Երևան, 17.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժպիտ, ջերմություն և տոն․ ԱրարատԲանկի ֆինանսական աջակցության շնորհիվ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի արտիստները հանդես եկան «Կարմիր քթի արկածները» զվարճալի ներկայացմամբ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների, նրանց ծնողների և բուժանձնակազմի համար։

Ալմա Լավան և Սատուրնինոն շվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուներն են։ Նրանք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մեջ, և սենյակից-սենյակ շրջելով, ժպիտներ պարգևեցին կյանքի դժվարին փուլում գտնվող փոքրիկներին։

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի կազմակերպիչներն են «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը և ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը։

Հոկտեմբերի 22 -ին մեկնարկած և շուրջ երկու շաբաթ տևած «Թէատրոն» փառատոնը ԱրարատԲանկի հետ համատեղ նախաձեռնել է սոցիալական պատասխանատվության միջոցառումների շարք ոչ միայն Երևանում, այլև Գորիսում՝ մասնակիցներին նվիրելով բազմաթիվ անմոռաց պահեր։

«Սոցիալական պատասխանատվությունը և հատկապես մշակութային տարբեր նախաձեռնությունների միջոցով սոցիալական կարևոր խնդիրների վերհանումը և դրանց հասցեագրումը միշտ եղել են ԱրարատԲանկի գործունեության առանցքում։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար այս փոքրիկ ներկայացումը շատ ենք կարևորում, մենք վստահ ենք, որ կատարողական արվեստն ունի բուժիչ ուժ և նաև հավատացած ենք, որ այս ներկայացումից հետո երեխաների մոտ դրական տեղաշարժ կլինի»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Մեզ համար, իբրև փառատոնի կազմակերպիչների, սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է։ Ինչպես բազմիցս նշել ենք, շատ կարևոր է, որ երբեմն մշակույթը գնա այնտեղ, որտեղ հանդիսատեսն այդ պահին չունի միջոցառումն այցելելու հնարավորություն։ «Թէատրոն» կատարողական արվեստների փառատոնն ունի բազմաթիվ գործընկերներ թե՛ Հայաստանից, և թե՛ Ֆրանսիայից, սակայն առանձնակի ուզում եմ նշել ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը և բանկի աջակցությունը՝ իբրև մասնավոր կառույցի, որը միանգամից դրական արձագանքեց մեր առաջարկին», - նշեց «Թէատրոն» փառատոնի համահիմնադիր-տնօրեն Սաթէ Խաչատրյանը։  

Հիվանդասենյակներում տարբեր տարիքի երեխաներ են, յուրաքանչյուրն՝ իր պատմությամբ։ Արտիստները սենյակ են մտնում զգուշորեն․ փոքրիկներից մեկը քնած է, մյուսը կարդում է, երրորդն էլ լայն բացած աչքերով դիտում է նրանց խաղը։ Ամենափոքրիկ հիվանդի համար ծաղրածուները մեղմորեն երգում են, ընթերցողի հետ` չարաճճի հայացքներով փոխանակվում: 

«Մանկական քաղցկեղի բուժման ընթացքում երեխաները, նրանց ծնողները և ընտանիքները բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների, որոնք անհաղթահարելի կլինեին, եթե նմանօրինակ միջոցառումներ չլինեին։ Դրանք շատ կարևոր են, քանի որ երեխաները, երբ նույնիսկ տխուր են լինում կամ ինչ-որ ընթացակարգերից հետո ունեն ցածր տրամադրություն, շատ կարևոր է նրանց տրամադրությունը բարձրացնել, այդ պահին ծնողին աջակցել», - փառատոնի շրջանակներում արտիստների այցը երեխաներին՝ կարևորում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հոգեբան Վերջինյա Բարսեղյանը։

Ծաղրածուները հեռանում են` հիվանդասենյակում թողնելով ժպիտներ ու ջերմություն: Սա է այն առաքելությունը, որն ունեն հոսպիտալացված երեխաների համար մասնագիտացված ծաղրածուները: ԱրարատԲանկը հավատում է, որ յուրաքանչյուր փոքրիկ արժանի է մանկության լույսին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԻնչպես զարմացնել հյուրերին Ձիու տարում` 2026 թվականինԳևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանՈրքա՞ն կլինի դոլարի գինը 2026 թվականինՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին․ Աբրահամյան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հանրապետությունում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինԱղոթք ընտանիքի համար««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակել Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստ Պետդուման հավանություն է տվել Ռուսաստանում օտարերկրյա դատարանների որոշումների կատարման արգելքին Սև ծովում առևտրային և քաղաքացիական նավերի վրա կրակոցներն անընդունելի են. Էրդողան Աշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Նյու Յորքում տեղի է ունեցել Լևոն Օգանեզովի հրաժեշտի արարողությունը ՄԱԿ-ը հաստատել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Հայաստանը կողմ է քվեարկել Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում Դուբայում ութօրյա ամանորյա շքեղություն կանցկացվի՝ հրավառությամբ, Բոլիվուդով և շքերթներով Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանները չեն կալանավորվի ՊՍԺ-ը կկատարի դատարանի որոշումը և Մբապեին կվճարի 61 միլիոն եվրո Շղթայական ավտովթար՝ Երևանում, վարորդներից մեկը սթափ չէր ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումների մասին Փրկարարները հայտնաբերել են Սպիտակավոր վանական համալիրի մոտակայքում մոլորված քաղաքացուն Նոր մանրամասներ են հայտնի դարձել Իջևան-Երևան ավտոճանապարհի վթարից․ տուժածներ կան Լոռու մարզում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ մանրամասներ «Բանակի նոր համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման»․ Փաշինյան Հայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, անվտանգության և կրթության ոլորտներում Լուսաղբյուր գյուղում այրվել է 1500 հակ կուտակած անասնակեր Հերթական ավտովթարն է տեղի ունեցել՝ վիրավորներով Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է «Նոայի» վերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ (ֆոտո) Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Ձյուն և ձնախառն անձրև կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին 44-ամյա տղամարդը հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու մեղադրանքով ԵՄ ութ երկրներ Ռուսաստանին «անվտանգության անմիջական և երկարաժամկետ սպառնալիք» են անվանել Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Լոռիում դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է․ Քննչական կոմիտե Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Հայաստանի եվրասիական ընտրությունը Լիվերպուլի ֆուտբոլային երկրպագուների մեջ մխրճված վարորդն ավելի քան 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Կանխվել է 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջnցի ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման փորձՊարույր Սևակի արձանը կհեռացվի դպրոցի բակից 35-ամյա գյումրեցին հոր ու կնոջ հետ թմրանյութ է տեղադրել Հրազդանի տարբեր հատվածներում Լոռու ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում սպանության փորձ էր եղել․ նոր մանրամասներ