Երևան, 11.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ նոր «դաշնային» ծրագրեր է ցանկանում իրականացնել ԱՄՆ-ը տարածաշրջանում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն «Իհսան Սեֆան բացահայտել է Մերձավոր Արևել քում դաշնություն ստեղծելու ԱՄՆ ծրագրերը» վերնագրով հոդվածում գրում է, որ Միացյալ Նահանգները մշակում է Մերձավոր Արևելքի համար նոր իմպերիալիստական ծրագիր, որը նախատեսում է տարածաշրջանում դաշնության ստեղծում՝ «մեծ եղբայրների» ղեկավարությամբ։ Այդ կարծիքն է հայտնել Թուրքիայի նախկին ռազմական կցորդ, ռազմաօդային ուժերի թոշակառու գնդապետ և «Վաթան» (Հայրենիք) կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իհսան Սեֆան «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր «ինչ-որ յուրահատուկ բան» Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանն ունի «մեծության իրական հնարավորություն»։ «ԱՄՆ-ի իմպերիալիստական բնույթի ծրագիրը դարձել է ակնհայտ։ Մերձավոր Արևելքում նրանց ռազմավարությունը առանձին փոքր պետությունների հետ համագործակցությունից տեղափոխվել է այդ երկրները, այսպես կոչված, ազատ դաշնության մեջ միավորելու նպատակի՝ «մեծ եղբայրների» վերահսկողության ներքո», - նշել է գործակալության զրուցակիցը։

Սաուդյան Արաբիան է զբաղեցնում կենտրոնական դիրք, կենտրոնը վերահսկվելու է Իսրայելի կողմից, իսկ հյուսիսում առաջատարը լինելու է Թուրքիան։ Սեֆայի խոսքով, ԱՄՆ ծրագրերը կարող են ներառել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և մի քանի քրդական շրջաններ:

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի տեսլականի համաձայն, Թուրքիան պետք է լինի «Քեռի Սեմի» պաշտոնական վերահսկողության տակ։ Մասնագետի խոսքով, այդ նախագիծն արտացոլում է ամերիկյան արտաքին քաղաքականության բնորոշ մոտեցումը, այն է՝ կենտրոնացում իր ազդեցության ամրապնդման վրա կառավարելի տարածաշրջանային ուժի կենտրոնների ստեղծման, այլ ոչ թե ուղղակի ռազմական ներկայության միջոցով։

Սեֆան կարծում է, որ այս ռազմավարությունն ուղղված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության պահպանմանը, Չինաստանի և Ռուսաստանի աճող ազդեցության սահմանափակմանը և տարածաշրջանային առաջնորդության քողի տակ Թուրքիային արտաքին շահերի հետապնդման գործիքի վերածելուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Մարզերում սկի համայնքային տրանսպորտ չկա, մարդիկ տաքսիներից են օգտվում. Ղազարյան Աբսուրդային քաղաքականություն՝ Փաշինյանի կատարմամբ․ Արտակ ԶաքարյանԹուրքիայի ԶՈՒ ինքնաթիռ է վթարի ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին (տեսանյութ) Դպրոցականը հարձակվել է ավտոբուսի վարորդի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսովԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող «Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀայտնի է երեխայի խնամքի նպաստի, երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացի ժամկետը Ծաղկաձորում բախվել են «Opel»-ն ու «VAZ»-ը. կան տուժածներ Վաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև Wi-Fi-ը թույլ է տալիս լրտեսել մարդուն, նույնիսկ եթե նա հեռախոս չունիԱրևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը աշխարհում Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա․ Էդմոն ՄարուքյանՄենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը․ Սևակ ԽաչատրյանԴատարանի մոտ մեքենա է պայթել, մաhացել է առնվազն 12 մարդ, վիրավnրվել՝ 21-ը․ Պակիստան (տեսանյութ)Ինչպես «Երկաթե մարդը» դարձավ Օլիմպիական խաղերի մրցաձև . «Փաստ» Քաջարանի հանքավայրում աշխատում է ոլորտում լավագույնի համբավ ունեցող հանքային տեխնիկանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը. «Փաստ»5 սխալ գրիպի պատվաստման մասին․ որքանով է այն վտանգավոր44-օրյա պատերազմը մեծ խարդավանք էր. Արսեն ԳրիգորյանԹուրքիան պատրաստվում է զորքեր ուղարկել Գազա Փաշինյանը հետ չի կանգնում ՀԷՑ-ը խլելու մտքից