Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում». Հովհաննես Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ, ակտիվ, չարաճճի երեխա էր։ Բայց երբ մեծացավ, սկսած 15-16 տարեկանից, փոխվեց։ Խելոք էր, համեստ, սիրված ու հարգված էր բոլորի կողմից։ Իր ամենակարևոր հատկանիշներից մեկը մեծերի հանդեպ հարգանքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Հովհաննեսի մայրիկը։

Հովհաննեսը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է գյուղի մանկապարտեզը, այնուհետև դպրոցը։ «Առաջադիմությամբ աչքի չի ընկել, սովորում էր իր ուժերի չափով, բայց շատ սիրված է եղել ուսուցիչների կողմից։ Ավելի շատ ֆիզկուլտուրան էր իր սիրելի առարկան»։

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը որևէ տեղ չի ընդունվել, զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ «Հովոս շատ աշխատասեր էր, գյուղական առօրյային բնորոշ բոլոր գործերն արել է, անգամ փոքր տարիքից ձգտում էր աշխատանքի, ինչ-որ բան ստեղծելու։ Զորացրվելուց հետո էլ իր բոլոր նպատակները կապված էին աշխատելու հետ, բայց գլխավոր ցանկությունը, երազանքն իր համար տուն կառուցելն էր»։

Հովհաննեսը 2022 թվականի հունվարի 23ին է զորակոչվել ժամկետային ծառայության։ 44-օրյա պատերազմից հետո զորակոչված տղաների հարազատներին միշտ հարցնում ենք՝ ի՞նչ տրամադրվածությամբ են տղաները մեկնել ծառայության, և մայրիկներն ինչպե՞ս են ճանապարհել նրանց։ «Հիմա, երբ նստում եմ, սկսում խորհել, մտածում եմ, որ գուցե Հովհաննեսս անհանգիստ էր։ Իսկ ես ընդհանրապես չէի մտածում, որ հնարավոր է՝ նորից պատերազմ սկսվի, մտքովս ընդհանրապես չէր անցնում նման բան։ Շատ էի ուրախանում, որ տղաս զինվոր է լինելու, հիմա, իհարկե, զգացողություններս այլ են։ Անգամ զինվորական համազգեստի հանդեպ է վերաբերմունքս փոխվել։ Մտածում եմ՝ երևի չպետք է այդքան ուրախ և հանգիստ լինեի։ Հովհաննեսս սիրով ծառայում էր, այնքան ուրախ եմ իրեն ճանապարհել բանակ, մինչև վերջին պահը որևէ վատ բան չեմ պատկերացրել»։

Սկզբում Հովհաննեսն Արմավիրի ուսումնական զորամասում է ծառայել, հետո տեղափոխվել է Վարդենիս՝ որպես ԲՄՊ-ի մեխանիկ-վարորդ։ Այնտեղ ծառայել է Կութ գյուղում։ «Դժվարությունների, անհանգստությունների մասին, բնականաբար, ոչ ոք չի կիսվում։ Արմավիրում ուսումնական զորամաս էր, այնտեղ մի քիչ ծանրաբեռնված էին, վարժություններ էին անում անընդհատ, իսկ Վարդենիսի պարագայում ասում էր, որ հանգիստ է, շատ գոհ էր։ Մի շրջան տեղափոխեցին Սոթք։ Երբ իրեն ասում էի, որ մի քիչ անհանգիստ եմ, անծանոթ տեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, դու հանգիստ եղիր, բոլորն իմ ընկերներն են, Արմավիրի զորամասի տղերքն են, ամեն ինչ շատ լավ է»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Հովհաննեսի հետ մայրիկի վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը իննին։ «Հողամասում մեր առօրյա գործերով էինք զբաղված, եկանք տուն, ես տան գործերով էի զբաղված։ Հովհաննեսս զանգեց, ահագին զրուցեցինք, ասաց. «Մա՛մ, առավոտյան ինձ պետք է Կութ տեղափոխեն»։ Իրեն մեկ ամսով տեղափոխել էին Սոթք՝ փոխարինման։ Այնտեղի մեխանիկ-վարորդին ուղարկել էին Ռուսաստան ինչ-որ դասընթացների, Հովհաննեսիս տեղափոխել էին այնտեղ՝ որպես փոխարինող։ Ասաց, որ հրամանը եկել է, «առավոտյան պետք է գնամ մեր Կութը»։ Շատ ուրախ էր, տրամադրությունը՝ նորմալ։ Հետո ինձ ասաց. «Լավ, մա՛մ, չխանգարեմ, դու քո գործերն արա, հետո կխոսենք»։ Ինձանից հետո զանգահարել էր հորաքույրներին, հորաքրոջ աղջկան։ Մինչև ժամը 11-ը խոսել է բոլորի հետ։ Դրանից հետո էլ որևէ զանգ չենք ստացել»։

