Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանական իշխանությունը դարձել է Ալիևի փաստաբանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մինչ գործող իշխանություններն ու հարակից քարոզիչները պնդում են՝ իբր օգոստոսի 8-ի հռչակագրից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է դրական ուղղությամբ, Ադրբեջանի նախագահը երեկ կրկին սպառնալիքներ է տեղացել։ Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան՝ ընդգծելով, որ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Ադրբեջանի առաջնորդը պնդել է, թե իր ժողովուրդը «որոշների նման» անջատողականության հակված չէ և ծաղկեցնում է այն հողը, ուր բնակվում է։

Խոսելով վերադարձի մասին՝ Ադրբեջանի նախագահը կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով»։ Միայն թե այս անգամ Ալիևը հատուկ հանձնարարական է տվել ադրբեջանցի գիտնականներին ու պետական կառույցներին՝ «աշխատել դրան հասնելու համար»։ «Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»,– ասել է Ալիևը։

Պատմության կեղծման ու Հայաստան «արշավելու» մասին այս հայտարարություններին ՀՀ գործող իշխանությունները հստակ արձագանք, սովորականի պես, չեն տվել, ընդհակառակը՝ փորձել են մեղմել Ալիևի ասածները։ «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով։ Ու չենք տեսնի Ադրբեջան։ Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես։ Պետք է գնալ առաջ։ Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,– գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ՔՊ-ի և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի վարքը՝ Ադրբեջանից հնչող սպառնալիքներին չպատասխանելը, թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգները գլխահակ կատարելը, արդեն ազգային անվտանգության հարց է դարձել։ Իսկ այն, որ իշխող ուժը դարձել է Ալիևի փաստաբանը, վաղուց նորություն չէ։

Աննա Թանանյան

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Բժիշկը զգուշացնում է. «Էներգետիկ» մարմելադը վտանգավոր է հատկապես երեխաներինՄիլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկության«Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Որտեղի՞ց է Հայաստանը հացահատիկ ներկրումՋուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Իշխանությունը խրախուսում է մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»ՀՀ ավտոճանապարհների մասինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 13-ին«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾ Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կանԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»ԵՄ-ում կանխատեսվում է հացահատիկի արտադրության նվազում Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ) 2025 թվականը կարող է լինել պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին 36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նոր միջնորդությունը Բաքուն թողել է առանց քննության Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԼրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել Որքան արժե ռուսների մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում Ջուր չի լինելու դեկտեմբերի 16-ին և 17-ին Հանրապետությունում ձյուն է տեղում Ձերբակալվել է 4 անձ․ նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին