Երևան, 11.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժպիտ, ջերմություն և տոն․ ԱրարատԲանկի ֆինանսական աջակցության շնորհիվ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի արտիստները հանդես եկան «Կարմիր քթի արկածները» զվարճալի ներկայացմամբ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների, նրանց ծնողների և բուժանձնակազմի համար։

Ալմա Լավան և Սատուրնինոն շվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուներն են։ Նրանք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մեջ, և սենյակից-սենյակ շրջելով, ժպիտներ պարգևեցին կյանքի դժվարին փուլում գտնվող փոքրիկներին։

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի կազմակերպիչներն են «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը և ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը։

Հոկտեմբերի 22 -ին մեկնարկած և շուրջ երկու շաբաթ տևած «Թէատրոն» փառատոնը ԱրարատԲանկի հետ համատեղ նախաձեռնել է սոցիալական պատասխանատվության միջոցառումների շարք ոչ միայն Երևանում, այլև Գորիսում՝ մասնակիցներին նվիրելով բազմաթիվ անմոռաց պահեր։

«Սոցիալական պատասխանատվությունը և հատկապես մշակութային տարբեր նախաձեռնությունների միջոցով սոցիալական կարևոր խնդիրների վերհանումը և դրանց հասցեագրումը միշտ եղել են ԱրարատԲանկի գործունեության առանցքում։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար այս փոքրիկ ներկայացումը շատ ենք կարևորում, մենք վստահ ենք, որ կատարողական արվեստն ունի բուժիչ ուժ և նաև հավատացած ենք, որ այս ներկայացումից հետո երեխաների մոտ դրական տեղաշարժ կլինի»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Մեզ համար, իբրև փառատոնի կազմակերպիչների, սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է։ Ինչպես բազմիցս նշել ենք, շատ կարևոր է, որ երբեմն մշակույթը գնա այնտեղ, որտեղ հանդիսատեսն այդ պահին չունի միջոցառումն այցելելու հնարավորություն։ «Թէատրոն» կատարողական արվեստների փառատոնն ունի բազմաթիվ գործընկերներ թե՛ Հայաստանից, և թե՛ Ֆրանսիայից, սակայն առանձնակի ուզում եմ նշել ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը և բանկի աջակցությունը՝ իբրև մասնավոր կառույցի, որը միանգամից դրական արձագանքեց մեր առաջարկին», - նշեց «Թէատրոն» փառատոնի համահիմնադիր-տնօրեն Սաթէ Խաչատրյանը։  

Հիվանդասենյակներում տարբեր տարիքի երեխաներ են, յուրաքանչյուրն՝ իր պատմությամբ։ Արտիստները սենյակ են մտնում զգուշորեն․ փոքրիկներից մեկը քնած է, մյուսը կարդում է, երրորդն էլ լայն բացած աչքերով դիտում է նրանց խաղը։ Ամենափոքրիկ հիվանդի համար ծաղրածուները մեղմորեն երգում են, ընթերցողի հետ` չարաճճի հայացքներով փոխանակվում: 

«Մանկական քաղցկեղի բուժման ընթացքում երեխաները, նրանց ծնողները և ընտանիքները բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների, որոնք անհաղթահարելի կլինեին, եթե նմանօրինակ միջոցառումներ չլինեին։ Դրանք շատ կարևոր են, քանի որ երեխաները, երբ նույնիսկ տխուր են լինում կամ ինչ-որ ընթացակարգերից հետո ունեն ցածր տրամադրություն, շատ կարևոր է նրանց տրամադրությունը բարձրացնել, այդ պահին ծնողին աջակցել», - փառատոնի շրջանակներում արտիստների այցը երեխաներին՝ կարևորում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հոգեբան Վերջինյա Բարսեղյանը։

Ծաղրածուները հեռանում են` հիվանդասենյակում թողնելով ժպիտներ ու ջերմություն: Սա է այն առաքելությունը, որն ունեն հոսպիտալացված երեխաների համար մասնագիտացված ծաղրածուները: ԱրարատԲանկը հավատում է, որ յուրաքանչյուր փոքրիկ արժանի է մանկության լույսին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Մարզերում սկի համայնքային տրանսպորտ չկա, մարդիկ տաքսիներից են օգտվում. Ղազարյան Աբսուրդային քաղաքականություն՝ Փաշինյանի կատարմամբ․ Արտակ ԶաքարյանԹուրքիայի ԶՈՒ ինքնաթիռ է վթարի ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին (տեսանյութ) Դպրոցականը հարձակվել է ավտոբուսի վարորդի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսովԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող «Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀայտնի է երեխայի խնամքի նպաստի, երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացի ժամկետը Ծաղկաձորում բախվել են «Opel»-ն ու «VAZ»-ը. կան տուժածներ Վաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև Wi-Fi-ը թույլ է տալիս լրտեսել մարդուն, նույնիսկ եթե նա հեռախոս չունիԱրևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը աշխարհում Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա․ Էդմոն ՄարուքյանՄենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը․ Սևակ ԽաչատրյանԴատարանի մոտ մեքենա է պայթել, մաhացել է առնվազն 12 մարդ, վիրավnրվել՝ 21-ը․ Պակիստան (տեսանյութ)Ինչպես «Երկաթե մարդը» դարձավ Օլիմպիական խաղերի մրցաձև . «Փաստ» Քաջարանի հանքավայրում աշխատում է ոլորտում լավագույնի համբավ ունեցող հանքային տեխնիկանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը. «Փաստ»5 սխալ գրիպի պատվաստման մասին․ որքանով է այն վտանգավոր44-օրյա պատերազմը մեծ խարդավանք էր. Արսեն ԳրիգորյանԹուրքիան պատրաստվում է զորքեր ուղարկել Գազա Փաշինյանը հետ չի կանգնում ՀԷՑ-ը խլելու մտքից Ինչպես բենզին խնայել. մասնագետի խորհուրդները Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով վերազավթել իշխանությունը Հայաստանում. «Փաստ»Աhաբեկչություն Հնդկաստանում, մեքենա է պայթեցվել, առնվազն 13 մարդ մաhացել է (տեսանյութ, լուսանկար)