այլ ամբողջ հասարակության դեմ:

Շրջադարձայինի մասին:

Նախ՝ եթե կատարվածը և փաստաբանին մեղսագրվող արարքը կապված է բացառապես հրապարակայնորեն կոշտ խոսք ասելու հետ, ապա այստեղ մի ամբողջ շարան հարցեր են ծագում: Դրանց թվում՝ ամենից էականը, կարծում ենք, այն հարցն է, թե իրավապահ համակարգի նման խիստ մոտեցման պայմաններում ինչպե՞ս է, որ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել նույն Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների դեմ: Այսինքն, ի՞նչ. իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու սատելիտները ազատորեն կարող են ինչ ասես ասել ընդդիմախոսների, երկրի քաղաքացիների, հայազգի մարդկանց, Ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների, տեղացի և օտարերկրյա իրավապաշտպանների հասցեին, իսկ, այ, ընդդիմադիր հայացնքեր ունեցող քաղաքացիները միանգամից «հանցագործ» են դառնո՞ւմ մի թեթև խոսքից: Եվ ո՞ւր մնացին օրենքը, օրինականությունն ու իրավահավասարությունը: Բայց համարենք սա հռետորական հարց...

Մյուս էական հանգամանքն այն է, որ քաղաքացին ձերբակալվել և կալանավորվել է կարծիք արտահայտելու համար: Ի լրումն ամենի, դա ուղիղ գծով նշանակում է տարփողված «ժողովրդավարության» ավարտը, եթե կուզեք՝ վերջը:

Եթե հենց փաստաբանն է հայտնվում իշխանության ռեպրեսիվ մարմինների հետապնդման թիրախում, ապա դա հստակ ուղերձ է ոչ միայն մնացած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, այլև ամբողջ հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացու: Այդ «ուղերձը» հենց սպառնալիք է: Դրանից ավելի ուղիղ սպառնալն այն կլինի, եթե Փաշինյանը ամենօրյա «սրտիկ» անելուց հետո հայտարարի, որ Հայաստանում այլևս բոլորն անխտիր համարվում են առերևույթ կալանավորված, այնպես որ՝ թող պատրաստ լինեն բանտում հայտնվելուն:

Մանավանդ, սպասվող համապետական ընտրությունների նախաշեմին նման ռեպրեսիվ մոտեցումը էլ ավելի սուր է ընկալվում և ընդգծվում:

Անկասկած, կլինեն հայրենակիցներ, որոնք կմտածեն կամ կասեն, թե՝ լա՜վ, մի փաստաբանի են կալանավորել, դուք էլ՝ «շրջադարձային կե՜տ...», այս, այն: Ավելին, կարող են լինել նաև այնպիսիք, որ կմտածեն մոտավորապես այսպես. «Դե, թող էդպես բաներ չասեր, չբռնեին...»:

Նման «մտածումներից» վերջինի վերաբերյալ պետք է նշել, որ այդպես կարծողները արդեն իսկ ենթարկվել են հոգեբանական տեռորի ու ընկել են բռնաճնշումների տակ: Ինչը, անկեղծ ասած, ցավալի է, որովհետև վաղը, մյուս օրը նրանց նույն կերպ ահաբեկելով կարող են ստիպել ինչ ասես, այդ թվում՝ սեփական հայրենիքից, տնից, հավատից, լեզվից հրաժարվել ը: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե դա անձամբ իրենց չի վերաբերում, մանավանդ, որ իրենք լուռ են, իրենք փաստաբան չեն, եպիսկոպոս չեն, լրագրող չեն, այլ վաճառող են, տաքսիստ, ծեփագործ, օրավարձով «յոլա գնացող» և այլն, ապա նրանք սխալվում են: Նրանք ոչ միայն սխալվում են, այլև զբաղված են խաբեություններից ամենավատով՝ ինքնախաբեությամբ:

Ինքնախաբեություն է կարծել, որ եթե «քաղաքականությամբ չեք զբաղվում», ապա «ձեր ետևից» չեն գալու իշխանական «մտքի ոստիկանության» կալանիչները: Ինքնախաբեություն է կարծել, որ եթե լռեք, եթե ձեզ «խելոք» պահեք, ապա «ձեր հետևից» չեն գալու: Կգան:

Ու, ինչպես մի գերմանացի հոգևորական էր նկատել իր դառը փորձով, երբ հերթը հասնի «ձեր հետևից» կալանիչների գալուն, ապա այլևս չի լինի որևէ մեկը, որ փորձի ձեզ ու ձեր իրավունքները պաշտպանել:

Մի խաբեք ինքներդ ձեզ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթի ժամանակ հպարտ երջանկությամբ չեք ցատկոտել հեռուստացույցի առաջ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթից հետո ոչ թե 3, այլ 2 անգամ եք ասել՝ «կեցցե»: Կգան, որովհետև ավտոբուսի պատուհանից մի քանի վայրկյան համարձակվել եք նայել Արարատին: Կգան, որովհետև... կգան:

Հա, խոսքը վերաբերում է նաև կուրորեն հանձնարարություն կատարողներին ևս: Առավել ևս՝ նրանց: Այլ կատարողներ կգան...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերը Վթար է․ գազ չի լինելու Ռուսաստանը բանակցություններում առավելություն և ավելի ուժեղ դիրք ունի. Թրամփ «Լիվերպուլը» հունվարին կվաճառի Սալահին Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում՝ չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով. SHOT Հանրապետությունում ձյուն է տեղում Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Գեղարքունիքի պարեկները ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցի դեպք են բացահայտել Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՎթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento», վիրավոր կա Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինԳործատուները կկարողանան աշխատողներին մինչև 1 միլիոն ռուբլի վճարել առանց հարկերի՝ երեխայի ծննդյան դեպքումՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Սպազմատոն»-ի վնասակար ազդեցությունները. ինչ պետք է իմանալ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Տեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՁու գնելիս ուշադրություն դարձրեք այս նշանին․ ԻՐԱԶԵԿՈՒՄ12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Տղամարդը ծեծել և կոտրել է կնոջ քիթը՝ ջեռոցը լավ չմաքրելու համար․ մանրամասներ․ ՖՈՏՈՇԱՐՔԶարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՀայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Ունենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասինՄայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ինչ գույնի հագուստ կրել այս Ամանորի գիշերըԱդրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Ֆլիկ Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքըԵվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը