Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական աճի մեխանիզմները և «ստեղծարար ոչնչացումը». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի տնտեսագիտության Նոբել յան մրցանակը շնորհվել է Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնին և Պիտեր Հաուիթին` տնտեսական աճի և զարգացման շարժիչ ուժերի ըմբռնման գործում հիմնարար ներդրումների և տնտեսական աճը խթանող նորարարությունների վերլուծության համար: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին գտնում են, որ տնտեսական աճը զուտ ռեսուրսների կուտակում չէ, այլ առաջին հերթին՝ տեխնոլոգիական առաջընթացի և նորարարության արդյունք: Նրանց աշխատանքները ցույց են տվել, որ աճը կարող է կայուն լինել և անվերջ շարունակվել, եթե առկա են նորարարության համար արդյունավետ պայմաններ։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել Ագիոնի և Հաուիթի կողմից «ստեղծարար ոչնչացման» տեսության մշակումը։ Նրանց եզրակացությունն այն է, որ տնտեսական համակարգի աճող փոփոխությունները և արտադրողականության բարձրացումը պահանջում են, որ նոր, ավելի արդյունավետ տեխնոլոգիաներն ու ընկերությունները մշտապես փոխարինեն հներին, ինչը համարվում է աճի առանցքային և անխուսափելի մեխանիզմ: Շումպետերի՝ դեռ անցած դարի սկզբին ձևակերպած միտքը պարզ, բայց հեղափոխական էր. իրական առաջընթացը պահանջում է ոչ միայն ստեղծում, այլ նաև ոչնչացում։ Հինը պետք է զիջի իր տեղը նորին, որպեսզի շարժումը չկանգնի։ Այդ ոչնչացումը չի նշանակում կորուստ, այլ վերափոխում։ Ագիոնը ու Հաուիթին ցույց տվեցին, որ այս գործընթացը կարելի է հաշվարկել, կանխատեսել և կառավարել՝ որպես աճի կենսական մեխանիզմ։ Նրանք ապացուցեցին, որ աճը դինամիկ համակարգ է՝ անընդհատ փոփոխության մեջ։ Նորարարությունը մղում է մրցակցությանը, մրցակցությունը՝ ոչնչացմանը, իսկ ոչնչացումը՝ նորարարությանը։ Սա փակ շրջան չէ, այլ բաց պարբերաշրջան, որը պահում է զարգացման շարժումը և արդյունավետ ուղղությունը։ Բայց եթե որևէ օղակ դադարում է գործել, համակարգը լճանում է։

Մոկիրի աշխատանքի կարևորությունն այն է, որ տեխնոլոգիական առաջընթացը կախված է ավելի լայն սոցիալական և ինստիտուցիոնալ միջավայրից: Մոկիրին պատմական վերլուծությունների միջոցով ցույց է տվել, թե որ պայմաններում են հասարակությունները դառնում բաց նոր գիտելիքի և դրա կիրառման նկատմամբ, ինչը կենսական նշանակություն ունի երկարաժամկետ տնտեսական զարգացման համար։ Մոկիրի բացատրությամբ, երկար դարեր մարդկությունը ապրում էր առանց գիտելիքի և փորձի միավորման։ Գիտնականները մտածում էին առանց արտադրելու, իսկ արհեստավորները արտադրում էին առանց հասկանալու։ Միայն այն ժամանակ, երբ տեսական և գործնական աշխարհայացքները և պատկերացումները միացան, սկսվեց իրական առաջընթացը։ Այս միավորումը, որը նա անվանում է «արդյունաբերական լուսավորություն», փոխեց ոչ միայն արտադրությունը, այլև հասարակության մտածողությունը. փոփոխությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես վտանգ, այլ որպես հնարավորություն։

Գիտելիքը, սակայն, ինքնին բավարար չէ։ Այն պահանջում է միջավայր՝ հարցնելու, սխալվելու և փորձարկելու ազատություն։ Մոկիրին դա անվանում է «լուսավորված միջավայր». այն հասարակությունները, որտեղ գիտելիքը պաշտպանված է, իսկ մտածողությունը՝ ազատ, ի վերջո դառնում են զարգացած։

Նշված հեղինակների աշխատանքները հստակ ուղեցույցներ են առաջարկում քաղաքականություն մշակողների համար: Նրանց տեսությունները ցույց են տալիս, որ կառավարությունները պետք է խթանեն մրցակցությունը, պաշտպանեն մտավոր սեփականությունը և ներդրումներ կատարեն կրթության և հետազոտությունների մեջ, այլ ոչ թե պարզապես կենտրոնանան միայն ֆիզիկական կապիտալի կուտակման վրա: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին, ըստ էության, փոխել են տնտեսական աճի մասին մեր պատկերացումները՝ ապացուցելով, որ նորարարությունը դրա շարժիչ ուժն է, և որ այն պահանջում է դինամիկ գործընթաց՝ ստեղծարար ոչնչացում, որն աջակցվում է ճիշտ և արդյունավետ ինստիտուտների կողմից: Նրանք մշակել են հիմնավոր մաթեմատիկական մոդելներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նորարարությունները և նոր ապրանքներն ու արտադրական մեթոդները շարունակաբար փոխարինում հնին՝ ստեղծելով առաջընթացի անվերջ պարբերաշրջան, որն էլ հիմք է հանդիսանում կենսամակարդակի բարձրացման համար: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին հանգել են այն եզրակացության, որ տնտեսական աճը չի կարելի ընդունել որպես կանխատեսելի երևույթ, և ցույց են տալիս, որ մենք պետք է տեղյակ լինենք այն գործոններին և անորոշություններին, որոնք սպառնում են շարունակական աճին, և հակազդենք դրանց: Նրանց աշխատանքն օգնում է տնտեսագետներին և քաղաքականություն մշակողներին՝ ավելի լավ հասկանալ տնտեսական առաջընթացի արմատները:

