Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ նոր «դաշնային» ծրագրեր է ցանկանում իրականացնել ԱՄՆ-ը տարածաշրջանում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն «Իհսան Սեֆան բացահայտել է Մերձավոր Արևել քում դաշնություն ստեղծելու ԱՄՆ ծրագրերը» վերնագրով հոդվածում գրում է, որ Միացյալ Նահանգները մշակում է Մերձավոր Արևելքի համար նոր իմպերիալիստական ծրագիր, որը նախատեսում է տարածաշրջանում դաշնության ստեղծում՝ «մեծ եղբայրների» ղեկավարությամբ։ Այդ կարծիքն է հայտնել Թուրքիայի նախկին ռազմական կցորդ, ռազմաօդային ուժերի թոշակառու գնդապետ և «Վաթան» (Հայրենիք) կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իհսան Սեֆան «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր «ինչ-որ յուրահատուկ բան» Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանն ունի «մեծության իրական հնարավորություն»։ «ԱՄՆ-ի իմպերիալիստական բնույթի ծրագիրը դարձել է ակնհայտ։ Մերձավոր Արևելքում նրանց ռազմավարությունը առանձին փոքր պետությունների հետ համագործակցությունից տեղափոխվել է այդ երկրները, այսպես կոչված, ազատ դաշնության մեջ միավորելու նպատակի՝ «մեծ եղբայրների» վերահսկողության ներքո», - նշել է գործակալության զրուցակիցը։

Սաուդյան Արաբիան է զբաղեցնում կենտրոնական դիրք, կենտրոնը վերահսկվելու է Իսրայելի կողմից, իսկ հյուսիսում առաջատարը լինելու է Թուրքիան։ Սեֆայի խոսքով, ԱՄՆ ծրագրերը կարող են ներառել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և մի քանի քրդական շրջաններ:

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի տեսլականի համաձայն, Թուրքիան պետք է լինի «Քեռի Սեմի» պաշտոնական վերահսկողության տակ։ Մասնագետի խոսքով, այդ նախագիծն արտացոլում է ամերիկյան արտաքին քաղաքականության բնորոշ մոտեցումը, այն է՝ կենտրոնացում իր ազդեցության ամրապնդման վրա կառավարելի տարածաշրջանային ուժի կենտրոնների ստեղծման, այլ ոչ թե ուղղակի ռազմական ներկայության միջոցով։

Սեֆան կարծում է, որ այս ռազմավարությունն ուղղված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության պահպանմանը, Չինաստանի և Ռուսաստանի աճող ազդեցության սահմանափակմանը և տարածաշրջանային առաջնորդության քողի տակ Թուրքիային արտաքին շահերի հետապնդման գործիքի վերածելուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկության«Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Որտեղի՞ց է Հայաստանը հացահատիկ ներկրումՋուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Իշխանությունը խրախուսում է մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»ՀՀ ավտոճանապարհների մասինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 13-ին«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾ Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կանԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»ԵՄ-ում կանխատեսվում է հացահատիկի արտադրության նվազում Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ) 2025 թվականը կարող է լինել պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին 36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նոր միջնորդությունը Բաքուն թողել է առանց քննության Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԼրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել Որքան արժե ռուսների մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում Ջուր չի լինելու դեկտեմբերի 16-ին և 17-ին Հանրապետությունում ձյուն է տեղում Ձերբակալվել է 4 անձ․ նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկից Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ջուր չեն ունենա․ «Վեոլիա Ջուր»-ը վարդենիսցիներին մեղադրում է կամայական գործողություններ կատարելու մեջ