Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ լեգիտիմալույծներն ուզում են որոշել մեր Ազգային եկեղեցու ճակատագիրը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում իր նախաձեռնած և քաղաքացիական անձի կողմից իրականացված հանդերձավորված բեմականացումից՝ կեղծ «պատարագից» հետո, ասում են, խորը ընկճախտի մեջ է: Ու նա, անկասկած, լուրջ պատճառներ ունի նման անկումային տրամադրության համար: Նախ՝ համայն հանրությանը ակնհայտ դարձավ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, նաև նրա կոչին արձագանքած սակավաթիվ յուրայինները զրոյական հարգանք ունեն հայոց ազգային-ավանդական արժեքների նկատմամբ: Երկրորդ. ոչ միայն ինքը՝ Փաշինյանը, այլև բոլորը տեսան, որ ՔՊ-ի ղեկավարն ու նրա իշխանությունը ունեն նմանապես զրոյական աջակցություն հասարակության կողմից: Պարզ ասած՝ ոչ մի աջակցություն էլ չունեն:

Տեսեք. մի ամբողջ շաբաթ պետական ու ռեպրեսիվ մարմինների ամենաանընդունելի կիրառմամբ, անգամ քպականներին, պատկերավոր ասած՝ «հոսանքահարելով» («տոկի տալով»), համազգեստը սովորական հագուկապով փոխարինած ոստիկաններով-բանով, հազիվ մի քանի հարյուր հոգի էին հավաքել իրենց հանրահավաքին մասնակցելու: Այսինքն, եթե Հովհաննավանքի փաշինյանական «պատարագի» հետ կապված մի կողմ դնես վարչական ռեսուրսը, մի կողմ դնես ոստիկաններին, ԱԱԾ ու ՊՊԾ-ականներին, ապա տակը գրեթե բան չի մնա: Դրա մասին հանգամանորեն խոսել ենք դեռ նախորդ հրապարակման մեջ, ուստի այստեղ լրացուցիչ չմանրամասնենք:

Ի՞նչ է անում Փաշինյանը՝ բացահայտ ձախողումը որևէ կերպ սվաղելու համար: Նա շարունակում է համառել: Թերևս նաև այն պատճառով, որ առանձնապես շատ տարբերակներ էլ չունի: Հայտարարում է, թե առաջիկա կիրակի էլ է Հովհաննավանքում «պատարագ» բեմադրություն անելու, հասկանալի է՝ քպական քարոզիչ Ստեփանի մասնակցությամբ (հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ոչ մեկ այլ կարկառուն քպական պատգամավորի, կամ պաշտոնյանի, կամ շարքային քպականի, ի՞նչ տարբերություն):

Ավելի «գեղարվեստական» կնայվեր, եթե ՔՊ-ի համար հաջորդ «պատարագը» կատարեր, ասենք, «կարմիր բերետների» հրամանատարը՝ առանց զգեստափոխվելու: Իսկ ի՞նչ է եղել, որ: Ի՞նչ է, «Հայր մերը» չգիտի՞, թե՞ խաչը չի կարող բռնել: Վերջում էլ, օրինակ՝ ոչ թե բուրվառը այսուայնկողմ կտաներ, այլ մի երկու ձայնային-բեկորային «մարդասիրական» նռնակ կգմփացներ:

Իսկ եթե առանց սարկազմի...

Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երեկ էլ ի «փայլատակեց», թե՝ «կարգալույծ եղածը չի կարող քահանայի կարգալույծ անել»: Փաշինյանը նկատի ունի, որ Ամենայն հայոց կաթողիկոսն, իբր, կարգալույծ եղած է, ուստի նա չի կարող կարգալույծ հռչակել ՔՊ-ի «սրտի քահանա» Ստեփան Ասատրյանին (կամ որևէ այլ հոգևորականի):

Նախ՝ Փաշինյանը կա՛մ ի ցույց է դնում մեր Ազգային եկեղեցու կանոնական հարցերում իր թերիմացությունը, կա՛մ, որ ավելի հավանական է, միտումնավոր է խեղաթյուրում իրողությունները, ինչը իր գործելակերպն է նաև այլ հարցերում:

Ամենից առաջինը. նախքան որևէ հոգևորականի կարգալույծ հռչակելը, նրան վերաբերող հարցը հանգամանորեն քննում է ՀԱԵ այսպես ասենք՝ «կարգապահական հանձնաժողովը», եթե կուզեք՝ «էթիկայի հանձնաժողովը»: Դրանից հետո է միայն հարցը ներկայացվում Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությանը:

Փաշինյանի ասածի մեջ կա նաև տրամաբանական խզում և անհեթեթություն: Ո՞րն է այդ խզումը:

Ահավասիկ. բանն այն է, որ Գարեգին Երկրորդը գահակալում է արդեն շուրջ 26 տարի: Այդ ընթացքում ձեռնադրվել ու քահանա են օծվել (նաև այլ հոգևորական աստիճանների դեպքում) տասնյակ ու տասնյակ հոգևորականներ: Այդ շարքում է նաև հիշատակված Ստեփան Ասատրյանը: Այդ ինչպե՞ս է, որ Փաշինյանն իր համար մի այլ կարգի ատելի Կաթողիկոսի կողմից Ստեփանի ձեռնադրումն ու օծումը (թեկուզ որևէ եպիսկոպոսի միջոցով) ընդունում է, իսկ, այ, կարգալույծ հռչակվելը չի ընդունում:

Ամենից կարևորն ու էականը. Եկեղեցում կարգերի ու կարգալուծության խնդիրները լուծվում են Եկեղեցու ներսում: Որոշ «արագ ընկալողների» համար հատուկ կրկնենք. դա Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրն է: Խնդիր, որին աշխարհիկ անձինք, առավել ևս պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը միջամտելու ոչ մի իրավունք չունեն: Էլ ավելին, վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից նման միջամտությունը օրինականության, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է: Սա՝ առաջին:

Երկրորդը՝ Կաթողիկոսն ընտրվել է Ազգային-եկեղեցակա սրբագումար ժողովի կողմից: Այդպես է մեր Եկեղեցու կարգը: Ու ինքը՝ Փաշինյանը (ընդհանրապես՝ ցանկացած մեկը) շատ փոքր մեկն է, որպեսզի խախտի այդ ժողովի կատարած ընտրությունը, փորձի վերանայել կամ խեղաթյուրել: Սա ոչ ՏԻՄ ընտրության արդյունք է, ոչ էլ (մեղա քեզ, Տեր)՝ ՔՊ վարչության:

Իսկ ինչ վերաբերում է կարգալույծ լինելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու, մեր պատմամշակութային ժառանգության գլխին այնքան աղետներ ու ավերներ են բերել, որ ընդհանրապես ծպտուն իսկ հանելու տեղ չունեն: Ոչ մի տեղ: Չունեք դուք դրա բարոյական իրավունքը: Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոցը թշնամուն հանձնած, ավել ին՝ թշնամապատկան ճանաչողները ինչպե՞ս կարող են առհասարակ Եկեղեցու, հավատի մասին ինչ-որ բան ասել, դեռ մի բան էլ՝ զազրախոսել Վեհափառի ու Եկեղեցու սրբազանների հասցեին:

Ու նորից՝ ախր, ով ինչից է խոսում:

Նիկոլ Փաշինյանն այնքան աղետ ու ողբերգություն է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, որ արդեն պետք է մի 15 անգամ պաշտոնալույծ լիներ:

Ավելին, ինքն արդեն որոշակիորեն լեգիտիմալույծ է եղել: Ու դա ակնհայտ երևաց նաև անցած կիրակի Հովհաննավանքում: Արդեն եվրոպական գործիչներն էլ չեն թաքցնում, որ Փաշինյանը գործնականում ավտոկրատ է, մեկը, որ սոցցանցերում կարծիք հայտնելու համար 30-40 ոստիկանով հարձակվում է մեկ մարդու վրա: Ստացվում է՝ լեգիտիմալույծ ավտոկրատ:

Մյուս կողմից՝ Փաշինյանի սատելիտներն էլ սկսել են Հայ առաքելական եկեղեցին համեմատել այլ կրոնական կազմակերպությունների հետ: Ասում են՝ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն է, ինչպես Հայաստանում գրանցված մյուսները: Դե, բարև ձեզ, ինչպես ասում են: Դա ևս կոպիտ վրիպում է: Հայ առաքելական եկեղեցին նաև սահմանադրորեն իր առանձնահատուկ դիրքն ու տեղը ունի: Այո, կարող են լինել և կան այլևայլ «կրոնական կազմակերպություններ», բայց նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել մեր բազմադարյա եկեղեցու և ՀԱԵ ունեցած դերի ու նշանակության հետ:

Ու, ընդհանրապես, մի՛ շփոթեք ձեր խառնափնթոր ձվածեղն Աստծո շնորհի հետ: Պարզապես մի շփոթեք, որովհետև առանց այդ էլ մոլորվել եք ձեր գործած աններելի մեղքերի հորձանուտում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկության«Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Որտեղի՞ց է Հայաստանը հացահատիկ ներկրումՋուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Իշխանությունը խրախուսում է մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»ՀՀ ավտոճանապարհների մասինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 13-ին«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾ Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կանԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»ԵՄ-ում կանխատեսվում է հացահատիկի արտադրության նվազում Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ) 2025 թվականը կարող է լինել պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին 36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նոր միջնորդությունը Բաքուն թողել է առանց քննության Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԼրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել Որքան արժե ռուսների մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում Ջուր չի լինելու դեկտեմբերի 16-ին և 17-ին Հանրապետությունում ձյուն է տեղում Ձերբակալվել է 4 անձ․ նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկից Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