Մոկիրի, Ագիոնի և Հաուիթի գաղափարները կարևոր ուղենիշ են նաև Հայաստանի համար։ Դրանք ցույց են տալիս, որ իրական առաջընթացը հնարավոր չէ պարզապես նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ ներմուծելով։ Պետք է զարգացնել սեփական նորարարական հմտությունները, ստեղծել գիտելիքի և արտադրության միավորված միջավայր։ «Գիտելիքը չի բաշխվում, այն աճում է, երբ կիսվում է». այս սկզբունքը պետք է դառնա նաև տնտեսական քաղաքականության հիմք։

Մեր երկիրը փոքր շուկա ունի, սահմանափակ բնական ռեսուրսներ, բայց ունի ամենաթանկ պաշարը՝ մարդկային կապիտալ և միտք։ Եթե Հայաստանը կարողանա ձևավորել գիտելիքի և նորարարության վրա հիմնված տնտեսություն, այն կդառնա ոչ թե հետևորդ, այլ նախաձեռնող։ Այս առումով պետք է ներդրում անել ոչ միայն բարձրագույն կրթության, այլև գործնական գիտելիքի փոխանցման մեջ՝ ապահովելով գիտության և բիզնեսի համագործակցություն։ Պետք է ապահովվի «ստեղծարար ոչնչացման» կառավարմամբ սոցիալական հավասարակշռություն։ Նորարարությունը միշտ առաջացնում է հաղթողներ և պարտվողներ։ Նոր տեխնոլոգիաները կարող են դուրս մղել հին մասնագիտությունները, և այդ փոփոխությունները չպետք է ընկալվեն որպես աղետ։ Պետությունը պետք է ստեղծի վերապատրաստման և սոցիալական ապահովության համակարգեր, որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել փոփոխություններին։ Այս գաղափարները ձևավորում են քաղաքականության մի նոր հայեցակարգ, որտեղ տնտեսական աճը ոչ թե պարզապես արդյունք է, այլ գործընթաց՝ հիմնված գիտելիքի շրջանառության, ստեղծարարության և սոցիալական հավասարակշռության վրա։ Ներկայում Հայաստանում նորարարական միջավայրի զարգացմանը խանգարում են պետական կառավարման ճկունության պակասը, գիտության ֆինանսավորման ցածր մակարդակը և տեխնոլոգիական քաղաքականության բացակայությունը։ Ընդ որում, ստեղծարար ոչնչացումը պահանջում է ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակութային վերափոխում՝ պետական և մասնավոր հատվածներում մտածողության ազատականացում և ճկունություն, սխալվելու նկատմամբ հանդուրժողականություն և համագործակցության հոգեբանություն։ Այս համատեքստում Հայաստանը պետք է ունենա երեք հիմնական քաղաքական ուղղություն. առաջինը՝ նորարարությանն ուղղված պետական ռազմավարություն, որը կապում է գիտությունը և արտադրությունը, երկրորդը՝ մարդկային կապիտալի զարգացում՝ կրթության և տեխնոլոգիական վերապատրաստման միջոցով, և երրորդը՝ միջազգային արտաքին արդյունավետ հարաբերություններ՝ գիտելիքի և փորձի ազատ փոխանակման պայմաններում։ Այս ամենը միասին կարող է Հայաստանը դարձնել փոքր, բայց բարձր մտավոր հենք ունեցող նորարարական տնտեսություն՝ հիմնված ստեղծարար մտքի, տեխնոլոգիական ճկունության և հասարակական վստահության վրա։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Իշխանությունը խրախուսում է մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»ՀՀ ավտոճանապարհների մասինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 13-ին«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾ Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կանԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»ԵՄ-ում կանխատեսվում է հացահատիկի արտադրության նվազում Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ) 2025 թվականը կարող է լինել պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին 36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նոր միջնորդությունը Բաքուն թողել է առանց քննության Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԼրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել Որքան արժե ռուսների մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում Ջուր չի լինելու դեկտեմբերի 16-ին և 17-ին Հանրապետությունում ձյուն է տեղում Ձերբակալվել է 4 անձ․ նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկից Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ջուր չեն ունենա․ «Վեոլիա Ջուր»-ը վարդենիսցիներին մեղադրում է կամայական գործողություններ կատարելու մեջ Երևանում 9 բալանոց խցանում է (լուսանկար) Լիբանանի նախկին վարչապետը այցելել է Արամ Ա-ին Որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում Փաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանԱյսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ էՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից Ապօրինի ձկնորսության մի շարք դեպքեր են բացահայտվել Ջոնի Դեպը կնկարահանվի «Վարպետը և Մարգարիտան» վեպի ամերիկյան էկրանավորման մեջ