Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանն ազդարարում է «Ավրորային» իր ակտիվ մասնակցության ավարտը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին:

Ստորև ներկայացվում է ուղերձը.

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին: Ստորև ներկայացվում է ուղերձը.

«Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ և գործընկերներ,

Նախևառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։

Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում և երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։

Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։

Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին և նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու և այն հաջորդ փուլ տանելու համար։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։

Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի և ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին` «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի և հանձնառության, ինչպես նաև՝ այն իսկապես եզակի երևույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։

«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։

Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին:

Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով»:

Հետևեք մեզ՝ այստեղ

«Չելսիի» եւ «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ) Դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson-ին 40 մլն դոլար վճարել մանկական ցանափոշու պատճառով քաղցկեղ ձեռք բերած կանանց Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Ալբերտը «Brave Heart» երգով շքեղ ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»-ում (տեսանյութ) Հին Երևանից մինչև ընտանեկան հիշողություններ. Ազգային պատկերասրահը բացվել է «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը՝ նվիրված Մարկ Գրիգորի Աղասյանի 100-ամյակին Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլը»․ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը ելույթ կունենա 5-րդ համարի ներքոԷլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին «Ատլետիկոն» Մետրոպոլիտանոյում պարտության է մատնել «Վալենսիային» Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Իսրայելը և նրա կողմնակիցները պետք է վճարեն Գազայի հատվածի վերակառուցման համար․ ՄԱԿ-ի զեկուցող Ծառուկյանը կանխատեսել է, թե առաջիկայում ում հետ է անցկացնելու տիտղոսային մենամարտ Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 16-ամյա պատանիներն ու 19-ամյա երիտասարդը հագուստի գողություններ են կատարել Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է. Տիգրան ԱբրահամյանԿամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանը Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Ջերմուկում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին 24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ«Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան Սիսիանի թիվ 4 դպրոցից 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՄահացել է «Դիմակը» ֆիլմի դերասան Փիթեր ԳրինըՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էՀիվանդը մեղադրել է հայտնի վիրաբույժին իր քիթը աղավաղելու մեջՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանՎաղը Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև 01:00-ն «Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն ՄարուքյանԱրամուսում ամուսիններին սպանելուց առաջ զենքով մտել է դպրոց․ նոր մանրամասներ Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիԱմենաթունդ խմիչքներից մեկը. թո՞ւյն, դեղամիջո՞ց, թե՞ ապերետիվ. «Փաստ»Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ճապոնացիները Չինաստանում իրականացրել են զանգվածային սպանդ. «Փաստ»Զինծառայող էր մաhացել․ նոր մանրամասներ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