Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի ամենագեղեցիկը կառույցներից մեկը, որի կառուցման վրա աշխատել է մոտ 20 հազար մարդ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թաջ Մահալը դամբարան-մզկիթ է Ագրայում: Այն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, որը գտնվում է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի հյուսիսում։ Այդ վայրերի տիրակալ Շահ Ջահանն է հրամայել կառուցել Թաջ Մահալն՝ ի պատիվ իր կնոջ՝ Մումթազ Մահալի, նման կերպ նշելով երջանիկ ամուսնության 18 տարին և նրա մահը իրենց 14-րդ երեխայի ծննդի ժամանակ: Ի նշան իր սիրո և ի հիշատակ իր գեղեցկուհի կնոջ՝ շահը հրամայել է կառուցել աշխարհի ամենահոյակապ դամբարանը։

Ռաբինդրանաթ Թագորը Թաջ Մահալը նկարագրել է որպես «անմահության այտին արցունք», Ռեդյարդ Քիփլինգը՝ «անմահության անձնավորում», իսկ դրա ստեղծողը՝ Շահ Ջահան կայսրը, ասել է, որ «արևն ու լուսինը արցունքներ են թափել իրենց աչքերից»։ Ամեն տարի Ագրայի բնակչությունից քանակով երկու անգամ շատ զբոսաշրջիկներ են անցնում այդ քաղաքի դարպասներով, որպեսզի կյանքում գոնե մեկ անգամ տեսնեն այն կառույցը, որը շատերի կողմից իրավամբ համարվում է աշխարհում ամենագեղեցիկը: Ընդ որում, քչերն են հիասթափված հեռանում:

Այն իսկապես այնպիսի հուշարձան է, որը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: Կան մարդիկ, ովքեր սիրում են Թաջ Մահալի տեսարանը առաջին լիալուսնի մուսսոններից հետո՝ հոկտեմբյան անամպ երեկոյան, երբ լույսն ամենապարզն է ու ռոմանտիկ: Մյուսները սիրում են այն դիտել ամենաուժեղ անձրևների ժամանակ, երբ մարմարը դառնում է կիսաթափանցիկ, և դրա արտացոլանքը դամբարանը շրջապատող այգիների ջրանցքներում արտատպվում է ջրի ալիքների մեջ: Թաջ Մահալը հիպնոսային տպավորություն է թողնում տարվա ցանկացած ժամանակ և օրվա ցանկացած պահի: Լուսադեմին նրա գույնը կաթնագույնից դառնում է արծաթագույն և վարդագույն, մայրամուտին այն կարծես ոսկուց է, իսկ կեսօրվա արևի տակ այն կուրացնող սպիտակ է:

Թաջ Մահալը կառուցվել է 1631 թվականին։ Մումթազի մահը կոտրել է շահի սիրտը։ Ասում են՝ նրա մազերը մի գիշերում սպիտակել են: Թաջ Մահալի շինարարությունը սկսվել է հաջորդ տարի։ Ենթադրվում է, որ հիմնական շենքը կառուցվել է 8 տարում, սակայն ամբողջ համալիրն ավարտվել է միայն 1653 թվականին։ Շինարարության ավարտից քիչ առաջ Շահ Ջահանը գահընկեց է արվել իր որդի Աուրանգզեբի կողմից և բանտարկվել Ագրա ամրոցում, որտեղ էլ անցկացրել է իր կյանքի մնացած օրերը՝ զնդանի պատուհանից նայելով իր ստեղծագործությանը: 1666 թվականին Շահ Ջահանը թաղվել է հենց այնտեղ՝ Մումթազի կողքին։

Ընդհանուր առմամբ, Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայից մոտ 20000 մարդ է աշխատել շինարարության վրա։ Եվրոպայից մասնագետներ են բերել՝ գեղեցիկ փորագրված մարմարե սալեր պատրաստելու և դրանք Pietra Dura ոճով զարդարելու համար (հազարավոր կիսաթանկարժեք քարերով կառուցվածք):

1983 թվականին Թաջ Մահալն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և այսօր նույնքան անբասիր տեսք ունի, որքան շինարարության ավարտից հետո, չնայած 20-րդ դարի սկզբին տաճարի լայնածավալ վերականգնում է իրականացվել։ 2002 թվականին, երբ շենքը աստիճանաբար կորցրեց իր գույնը քաղաքի ուժեղ աղտոտվածության պատճառով, այն թարմացվեց դեմքի դիմակի հնագույն բաղադրատոմսի միջոցով, որն օգտագործում էին հնդիկ կանայք գեղեցիկ մաշկը պահպանելու համար: Այդ դիմակը, որը կոչվում է multani mitti, հողի, հացահատիկի, կաթի և կիտրոնի խառնուրդ է: Այժմ շենքից մի քանի հարյուր մետր շրջագծով է թույլատրվում մեքենաների երթևեկությունը, այն էլ՝ միայն էկոլոգիապես մաքուր մեքենաների:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Զելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Մարզերում սկի համայնքային տրանսպորտ չկա, մարդիկ տաքսիներից են օգտվում. Ղազարյան Աբսուրդային քաղաքականություն՝ Փաշինյանի կատարմամբ․ Արտակ ԶաքարյանԹուրքիայի ԶՈՒ ինքնաթիռ է վթարի ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին (տեսանյութ) Դպրոցականը հարձակվել է ավտոբուսի վարորդի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսովԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող «Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀայտնի է երեխայի խնամքի նպաստի, երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացի ժամկետը Ծաղկաձորում բախվել են «Opel»-ն ու «VAZ»-ը. կան տուժածներ Վաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև Wi-Fi-ը թույլ է տալիս լրտեսել մարդուն, նույնիսկ եթե նա հեռախոս չունիԱրևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը աշխարհում Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա․ Էդմոն ՄարուքյանՄենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը․ Սևակ ԽաչատրյանԴատարանի մոտ մեքենա է պայթել, մաhացել է առնվազն 12 մարդ, վիրավnրվել՝ 21-ը․ Պակիստան (տեսանյութ)Ինչպես «Երկաթե մարդը» դարձավ Օլիմպիական խաղերի մրցաձև . «Փաստ» Քաջարանի հանքավայրում աշխատում է ոլորտում լավագույնի համբավ ունեցող հանքային տեխնիկանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը. «Փաստ»