Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղաղության պատրանքի գինը՝ Հայաստանի սուվերենության կորուստը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է ալեկոծվել իշխանության կողմից օրեցօր աճող բռնաճնշումների, ձերբակալությունների և մարդկանց անձնական տիրույթ ներթափանցումների հետևանքով։ Չնայած այս աննախադեպ իրադարձություններին՝ հանրության մի հատված շարունակում է հավատալ խաղաղության մասին պատրանքներին՝ այդ խաղաղության բանալին կապելով Վաշինգտոնյան փաստաթղթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հովանավորության» հետ։

Քաղաքական գործիչ Արման Աբովյանը, «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում, այդ փաստաթուղթը գնահատում է որպես հակահայկական և սուվերենության խիստ սահմանափակման գործիք։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան գործընթացը ոչ թե բանակցությունների, այլ «քաղաքագիտական աճպարարության» արդյունք էր.
«Հայաստանը ոչինչ չստացավ, իսկ փաստացի իր ինքնիշխանությունը հանձնեց երրորդ երկրին՝ Միացյալ Նահանգներին կամ անգլո-սաքսոնական բլոկին՝ Հայաստանի տարածքով միջանցք ձևավորելու նպատակով։ Անվանեք դա «Trip», Զանգեզուրի միջանցք կամ այլ կերպ՝ էությունը չի փոխվում։ Այս փաստաթղթով Հայաստանը համաձայնել է իր տարածքով անցնող բեռների և մարդկանց ստուգումը հանձնել երրորդ կողմի՝ ամերիկյան օպերատորի վերահսկողությանը»։

Աբովյանի համոզմամբ՝ սա ոչ թե ներդրումային կամ խաղաղության ծրագիր է, այլ ուղղակիորեն ՀՀ սուվերենության կրճատման գործընթաց.
«Նույն Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ «Trip»-ը բաց տեքստով անվանել էր միջանցք։ Բայց հայկական կողմը լուռ էր։ Եթե նույնը աներ Ռուսաստանը, իշխող թևում աղմուկը աննկարագրելի կլիներ։ Այսինքն՝ իշխանությանը պետք է թուղթ, որտեղ գրված է խաղաղություն, իսկ ստորին տողում՝ ինքնիշխանության կորուստ։ ԱՄՆ-ին այդ փաստաթղթի բարոյահոգեբանական բովանդակությունը հետաքրքիր էլ չէ։ Թրամփը անգամ չի հիշում՝ ում հետ է ստորագրել, բայց հրաշալի գիտի, որ Իրանի սահմանին ստանում է ազատ գործողության հարթակ։ Սա բացարձակ հակահայկական փաստաթուղթ է, որն ամբողջությամբ ծառայում է Թուրքիա-Ադրբեջան և անգլո-սաքսոնական շահերին»։

Աբովյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է հերթական անգամ խաբել ժողովրդին՝ ներկայացնելով այդ փաստաթուղթը որպես խաղաղության ձեռքբերում.
«Փաստորեն, Հայաստանի կառավարությունը գործում է որպես կոլաբորացիոնիստական վարչակարգ՝ սահմանափակ ինքնիշխանություն ունեցող սուբյեկտ, որը գործում է Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի հովանավորության ներքո։ Սա փաստացի հանձնում է Հայաստանի շահերի և պետականության հիմքերը»։

Աբովյանը նաև ընդգծում է, որ այսօր Հայաստանում քաղաքացիները ենթարկվում են իրական տեռորի՝ իրենց կարծիքը հայտնելու համար.
«Հայաստանը ժողովրդավարությունից այնքան հեռու է, որքան երբեք իր պատմության ընթացքում չի եղել։ Ժողովրդավար երկրում մարդկանց չեն ձերբակալում, չեն վախեցնում, չեն ենթարկում տեղեկատվական բռնության։ Այն պահից, երբ 2022-ին Հայաստանը փաստաթղթով ընդունեց Արցախը Ադրբեջանի մաս, ժողովրդավարությունը ավարտվեց։ Դրանից հետո սկսվեց համակարգված քաղաքական հալածանք՝ ընդդիմադիրների, հոգևորականների, համայնքապետերի, լրագրողների նկատմամբ»։

Նրա համոզմամբ՝ իշխանության այս վարքագիծը տեղավորվում է արտաքին ուժերին հաճոյանալու և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին ծառայելու տրամաբանության մեջ.
«Այս իշխանությունը դիտարկվում է որպես պատմական շանս՝ վերջնականապես փակելու հայկական հարցը։ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են հենց այս իշխանության վերարտադրմամբ, քանի որ այն գործում է նրանց տրամաբանությամբ։ Իսկ երբ իշխանությունը հանձնում է պետական շահը օտար ուժերի ազդեցությանը, խոսել ժողովրդավարությունից՝ պարզապես աբսուրդ է»։

Աբովյանի ձևակերպմամբ՝ Հայաստանում խաղաղության մասին խոստումները դարձել են իշխանության քարոզչական գործիք, իսկ դրա գինը կարող է լինել Հայաստանի սուվերենության անդառնալի կորուստը։

Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»ՀՀ ավտոճանապարհների մասինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 13-ին«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾ Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կանԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»ԵՄ-ում կանխատեսվում է հացահատիկի արտադրության նվազում Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ) 2025 թվականը կարող է լինել պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին 36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նոր միջնորդությունը Բաքուն թողել է առանց քննության Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԼրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել Որքան արժե ռուսների մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում Ջուր չի լինելու դեկտեմբերի 16-ին և 17-ին Հանրապետությունում ձյուն է տեղում Ձերբակալվել է 4 անձ․ նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկից Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ջուր չեն ունենա․ «Վեոլիա Ջուր»-ը վարդենիսցիներին մեղադրում է կամայական գործողություններ կատարելու մեջ Երևանում 9 բալանոց խցանում է (լուսանկար) Լիբանանի նախկին վարչապետը այցելել է Արամ Ա-ին Որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում Փաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանԱյսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ էՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից Ապօրինի ձկնորսության մի շարք դեպքեր են բացահայտվել Ջոնի Դեպը կնկարահանվի «Վարպետը և Մարգարիտան» վեպի ամերիկյան էկրանավորման մեջ Եթե չդիմանայինք ճնշմանը, կլինեինք այնտեղ, որտեղ հիմա Ուկրաինան է․ Վրաստանի խորհրդարանի նախագահ