Մայրիկը գիշերն է իմացել պատերազմի մասին՝ ժամը երկուսի-երկուս անց կեսի միջակայքում։ «Պատերազմն սկսվել է։ Իրեն հրամանատարները զանգել են՝ Հովհաննե՛ս, պատրաստվիր, քո հետևից մեքենա պետք է գա, Կութ ես գնալու։ Կութի մի դիրքից մյուսը տեղափոխվելու՝ իր տեխնիկայի մոտ գնալու ճանապարհին հայտնվել է ռմբակոծության տակ»։

Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 13-ին Կութում։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։ «Հովհաննեսս երրորդ գծում է եղել։ Երբ առավոտյան մի քիչ հանդարտվել է, բարձրացել են և նրան այդ հատվածից դուրս են բերել։ Սեպտեմբերի 13-ին մենք արդեն գիտեինք, այդ նույն օրը՝ մինչ երեկո, իրեն դեպի Գյումրի են բերել։ Մենք Հովհաննեսիս տեսել ենք, կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ»։

Հովհաննեսը տան ավագ որդին է։ «Հովհաննեսս մի կրտսեր եղբայր ուներ, իսկ արդեն տղայիս դեպքից հետո մեր ընտանիքում կրկին Հովհաննես ծնվեց։ Մեկ տարի երկու ամսական է մեր փոքր տղան։ Վերքը թարմ է, ամեն րոպե հիշողություններով ենք ապրում։ Ես ցանկացա կրկին մայրանալ, որ Գոռս մենակ չմնա։ Այդ միտքն ինձ շատ էր տանջում, չէի ուզում, որ ամբողջ կյանքում մենակ մնա, ուզում էի եղբայր ունենա։ Ապրեցնում է, իհարկե, Հովհաննեսիս անունը։ Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում»։

Հ. Գ. Հովհաննես Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, զորամասի կողմից՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Մեծ Մանթաշ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Իշխանությունը խրախուսում է մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»ՀՀ ավտոճանապարհների մասինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 13-ին«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾ Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կանԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»ԵՄ-ում կանխատեսվում է հացահատիկի արտադրության նվազում Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ) 2025 թվականը կարող է լինել պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին 36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նոր միջնորդությունը Բաքուն թողել է առանց քննության Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԼրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել Որքան արժե ռուսների մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում Ջուր չի լինելու դեկտեմբերի 16-ին և 17-ին Հանրապետությունում ձյուն է տեղում Ձերբակալվել է 4 անձ․ նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկից Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ջուր չեն ունենա․ «Վեոլիա Ջուր»-ը վարդենիսցիներին մեղադրում է կամայական գործողություններ կատարելու մեջ Երևանում 9 բալանոց խցանում է (լուսանկար) Լիբանանի նախկին վարչապետը այցելել է Արամ Ա-ին Որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում Փաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանԱյսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ էՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից Ապօրինի ձկնորսության մի շարք դեպքեր են բացահայտվել